logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

HAYTARARUTYUN

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոնի համար

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝

  • Բարձրագույն կրթություն, 
  • Կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point):

Դիմելու վերջնաժամկետը՝

15  դեկտեմբերի 2019թ.,

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել  հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 55 40 56:

HAYTARARUTYUN  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը տեղեկացնում է, որ բուհի ուսանողների դասադուլը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով, չի արտացոլում բուհի ղեկավարության, աշխատակիցների և ուսանողության որոշ մասի դիրքորոշումը: Այն եղել է ինքնաբուխ, չի ուղղորդվել որևէ քաղաքական ուժի կամ անձի կողմից: Միաժամանակ չի խաթարվել ուսումնական գործընթացն ամբողջ բուհում. համալսարանի ֆակուլտետների հիմնական մասում, ինչպես նաև քոլեջում և ավագ դպրոցում դասերն ընթացել են բնականոն կերպով:

Հյուսիսային համալսարանի ռեկտորատ

School 01

Հիմնական պարտականությունները՝

  • Որակի ապահովման վարչության պետի ղեկավարությամբ իրականացնում է վարչության ընթացիկ գործունեությունը, ապահովում է վարչության առջև դրված նպատակների և խնդիրների իրականացումը,
  • մասնակցում է համալսարանի որակի ներքին ապահովման /ինքնավերլուծություն/ գործընթացին,
  • մասնակցում է համալսարանի որակի արտաքին ապահովման /փորձաքննություն/ գործընթացին,
  • Որակի ապահովման գործընթացները կարգավորող փաստաթղթերի թարգմանություն,
  • իրականացնում է աշխատանքի անհատական պլանով և աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտականությունները:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է կրթության կառավարման ոլորտում,
  • ՀՀ Սահմանադրության, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերի, Բոլոնյան գործընթացը կարգավորող իրավական ակտերի իմացություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • համակարգչային գիտելիքներ (Word, Excel, Power Point)

Դիմելու վերջնաժամկետը՝

1  դեկտեմբերի 2019թ.

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն ուղարկել  հետևյալ էլ. հասցեին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել, 010 55 40 56,

HAYTARARUTYUN  

 

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի պաշտոնի համար:

 

Հիմնական պահանջները՝

  • ունի առնվազն 5 տարվա գիտամանկավարժական կամ գիտակա­­զմակերպական աշխատանքի փորձ,
  • տվյալ մասնագիտության գծով գիտության թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան,
  • ունի մասնագիտական կրթական ծրագրեր, ուսումնական պլաններ կազմելու ունակություն,
  • իր լիազորություններին առնչվող իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
  • ունի համակարգչով աշխատելու ունակություն,
  • կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել անգլերեն[1], ռուսերեն և հայերեն լեզուներով:

Դիմելու վերջնաժամկետը՝

1 նոյեմբերի 2019թ.

Հասցե` Երևան, Ալեք Մանուկյան 15ա:

Մրցույթին մասնակցելու կարգի և հիմնական պարտականություններին ծանոթանալու համար զանգահարել    010 55 40 56 

 

[1]   Common European Framework of reference for languages - B2 և C1 մակարդակներին համապատասխան:

 

 

logo nu coloured 

Բացառիկ հնարավորություն Հյուսիսային համալսարանի  ուսանողների համար

Հնարավորություն  2019-2020 ուստարվա ուսումնառության  1 կիսամյակը շարունակելու  Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցում:

Ծրագրին կարող են դիմել 3-4-րդ կուրսերի ուսանողները: Ուսումնառությունը անվճար հիմունքներով է, ուսանողը միայն պետք է վճարի մեկնման և վերադարձի, կեցության, սննդի և վիզայի համար:

Հյուսիային համալսարանի  ղեկավարությունը ընտրված ուսանողին կօժանդակի վերջինիս ուսման վարձի 50 տոկոսի չափով:

Անգլերենի իմացության միջին մակարդակը պարտադիր է:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին

                                                                    ( Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։)

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

18.03.2025
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

      ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հյուսիսային համալս...

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...