Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ուսուցիչների թափուր հաստիքների համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆիզիկայի և աշխարհագրության ուսուցիչների թափուր հաստիքների համար
Վերջնաժամկետ՝ 15.09.2023թ.
Պարտադիր պահանջներ
Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը infoԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։
Հայտարարություն թափուր հաստիքի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վարչության առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ 12.09.2023թ.
Պաշտոնին ներկայացվող պահանջներ
-
- ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և կրթության ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ (առավելություն կդիտվի սոցիոլոգիական կրթությունը կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը),
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր (northern.am),,
- տիրապետի որակի ապահովման հիմնախնդիրներին,
- տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի, լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան,
- իմանա հարցումների իրականացման, ֆոկուս խմբերի կազմակերպման ընթացակարգերը,
- տիրապետի համակարգչային Microsoft Office (Word, Excel, Power Point) ծրագրերին և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (կից ձևաչափ)
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը info@Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։
Հայտարարություն թափուր հաստիք՝ ամբիոնի վարիչ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ «Իրավագիտության և հասարակագիտական առարկաների» ամբիոնի վարիչի թափուր հաստիքի համար՝
Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝
Ամբիոնի վարիչի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ամբիոնի վարիչի պաշտոնի անձնագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
- դիմում ռեկտորի անունով,
- ինքնակենսագրություն,
- գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
- տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ,
- նամակ-նպատակ։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկրոնային հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2023թ․-ի օգոստոսի 25-ը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ դիմորդներ
Մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության թափուր հաստիքի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության
համար նախատեսված դասընթացների (Մանրէաբանություն, դեղաբանություն) անգլերեն լեզվով
դասավանդող դասախոսների թափուր հաստիքների համար
Վերջնաժամկետ՝ 13.03.2023թ.
Պարտադիր պահանջներ՝
- դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ, եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն ՀՀ-ում չի իրականացվում,
- մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
- օտար լեզվի (անգլերեն լեզու) և՛ բանավոր, և՛ գրավոր գերազանց իմացություն (այդ թվում հաղորդակցվելու կարողություն), հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։