Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի համար հեռավար ուսուցման Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի
Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիրը:
Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում են համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի վերապատրաստումների կազմակերպում՝ Moodle հեռավար ուսուցման ծրագրի վերաբերյալ: Հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով Moodle հեռավար ուսուցման ծրագրի շուրջ վերապատրաստումների անցկացման համար նախատեսվում է ներգրավել մեկ անհատ խորհրդատուի ծառայություն:
Պրակտիկայի հնարավորություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում բակալավրի/մագիստրոսի աստիճան ունեցող այն երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են աշխատանքային փորձ ձեռք բերել հանրային ծառայության ոլորտում։Պրակտիկայի ընթացքում պրակտիկանտները կստանան խորհրդատվություն և աջակցություն նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներից և նախարարության մյուս աշխատակիցներից, կմասնակցեն ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպմանը, ձեռք կբերեն գործնական գիտելիքներ ու հմտություններ համապատասխան ոլորտներում։Պրակտիկայի բարեհաջող ավարտին մասնակցին կտրվի հավաստագիր, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորագիր։ Լավագույն ձևով իրենց դրսևորած պրակտիկանտները հնարավորություն կստանան հետագայում աշխատանքի անցնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում։
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի (հայցորդության) ընդունելություն
Հյուսիսային համալսարանը հայտարարում է ասպիրանտուրայի (հայցորդության) ընդունելություն ՀՀ գիտական աստիճանաշնորհման հետևյալ մասնագիտությունների գծով`
Ժ.01.01 - «Հայ դասական գրականություն»,
Ը.00.003 - «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» (ֆինանսներ, դրամաշրջանառություն, վարկ, հաշվապահական հաշվառում և վիճակագրություն)
ԺԲ.00.04 - «Դատական իրավունք» (դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն):
Մրցույթ՝ թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է.
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՆՁԱԿ ՊՈԱԿ) Նորամուծությունների առևտրայնացման և ձեռներեցության աջակցման բաժնի թափուր հաստիքի համալրման նպատակով հայտարարում է մրցույթ:
ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի գործունեության շրջանակը
- Աջակցություն նորարարական մշակումների և նախագծերի առևտրայնացման հարցում
- Նախագծերի տնտեսական վերլուծություն, առևտրայնացման գնահատում, իրականացման պլանի մշակում
- Նորարարական մշակումների ցուցահանդեսների, սեմինարների, գիտաժողովների, շնորհանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում
- Գիտատեխնիկական տեղեկատվական ծառայությունների մատուցում
- Այլ
Թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝
- Տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական բարձրագույն կրթություն
- Հայերենի`գերազանց, անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային հմտություններ (MS Office, համացանցում տեղեկատվության որոնման հմտություններ)
- Կազմակերպչական ունակություն և ստեղծագործական մոտեցում առաջադրված խնդիրների լուծման համար
- Թիմում աշխատելու, ազատ հաղորդակցվելու, արագ կողմնորոշվելու և վերլուծելու ունակություններ
- Նախաձեռնողականություն, հետևողականություն, պարտաճանաչություն
Աշխատավարձը` պաշտոնային դրույքաչափը (ներառյալ հարկերը), կազմում է 96 000 ՀՀ դրամ:
Հայտարարություն
Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի համար հեռավար ուսուցման Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումների կազմակերպման համար անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն
Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիրը: