Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարություն թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր հաստիքի համար
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Գիտաժողովի մասնակցության հրավեր
Բակալավրիատի և մագիստրատուրայի հարգելի ուսանողներ
Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մասնակցելու ՇՏՀ ուսանողական 5-րդ գիտաժողովին։ Զեկուցումների թեման ազատ է։ Զեկուցումներն անհրաժեշտ է ներկայացնել bulletin.am կայքում զետեղված ցուցումների համաձայն, մինչև մարտի 30-ը ներառյալ, հետևյալ էլ․ հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն,անգլերեն, ռուսերեն։ Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ։ Զեկույցի տևողությունը 15 րոպե; Գիտաժողովին սահմանված կարգով ներկայացված և խմբագրական խորհրդի կողմից ներկայացված և հավանության արժանացած զեկուցումները կհրապարակվեն Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում ՝հատուկ թողարկումով/ առանց գիտական աստիճանի հայցման համար օգտագործման իրավունքի/։ Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՈւԳԸ նախագահ՝ Հերմինե Առուշանյանին։ Կոնտակտային հեռ․ (+37497) 74 79 09, (+374 98 )71 19 09 :
Բաց դասախոսություն...
Բաց դասախոսությունների մասնակցության հրավեր
«Էրազմուս+» ծրագրի դասախոսական անձնակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում բաց դասախոսությամբ հանդես է գալու լեհական Շչեցինի համալսարանի դասախոս Դանիել Դավրովսկին: Դասախոսությունների շարքը նվիրված է սպառնողների շահերի պաշտպանության մեխանիզմներին ու եվրոպական փորձին:
Դասախոսությունները տեղի կունենան ապրիլի 4-6-ը՝ ժամը 12:40-ին, Հյուսիսային համալսարանի Հեռավար ուսուցման լաբորատորիայում (5-րդ հարկ): Մասնակցության համար հրավիրվում են ինչպես Հյուսիսային համալսարանի, այնպես էլ ՀՀ մյուս բոլոր բուհերի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտը մինչև սույն թվականի մարտի 31-ը` https://forms.gle/1cgfGxZYJdbQJa6A8
Նորություն բուհի ընթերցասերների համար
Հիանալի նորություն բուհի ընթերցասերների համար