Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
Թափուր աշխատատեղ Հյուսիսային համալսարանում
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Որակի ապահովման վարչության մասնագետի թափուր պաշտոնի համար.
Հիմնական պարտականությունները՝
- Որակի ապահովման վարչության պետի ղեկավարությամբ իրականացնում է վարչության ընթացիկ գործունեությունը, ապահովում է վարչության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացումը,
- մասնակցում է համալսարանի որակի ներքին ապահովման /ինքնավերլուծություն/ գործընթացին,
- մասնակցում է համալսարանի որակի արտաքին ապահովման /փորձաքննություն/ գործընթացին,
- Որակի ապահովման գործընթացները կարգավորող փաստաթղթերի թարգմանություն,
- իրականացնում է աշխատանքի անհատական պլանով և աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտականությունները:
Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է կրթության կառավարման ոլորտում,
- ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի, Բոլոնյան գործընթացը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
- անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն ,
- համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point)
Դիմելու վերջնաժամկետը՝
3 հոկտեմբերի 2018թ.
Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել, 010 55 40 56, 093 50 14 11, 093 23 37 46
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻՆ
Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնը համալսարանի դասախոսներին օգնելու նպատակով պատրաստել է «Հուշաթերթ Հյուսիսային համալսարանի դասախոսի անհատական աշխատանքի պլանի մշակման համար»։
«Հուշաթերթը» կարող է օգտակար լինել համալսարանի դասախոսների 2018-2019 ուսումնական տարվա անհատական աշխատանքի պլանը կազմելիս՝ ուստի այն Ձեզ ենք տրամադրում՝ հնարավոր օգտագործման համար։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՄԲԻՈՆԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՈՒՇԱԹԵՐԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հնարավորություն է տրվում մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրին
2018թ. Երևանի Հյուսիսային համալսարանը «Erasmus+» ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ՝ 2018-2021թթ. ընկած ժամանակահատվածի համար:
Ժեշուվի համալսարանը հիմնադրվել է 2001թ.: Ունի 12 ֆակուլտետ, մոտ 22.000 ուսանող և ավելի քան 2000 աշխատող:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է ուսանողների և դասախոսների փոխանակում 2 համալսարանների միջև «Կառավարում», «Օտար լեզուներ», «Իրավագիտություն» մասնագիտությունների գծով:
Առաջիկայում նախատեսվում է միայն 1 դասախոսի փոխանակում:
Փոխանակման ծրագրին դիմած մասնակիցները ընտրվելու են մրցութային հիմունքներով՝ նախապես ձևավորված հանձնաժողովի կողմից:
Մրցույթին մասնակցել ցանկացող դասախոսները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ներկայացնել արտաքին կապերի բաժին մինչև 25.09.2018թ.: