Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 30.12.2021թ.
Հյուսիսային համալսարանը փնտրում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն» և «Բժշկագիտություն և երեխայի առողջության պահպանություն» առարկաների գծով դասախոսների:
Պարտադիր պահանջներ
- Համապատասխան բարձրագույն կրթություն (բակալավրի և մագիստրոսի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետ), կամ ոլորտի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ:
- ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմացություն:
- Մասնագիտական ուսուցման մեթոդների, հոգեբանության և մանկավարժության իմացություն:
Դասախոսի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների), պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:
Պահանջվող հմտություններ և ունակություններ
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- ծրագրերի, աշխատանքային և ուսումնական պլանի և հաշվետվությունների մշակման հմտություններ
- տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint, ZOOM)
- մանկավարժական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- թիմային աշխատանքի ունակություն
- ժամանակի կառավարման ունակություն
- նախաձեռնողականություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։