Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
2020 թ. սեպտեմբերի 24-ին Հյուսիսային համալսարանի կողմից հայտարարվել էր «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթ, որին ներկայացվել էր 3 ծրագիր: 2021 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած դրամաշնորհային մրցույթի հանձնաժողովի նիստի ընթացքում (մրցութային հանձնաժողովի նախագահ, ռեկտոր՝ Մ.Մակիչյան, անդամներ՝ Լ.Ֆլջյան, Հ.Խաժակյան, Ս.Սարգսյան) քննարկվեցին մրցույթին ներկայացված հայտերը և ամփոփվեցին արդյունքները: Քննարկման արդյունքում հաշվի առնելով ներկայացված ծրագրերի արդիականությունը և Հյուսիսային համալսարանի գիտահետազոտական առաջնահերթություններին համապատասխանությունը, ինչպես նաև ծրագրված արդյունքների կիրառելիությունը` որոշում կայացվեց մրցույթի հաղթող ծանաչել հետևյալ երկու ծրագրերը.
- «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի եվ մանկավարժական մտքի պատմության համատեքստում (XIX-XX դարասկիզբ)»: Ծրագրի ղեկավար` Արմեն Հարությունյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ (ծրագրի ընդհանուր արժեքը 500.000 ՀՀ դրամ է):
2/ «Կառավարում» մասնագիտությամբ շրջանավարտների կարողությունների և հմտությունների աշխատաշուկայի պահանջարկը»: Ծրագրի ղեկավար` Արմեն Ճուղուրյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության և կառավարման ամբիոն վարիչ (ծրագրի ընդհանուր արժեքը 500.000 ՀՀ դրամ է):
Մրցութային հանձնաժողովը ծրագրի իրականացման ժամկետ սահմանեց ս.թ. մայիսի 26-ից օգոստոսի 23-ը:
Շնորհավորում ենք «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթի հաղթող մեր գործընկերներին՝ դոցենտ Արմեն Հարությունյանին և պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանին, մաղթում ստեղծագործական վերելքներ:
Հայտնի են «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթի հաղթողները:
Նիստի արձանագրություն
Ս.թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ «Լավագույն գիտահետազոտական նախագիծ».
Հանձնաժողովի օրակարգ.
- Հյուսիսային համալսարանի կողմից 24.09.2020 –ին հայտարարված՝ «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհայինմրցույթին ներկայացվել է 3 ծրագիր.
1/ «Գեղարվեստական կրթության հիմնախնդիրները հայ դպրոցի եվ մանկավարժական մտքի պատմության համատեքստում (xix-xx դարասկիզբ)»
Ծրագրի ղեկավար` Արմեն Հարությունյան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ /Ծրագրերի ընդհանուր արժեքը` 500000 ՀՀ դրամ/:
2/ “Կառավարում” մասնագիտությամբ շրզանավարտների կարողությունների և հմտությունների աշխատաշուկայի պահանզարկը»
Ծրագրի ղեկավար` Արմեն Ճուղուրյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության և կառավարման ամբիոն,
3/ «Վահան Թեքեյանի ծննդյան 145-ամյակին ընդառաջ» Ծրագրի ղեկավար` Վարդուհի Դավթյան, բանասիրական գիտությունների թենածու, լեզուների, գրականության և լրագրության ամբիոնի դասախոս դոցենտ /Ծրագրերի ընդհանուր արժեքը` 500000 ՀՀ դրամ/:
1/
Մհեր Մակիչյան
Մրցութային հանձնաժողովի նախագահ,
Հյուսիսային համալսարանի ռեկտոր
25.05.2021
Համալսարաների երեք՝ բանասիրության և մանկավարժության, տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի, իրավագիտության ֆակուլտետներում, տարբեր մասնագիտությունների գծով սկսվել են ավարտական աշխատանքների և մագիստրական թեզերի նախապաշտպանությունները: Ընդունված կարգի համաձայն բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքների հիմնական դրույթները, դրանց արդյունքներն ու եզրակացությունները: Նախապաշտպանությանը մասնակցում են ստորաբաժանումների ղեկավարները, մասնագիտական ամբիոնների վարիչներն ու ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարները:
Մաղթում ենք բոլորին հաջողություն:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն