Հարգելի գործընկերներ
Լեհաստանի Լեշնոյի համալսարանը 2022 թվականի մայիսի 9-13-ը Erasmus+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Leszno Erasmus+ Staff Week» խորագրով միջոցառումը՝ նախատեսված գործընկեր բուհերի միջազգայնացման հարցերով պատասխանատուների համար: Միջոցառման վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հյուրընկալող համալսարանը կտրամադրի 2022 թվականի սկզբին:
Մրցույթին կարող են մասնակցել Հյուսիսային համալսարանի միջազգայնացման հարցերով զբաղվող աշխատակիցները՝ մինչև ս.թ. հունվարի 21-ն ուղարկելով հետևյալ փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝
1. անձնագրի պատճենը,
2. ինքնակենսագրություն՝ Europass CV ձևաչափով,
3. ուղեկցող նամակ,
4. անգլերենի իմացության B2 մակարդակը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում):