logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu

Հարգելի գործընկերներ և ուսանողներ
 
Ս.թ. ապրիլի 11-14-ը Հյուսիսային համալսարանի հավատարմագրման շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով համալսարանում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու համալսարանի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
Ապրիլի 13-ին՝ ժամը 14:20-15:10-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Հյուսիսային համալսարանի ներկայացուցիչները և շահակիցները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու փորձագիտական խմբի հետ բաց հանդիպմանը, խնդրում ենք մինչև ապրիլի 12-ը գրանցվել՝ գրելով փորձագիտական խմբի համակարգող Մերի Բարսեղյանին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլհասցեով:

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝ 12.04.2022թ.
Պարտադիր պահանջներ
1. Համապատասխան բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կրթական աստիճան) և ոլորտի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
  •  Ինքնակենսագրություն՝ CV
  •  կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  •  անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  •  աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  •  արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։

shushi gitajoxov

Բակալավրիատի և մագիստրատուրայի հարգելի ուսանողներ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հրավիրում է բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մասնակցելու ՇՏՀ ուսանողական 5-րդ գիտաժողովին։ Զեկուցումների թեման ազատ է։ Զեկուցումներն անհրաժեշտ է ներկայացնել bulletin.am կայքում զետեղված ցուցումների համաձայն, մինչև մարտի 30-ը ներառյալ, հետևյալ էլ․ հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն,անգլերեն, ռուսերեն։ Հնարավոր է նաև առցանց զեկուցման տարբերակ։ Զեկույցի տևողությունը 15 րոպե; Գիտաժողովին սահմանված կարգով ներկայացված և խմբագրական խորհրդի կողմից ներկայացված և հավանության արժանացած զեկուցումները կհրապարակվեն Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում ՝հատուկ թողարկումով/ առանց գիտական աստիճանի հայցման համար օգտագործման իրավունքի/։ Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՈւԳԸ նախագահ՝ Հերմինե Առուշանյանին։ Կոնտակտային հեռ․ (+37497) 74 79 09, (+374 98 )71 19 09 : 

ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

lehdasaxos

Բաց դասախոսությունների մասնակցության հրավեր

«Էրազմուս+» ծրագրի դասախոսական անձնակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում բաց դասախոսությամբ հանդես է գալու լեհական Շչեցինի համալսարանի դասախոս Դանիել Դավրովսկին: Դասախոսությունների շարքը նվիրված է սպառնողների շահերի պաշտպանության մեխանիզմներին ու եվրոպական փորձին: 
Դասախոսությունները տեղի կունենան ապրիլի 4-6-ը՝ ժամը 12:40-ին, Հյուսիսային համալսարանի Հեռավար ուսուցման լաբորատորիայում (5-րդ հարկ): Մասնակցության համար հրավիրվում են ինչպես Հյուսիսային համալսարանի, այնպես էլ ՀՀ մյուս բոլոր բուհերի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները: Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտը մինչև սույն թվականի մարտի 31-ը` https://forms.gle/1cgfGxZYJdbQJa6A8

 

girq

Հիանալի նորություն բուհի ընթերցասերների համար

Հարգելի ուսանողներ, ուրախ ենք հայտնել, որ այսուհետ Հայաստանի ազգային գրադարանի միջգրադարանային աբոնեմենտի միջոցով գրքեր կարող եք պատվիրել նաև առցանց, բուհի գրադարանավարի գիտությամբ և միջոցով:
Առցանց պատվերի առավելությունը ժամանակի խնայողությունն է: Պատվիրեք անմիջապես Հյուսիսային համալսարանից և մեկ ժամ հետո կարող եք գնալ և վերցնել գրքերը ՀԱԳ բաժնույթների բաժնից (վարչական շենք, 1-ի հարկ):
Ինչպես հայտնի է, նախկինում պատվերը կատարվում էր կնքված պատվիրաթերթիկները լրացնելու միջոցով, ինչը նույնպես ուժի մեջ է, ցանկության դեպքում կարող եք օգտվել:
Հիշեցնենք նաև, որ առցանց պատվերի ծառայությունը չի ենթադրում թվային գրքերի սպասարկում: Պատվիրվող գրքերը տպագիր են և կազմակերպության ներկայացուցիչը, կամ էլ հենց դուք, հարգելի ուսանողներ, գրադարանավարի կամ համապատասխան ներկայացուցչի գրությամբ, պետք է գրադարանից վերցնեք պատվերը: ՀԱԳ-ում թվայնացված բոլոր գրքերը բաց հասանելի են https://nla.am կայքի համապատասխան բաժիններում:
Այնպես որ, սիրելի ուսանողներ, Հայաստանի ազգային գրադարանից (ՀԱԳ) առցանց գրքեր պատվիրելու համար կարող եք դիմել Հյուսիսային համալսարանի գրադարան :

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

18.03.2025
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

      ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հյուսիսային համալս...

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...