logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

cv

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը և արտաքին կապերի բաժինը համատեղ կազմակերպում են վերապատրաստում «Ինչպես կազմել գրագետ ինքնակենսագրություն/ CV» թեմայով։ Վերապատրաստումը տեղի կունենա սույն թվականի մարտի 2–ին, ժամը 13։00, Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում(6-րդ հարկ)։ Աշխատանքային լեզուն հայերենն է։ Մասնակցության համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին՝ նշելով անուն, ազգանուն, կուրս և ֆակուլտետ, կամ գրանցվել պրակտիկայի և կարիերայի կենտրոնում ամեն օր ժամը 10։00–13։00։

hraver

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 

2021-2022 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական 
կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):

Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերեն լեզվին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության համար:

Մանրամասն՝https://escs.am/am/news/7965?fbclid=IwAR1hBzmqT0ZA50njM7H767MWKSuPcZZuecTz2werBvWMS3qpdMNV25STwtE

 

 

 

 

 

soft skils

 

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021 թ. ժամը 13:00-ին Zoom հարթակում տեղի կունենա առցանց վերապատրաստում “Soft Skills” թեմայով: Վերապատրաստումը նախատեսված է պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական աշխատակիցների և ուսանողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է նախապես էլ. նամակ ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին:

Web 1920 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում « SunnySchool» ուսումնական կենտրոնը  իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS» և «Android»ծրագրավորման դասընթացներ:

ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողների համար կենտրոնը առաջարկում է դասընթացներին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն, այն դեպքում, եթե դիմորդները առցանց թեստից կգնահատվեն 76 տոկոս և ավելի:

Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով՝

«iOS» դասընթաց-   https://edu.hti.am/trainings/ios

«Android» դասընթաց-  https://edu.hti.am/trainings/android

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝+374 95 09 08 00 կամ +374 98 07 38 83

 

 zinvor

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի՝

1․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների,

2․  ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձը։

 Ուստի առաջարկում ենք  Հյուսիսային համալսարանի  այն բոլոր ուսանողներին, որոնք այս ծրագրի շահառուներն են,  ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

18.03.2025
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

      ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հյուսիսային համալս...

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...