logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

misusanox

Աջակցենք Նելլի Թումասյանին

«Միսս ուսանողուհի» մրցույթում Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի «Քույրական գործ» բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Թումասյանն անցել է եզրափակիչ փուլ: Հյուսիսային համալսարանը ներկայացնող հիասքանչ գեղեցկուհին հանդես կգա 07 համարով: Հունիսի 8-ին, ժամը 19:00, կամփոփվեն մրցույթի արդյունքները: Իսկ մինչ այդ, սիրելի համալսարանականներ ու բուհի բարեկամներ, եկեք աջակցենք մեր բուհը ներկայացնող, բոլոր առումներով անգերազանցելի Նելլի Թումասյանին՝ հետևելով ստորև նշված կանոններին
: Մեկնարկել է ինտերնետ և sms քվեարկությունը:
SMS քվեարկության արդյունքում հաղթողը կստանա <<Հանդիսատեսի Համակրանք>> տիտղոսը:
Ինտերնետ մրցույթի հաղթող կճանաչվի ամենաշատ սրտիկներ հավաքած մասնակիցը ,իսկ մրցույթի հաղթողը ինֆորմացիոն հովանավոր՝ KA Production-ի կողմից կստանա դրամական պարգև և կարժանանա <<Միսս Ուսանողուհի Ինստագրամ>> տիտղոսին:
photo & design : FTL Photography 
the General Sponsor: My Gym 
partners: N-Ayva medical aesthetic center  Podium Model Agency
Ara Silver
Էթիկայի Դպրոց
Kentron TV 
Taraz Art Տարազ Արտ
@Milena make up 
@Charming Beauty salon  Melante
Ոզնիների Այգի
pyunik_zargacman_kentron BusTravel 
handipum
 
Հարգելի ուսանողներ,
Ս.թ. մայիսի 11-ին ժամը 13:00-ին սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու Հյուսիսային համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի և Ուսանողական գիտական ընկերության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Ինչպե՞ս գրել գիտական աշխատանք>> խորագրով սեմինար հանդիպմանը, որի բանախոսն է բ.գ.դ․, պրոֆեսոր, Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը:
📌Հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, Հյուսիսային Համալսարանի Հեռավար ուսուցման կաբինետում (5-րդ հարկ): Հանդիպման լեզուն հայերենն է։
 

logo nu coloured

Հարգելի հայրենակիցներ
 
Բոլոր նրանց համար, ովքեր քաջ գիտակցում են վերջին օրերին Հյուսիսային համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը, և ակնկալում են, որ համալսարանի անունից հրապարակային պարզաբանում կտրվի վերոնշյալի վերաբերյալ, և բոլոր նրանց համար, ովքեր ունակ են հասկանալու, որ քաղաքական կամ քաղաքացիական ակցիայի ընթացքում անկարգապահ վարքագիծ դրսևորող անձանցից բաղկացած խմբի ներխուժումը Հյուսիսային համալսարանի մասնավոր տարածք կանխելը, նշված խմբի պահանջով քաղաքական ակցիայի խորհրդանիշ հանդիսացող Արցախի դրոշը համալսարանի պատշգամբից կախելը մերժելը բացառապես հանդիսանում է ուսումնական հաստատությունը որևէ քաղաքական և կամ քաղաքացիական նախաձեռնության ճնշումներից զերծ պահելու միտում, և, չունենալով որևէ այլ ենթատեքստ, չի կարող տարբեր քաղաքական և քաղաքացիական խմբերի կողմից շահարկումների առարկա դառնալ, իսկ ուսումնական հաստատությունից դուրս քաղաքական կամ քաղաքացիական ակցիաներին համալսարանի ուսանողության մասնակցությունը բացառապես ուսանողների իրավասության տիրույթում է, և համալսարանի ղեկավարությունը չի կարող այդ իրավունքի իրացումը այս կամ այլ կերպ ուղղորդել կամ սահմանափակել:
Միաժամանակ, ամենայն հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվելով Արցախի դրոշի խորհրդին, այն պահից, երբ դրոշները չեն նույնացվի քաղաքական ակցիայի խորհրդանիշների հետ, համալսարանի ուսանողները և դասախոսական համակազմը համալսարանի շահակիցների շրջանում կկազմակերպեն մեր պետական խորհդանիշների դերի և կարևորության վերաբերյալ իրազեկման միջոցառումներ:
 
 
Հարգանքով`
Համալսարանի ռեկտոր Մ.Մակիչյան

logo nu coloured

 

 

«Որակյալ կրթության հասանելիության ապահովման իր առաքելությանը հավատարիմ Հյուսիսային համալսարանը նախատեսում է դիմորդների համար մեկնարկային՝ 2022-2023 ուսումնական տարվա համար ուսման վարձերը ավելի մատչելի դարձնել և ուսումնառության 1–ին տարվա համար ուսման վարձի 50 տոկոս զեղչ է սահմանում 2021-22 ուստարվա շրջանավարտ հանդիսացող բոլոր այն դիմորդների համար, որոնք Հյուսիսային համալսարանում կազմակերպվող հեռակա ուսուցման ընդունելության 1–ին փուլի քննությունների արդյունքներով կընդունվեն Հյուսիսային համալսարանի հեռակա ուսուցման համակարգ, կամ միասնական ընդունելության քննակարգով կընդունվեն Հյուսիսային համալսարանի առկա ուսուցման համակարգ»:

logo nu

Հարգելի գործընկերներ և ուսանողներ
 
Ս.թ. ապրիլի 11-14-ը Հյուսիսային համալսարանի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով համալսարանում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Ապրիլի 13-ին՝ ժամը 14:20-15:10-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները և շահակիցները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք մինչև ապրիլի 12-ը գրանցվել՝ գրելով փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլհասցեով:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...