Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Սկսվել են հեռակա ուսուցման քննությունները
Մի շարք մասնագիտությունների գծով Հյուսիսային համալսարանում արդեն իսկ սկսվել են հեռակա ուսուցման քննությունները: Հիշեցնենք, որ հեռակա ուսուցման համակարգի (բակալավրիատ, մագիստրատուրա) ընդունելության քննություններն անցկացվում են համալսարանում՝ հատուկ կազմված հարցաշարերի միջոցով, որոնք հասանելի են northern.am պաշտոնական կայքում:
Փաստենք նաև, որ այս տարի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը փոքր-ինչ տարբերվում է նախորդ ուսումնական տարիներից. դիմորդների մեծ թվով պայմանավորված՝ արդեն իսկ անցկացվել են առաջին քննությունները՝ մաթեմատիկա և հայոց պատմություն առարկաներից: Առաջին փուլում հիմնականում դիմել են տարրական մանկավարժություն և մեթոդիկա, նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, իրավագիտություն, կառավարում, ծրագրային ճարտարագիտություն մասնագիտություններով:
Հեռակա ուսուցման ընդունելությունը շարունակվում է:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Ինչո՞ւ ընտրել Հյուսիսային համալսարանը
Մասնագիտական կողմնորոշման նպատակով բուհի իրականացրած այցերն ունեցան իրենց տրամաբանական շարունակությունը...
27.05.2022թ-ին Հյուսիսային համալսարանը հյուրընկալեց Գառնիի Ատոմի անվան թիվ 2 ավագ դպրոցի աշակերտներին:
Նախքան ճանաչողական շրջայցը՝ Հյուսիսային համալսարանի ուսումնական վարչության պետ Կ.Կոստանյանը աշակերտներին ներկայացրեց սահիկահանդես՝ համալսարանում մատուցվող մասնագիտությունների, ուսանողական ծրագրերի և ուսանողներին տրվող հնարավորությունների վերաբերյալ:
Շրջայցի ընթացքում աշակերտները այցելեցին դեկանատներ, ծանոթացան համալսարանի լսարանային պայմաններին, գործող լաբորատորիաներին` ստանալով անմիջական և սպառիչ պատասխաններ իրենց հուզող հարցերի վերաբերյալ:
Այցի ընթացքում աշակերտները ծանոթացան ուսանողներին տրվող արտոնություններին և ստացան նաև «ինչո՞ւ պետք է սովորել Հյուսիսային համալսարանում» հարցի պատասխանը:
Ճանաչողական այցը համակարգվեց ՈԱ վարչության կողմից:
«Լռակյաց հիվանդը»՝ մեր ուսանողների մեկնաբանությամբ
Խորին նախանձով տեղեկացնում եմ, որ մայիսի 24-ին մեր բուհի գրադարանում տեղի է ունեցել Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» գրքի քննարկումը: Նախանձով, քանի որ ինքս ներկա չէի իմ շատ սիրելի գրքի քննարկմանը: Ինչևէ, ներում եմ մասնակիցներին...
Քննարկմանը ներկա էին բուհի ՈւԳ նախագահ Մարի Հակոբյանը, իրավագիտության մագիստրոս Անի Ալեքսանյանը, քոլեջի առաջին կուրսի ուսանողուհիներ Արմինե Միքայելյանը և Էլեն Կարապետյանը: Շատ հետաքրքիր և բովանդակալից զրույցի ընթացքում անդրադարձան գրքի գլխավոր հերոսուհու՝ Ալիսիայի կյանքի ու նրա ամուսնու ողբերգական սպանության պատմությանը, թե ինչպես հայտնվեց հոգեբուժարանում և այլև երբեք չարտաբերեց մեկ բառ անգամ: Քննարկեցին դեպքերի հետագա զարգացումները: Անչափ հետաքրքիր էր լսել յուրաքանչյուրի կարծիքն ու տեսակետը: Ուշագրավ սյուժեով հոգեբանական դեդեկտիվը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր ընթերցողի պատկերացնելու անկանխատեսելի ավարտը՝ հերոսների հետ անցնելով շատ դժվար ու առեղծվածային ճանապարհ:
Հանդիպումը նպատակ ուներ ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնել ժամանակակից գրականության նկատմամբ:
Քննարկման ավարտին առաջարկվեց ուսումնասիրել ևս մեկ գիրք՝ հետագայում նմանօրինակ հանդիպում կազմակերպելու նպատակով: Առաջարկն ընդունվեց սիրով:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն