Բաց դասախոսությունների մասնակցության հրավեր
«Էրազմուս+» ծրագրի դասախոսական անձնակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում բաց դասախոսությամբ հանդես է գալու լեհական Շչեցինի համալսարանի դասախոս Դանիել Դավրովսկին: Դասախոսությունների շարքը նվիրված է սպառնողների շահերի պաշտպանության մեխանիզմներին ու եվրոպական փորձին:
Դասախոսությունները տեղի կունենան ապրիլի 4-6-ը՝ ժամը 12:40-ին, Հյուսիսային համալսարանի Հեռավար ուսուցման լաբորատորիայում (5-րդ հարկ): Մասնակցության համար հրավիրվում են ինչպես Հյուսիսային համալսարանի, այնպես էլ ՀՀ մյուս բոլոր բուհերի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտը մինչև սույն թվականի մարտի 31-ը` https://forms.gle/1cgfGxZYJdbQJa6A8