logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ani1
 
 

                                            «Հանդիսատեսի համակրանքը»՝ Անի Թամազյանին

 
 
Հյուսիսային համալսարանի անգլերենի դասախոս, եվրոպական ծրագրերի համակարգող Թամազյանը հուլիսի 7-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից կազմակերպված «Իմ թեզը 180 վայրկյանում» մրցույթին, ֆրանսերենով ներկայացրել ատենախոսության թեման, դարձել 2-րդ մրցանակակիրը և հաղթել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում։ Մրցույթն առաջին անգամ էր իրականցվում Հայաստանում: Ըստ մրցույթի կանոնների՝ յուրաքանչյուր մասնակից ուներ ընդամենը 180 վայրկյան և մեկ սահիկահանդես՝ իր հետազոտության արդյունքները հասարակությանը ֆրանսերենով հասկանալի, հանրամատչելի, գրավիչ և գիտականորեն ներկայացնելու համար:
Շնորհավորում ենք Անի Թամազյանին, մաղթում գիտական վերելքներ:

Լույս է տեսել «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» միջբուհական ուսանողական գիտաժողովի նյութերը

 

gitajoghov

Ժողովածուն ամփոփում է 2021 թ. փետրվարի 3-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի զեկուցումները: Առցանց եղանակով անցկացված գիտաժողովին մասնակցում էին ինչպես Հյուսիսային համալսարանի, այնպես էլ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ(բակալավրիատ, մագիստրատուրա)՝ կարդալով զեկուցումներ մանկավարժության, հոգեբանության, արվեստի պատմության, լրագրության, իրավագիտության, բանասիրության և այլ բնագավառներից:
Գիտաժողովը նվիրված էր բուհի հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյանի հիշատակին: Ցավոք, գիտաժողովից կարճ ժամանակ անց իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց նաև այս նախաձեռնության հեղինակներից մեկը՝ Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար Գ. Ասատրյանը:
Տեղեկացնենք գիտաժողովի մասնակից ուսանողներին, որ ժողովածուն նրանց կտրամադրվի Հյուսիսային համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 22-ին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

                                                                                              gradaran12

 

Հյուսիսային համալսարանը թվային գրադարանների ասոցիացիայի անդամ է

 

Հյուսիսային համալսարանը 24․05․2021թ․–ից անդամակցում է «Հայաստանի թվային գրադարանների ասոցացիա» հասարակական կազմակերպությանը։ Կնքվել են պայմանագրեր, որոնք հնարավորություն կտան (անվճար հիմունքներով) օգտվելու մի շարք միջազգային նշանակության էլեկտրոնային գրադարանների շտեմարաններից։ Շտեմարանների հասանելիությունն ապահովվում է բացառապես Հյուսիսային համասարանի համակարգչային բազայից։ Այսօր արդեն The Company of Biologist-ի երեք ամսագրերի` Development, Journal of Cell Science and Journal of Experimental Biology և Grebennikon Էլեկտրոնային գրադարանի պաշարները, որոնց ունեն հիմնականում մարքեթինգի, տնտեսագիտության, մենեջմենթի թեմատիկ ուղղվածություն, արդեն բաց են Հյուսիսային համալսարանի համար։
Շնորհակալ ենք Հայաստանի թվային գրադարանների ասոցացիայի մեր գործընկերներին:
Գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

31.08.2021
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸՀՀ, ԳՅՈՒՄՐԻՆՈՅԵՄ...

Մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար

11.08.2021
Մրցույթ գրադարանավարի թափուր հաստիքի համար

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ գրադարանավարի թափուր հ...