Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
Մրցույթ ուսումնական վարչության պետի թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ուսումնական վարչության պետի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 18.03.2022թ.
Պարտադիր պահանջներ
- ունենա բարձրագույն կրթություն, կառավարման համակարգում աշխատանքային փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Բոլոնիայի գործընթացը կարգավորող իրավական ակտերը, համալսարանի կանոնադրությունը, ներքին կարգապահական կանոնները (northern.am),
- տիրապետի ՄՈՒՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կազմակերպման հիմնախնդիրներին, միջազգային առաջավոր փորձին և զարգացման միտումներին,
- կարողանա և' բանավոր, և' գրավոր հաղորդակցվել անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով,[1]
- կարողանա բանակցություններ և զրույցներ վարել աշխատողների, ստորաբաժանումների ղեկավարների և այլ հաստատությունների (այդ թվում նաև օտարերկրյա հաստատությունների) ներկայացուցիչների հետ,
- տիրապետի համարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Ուսումնական վարչության պետի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ(կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը:
Պահանջվող հմտություններ
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
- կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- ժամանակի կառավարման ունակություն
- թիմային աշխատանքի ունակություն
- նախաձեռնողականություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։
[1] Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան
Մրցույթ «Միսս ուսանողուհի 2022»
Մրցույթ «Միսս ուսանողուհի 2022»
Գիրք նվիրելու օր
Գիրք նվիրելու օր...
Մրցույթ՝ Erasmus+
Մրցույթ՝ Erasmus+
Erasmus+ միջազգային շարժունության 1 տեղ՝ Հյուսիսային համալսարանի դասախոսների համար։
Լեհաստանի Ժեշովի համալսարանն իր խնայած միջոցների հաշվին Հյուսիսային համալսարանին տրամադրում է դասախոսի Erasmus+ միջազգային շարժունության 1 տեղ /Zero Gant/, որը հարկավոր է իրացնել ս.թ. ապրիլի 21-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում:
Շարժունության տևողությունը մեկ շաբաթ է:
Մասնակցության համար հարկավոր է ներկայացնել նամակ-նպատակ, ինքնակենսագրություն, անգլերենի իմացության մակարդակը վկայող փաստաթուղթ /առկայության դեպքում/, ինչպես նաև Ժեշովի համալսարանի դասախոսի համաձայնություն այն մասին, որ այդ օրերին կհյուրընկալի Հյուսիսային համալսարանի դասախոսին՝ հնարավորություն ընձեռելով անցկացնել դասախոսությունները:
Հարգելի գործընկերներ, հետաքրքրության դեպքում խնդրում ենք պահանջվող փաստաթղթերը մինչև ս.թ. փետրվարի 23-ն ուղարկել Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սյուզաննա Սարգսյանին՝Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով:
Մրցույթը կանցկացվի հետբուհական կրթության «VERITAS» լսարանում ս.թ. փետրվարի 25-ին, ժամը 11-ին: