logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության  համար նախատեսված դասընթացների (մասնավորապես՝ հիգիենայի հիմունքներ, մանրէաբանություն, քույրական գործի հիմունքներ, մանկաբուժություն) օտար լեզվով (անգլերեն լեզվով) դասավանդող դասախոսների թափուր հաստիքների համար

Վերջնաժամկետ՝   27.11.2023թ.

Պարտադիր պահանջներ՝

  • դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում,
  • մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
  • օտար լեզվի (անգլերեն լեզու) և՛ բանավոր, և՛ գրավոր գերազանց իմացություն (այդ թվում հաղորդակցվելու կարողություն),  հայերեն լեզվի գերազանց իմացություն,
  • համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (լրացվում է տեղում),
  • ինքնակենսագրություն՝ CV,
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկի սկանը,
  • սանիտարական գրքույկ,
  • տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ
  • այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ՝ ՀՀ համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների։

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   infoԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին, իսկ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 010-55-97-76 հեռախոսահամարին (մարդկային ռեսուրսների կառավարման բաժին)։

dramashnorhayin mrcuyt

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ»

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է «Լավագույն գիտամեթոդական նախագիծ» դրամաշնորհային մրցույթը՝ 500000 ՀՀ դրամ մրցութային ֆոնդով, որի նպատակն է խթանել Հյուսիսային համալսարանի և Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի մասնագիտական կրթական ծրագրերի մեթոդական ապահովումը, նորարարական մեթոդների և գործիքների ինտեգրումը և կրթական վերջնարդյունքների համապատասխան գիտամեթոդական նյութերի պատրաստումը և տպագրումը: Մրցույթի պայմանն է՝ առնվազն մեկ ուսանողի ինտեգրումը դրամաշնորհային ծրագրում։

Դրամաշնորհները կարող են ներկայացվել հետևյալ ուղղություններով.

  1. Իրավագիտություն և հասարակական գիտություններ
  2. Կառավարում և տնտեսագիտություն
  3. Մանկավարժություն, կրթության կառավարում, հայ գրականություն, մայրենիի և օտար լեզուների դասավանդում
  4. Համակարգչային գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլո­գիաներ
  5. Հոգեբանություն
  6. Լրագրություն
  7. Քույրական գործ

8․ Ատամնատեխնիկական գործ

Մրցույթին կարող են մասնակցել թիմեր, որոնց կազմում կարող են ընդգրկված լինել Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձ­նակազմի ներկա­յացուցիչներ, սովորողներ և շրջանավարտներ: Թիմերի մաս­նա­կից­ների քանակի սահմանափակում չկա: Դրամաշնորհներին կարող են նաև մասնակցել անհատներ:

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը:

Դրամաշնորհը կարող է պարունակել՝

  1. լրացուցիչ աշխատավարձ գիտամեթոդական գործունեություն իրակա­նաց­­­նելու նպատակով.
  2. ձեռնարկի /դասագրքի/ տպագրություն Համալ­սա­րանի միջոցների հաշվին:

«Լավագույն գիտամեթոդական նախագիծ» դրամաշնորհային մրցույթին մաս­նակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստա­թղթերը.

  1. Ծրագրի մանրամասն նկարագիր-առաջարկություն /ոչ ավել քան 5000 բառ/,
  2. Ծրագրի ժամանակացույցը,
  3. Ծրագրի բյուջեն Excel տարբերակով,
  4. Ծրագրի մասնակիցների ինքնակենսագրությունները,
  5. Ծրագրի յուրաքաչյուր մասնակցի անձնագրի պատճենը և 1 լուսանկար 3x4 չափի:
  6. Հյուսիսային համալսարանի ուսանողական տոմսի պատճենը:

Նախագծերի ներկայացման պահանջներ և ընթացակարգ

  1. Նախագծի առաջարկը հարկավոր է ներկայացնել .doc, .docx, կամ  .pdf փաստաթղթերի ձևերով (բացառությամբ՝ բյուջեի նախահաշվի):
  2. Յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացնել 1 աշխատանք մեկ ուղղությամբ: Թիմի անդամները կարող են ընդգրկված լինել նաև այլ թիմերում:
  3. Նախագիծը տևողությամբ չպետք է գերազանցի 6 ամիսը:

Նախագծերի գնահատման չափանիշները

Գիտամեթոդական աշխատանքի համապատասխանություն Հյուիսային համալսարանի մասնագիտական կրթական ծրագրին, դասընթացին և կրթական վերջնարդյունքին– 30 միավոր

Գործնական աշխատանքների համապատասխանություն տեսական նյութի բովանդակությանը և ծավալին – 30 միավոր

Նորարարական մեթոդների և գործիքների կիրառում – 30 միավոր

Իրատեսական ժամկետների սահմանում ծրագրի իրականացման փուլերին համապատասխան – 10 միավոր

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

texahanvac arcax

Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ

Հյուսիսային համալսարանը
 
🔷2024-2025 ուս. տարվա դիմորդների նախապատրաստական դասընթացները կկազմակերպի անվճար :
🔷Ավագ դպրոցում, քոլեջում, բուհում կրթության իրավունքը վերականգնել ցանկացող աշակերտների և ուսանողների  համար 2023-2024 ուստարում կապահովի անվճար ուսուցման հնարավորություն:
🔷Կտրամադրի մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն:
🔷Մասնագետների միջոցով կցուցաբերի հոգեբանական աջակցություն:
 
Դիմել ցանկացողները կարող են զանգահարել 010573317 հեռախոսահամարով:
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆիզիկայի և աշխարհագրության ուսուցիչների թափուր հաստիքների համար

Վերջնաժամկետ՝   15.09.2023թ.

Պարտադիր պահանջներ 

Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   infoԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վարչության առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ 12.09.2023թ.

Պաշտոնին ներկայացվող պահանջներ

    • ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և կրթության ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ (առավելություն կդիտվի սոցիոլոգիական կրթությունը կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը),
    • իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր (northern.am),,
    • տիրապետի որակի ապահովման հիմնախնդիրներին,
    • տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի, լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան,
    • իմանա հարցումների իրականացման, ֆոկուս խմբերի կազմակերպման ընթացակարգերը,
    • տիրապետի համակարգչային Microsoft Office (Word, Excel, Power Point) ծրագրերին և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Դիմում (կից ձևաչափ)
  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   info@Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...