logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

hraver

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 

2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական 
կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Մանրամասն՝https://escs.am/am/news/7965?fbclid=IwAR1hBzmqT0ZA50njM7H767MWKSuPcZZuecTz2werBvWMS3qpdMNV25STwtE

 

 

 

 

 

soft skils

 

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021 թ. ժամը 13:00-ին Zoom հարթակում տեղի կունենա առցանց վերապատրաստում “Soft Skills” թեմայով: Վերապատրաստումը նախատեսված է պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական աշխատակիցների և ուսանողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես էլ. նամակ ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին:

Web 1920 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում « SunnySchool» ուսումնական կենտրոնը  իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» և «Android»ծրագրավորման դասընթացներ:

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար կենտրոնը առաջարկում է դասընթացներին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն, այն դեպքում, եթե դիմորդները առցանց թեստից կգնահատվեն 76 տոկոս և ավելի:

Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝

«iOS» դասընթաց-   https://edu.hti.am/trainings/ios

«Android» դասընթաց-  https://edu.hti.am/trainings/android

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝+374 95 09 08 00 կամ +374 98 07 38 83

 

 zinvor

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի՝

1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների,

2․  ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը։

 Ուստի առաջարկում ենք  Հյուսիսային համալսարանի  այն բոլոր ուսանողներին, որոնք այս ծրագրի շահառուներն են,  ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

Անհրաժեշտ փաստաթղթեր

zinvorarcax

Արցախում ռազմական գործողություններին մասնակցած  Հյուսիսային համալսարանի հարգելի ուսանողներ

Տեղեկացնում են, որ բուհի կողմից հավաքագրվում են Արցախյան երրորդ պատերազմին ձեր մասնակցության վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ՝ առաջիկայում հատկացվելիք զեղչերի և արտոնությունների չափն ու տեսակը որոշելու համար։

Ուստի խնդրում ենք բոլորիդ՝ ձեր դեկանատներ ներկայացնել համապատասխան տվյալներ՝ այս գործընթացը հնարավորինս արագ, օբյեկտիվ ու ի շահ ձեզ կազմակերպելու համար։

 Արդյունքները կհրապարակվեն ամբողջական ու համակողմանի տեղեկատվություն հավաքելուց հետո։

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել ձեր դեկանատների հետ։

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հայտարարություն բուհերի միջազգայնացման հարցերով պատասխանատուների համար

13.01.2022
Հայտարարություն բուհերի միջազգայնացման հարցերով պատասխանատուների համար

Հարգելի գործընկերներ   Լեհաստանի Լեշնոյի համալսարանը 2022 թվականի մայիսի 9...

Մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար

21.12.2021
Մրցույթ դասախոսների թափուր հաստիքի համար

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսների թափուր հաստիքի...