logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

1     vooak 2

Ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության մշտադիտարկման շրջանակներում հունիսի 18-ին Zoom հարթակում առցանց քննարկում է անցկացվում ՈԱԱԿ փորձագետների և համալսարանի շահակիցների միջև: Հանդիպումներն ունեն լայն ընդգրկում, դրանում ներառված են տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ, ամբիոնի վարիչներ, դասախոսական կազմից ներկայացուցիչներ և ուսանողներ:   

Արդեն իսկ ավարտվել են քննարկումները ռեկտորի, պրոռեկտորի և բուհի որակի ապահովման բաժնի պատասխանատուների հետ: Արծարծվող հարցերը հիմնականում վերաբերում էին առցանց ուսուցման կազմակերպման խնդիրներին, համալսարանի՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հեռավար ուսուցման իրականացման  առանձնահատկություններին, դրանում դասախոսական կազմի և ուսանողության մասնակցությանը, դասընթացների արդյունավետությանը, գնահատման կարգին,  վեր հանված թերություններին ու դրանց լուծմանն ուղղությամբ  բուհի ղեկավարության ձեռնարկած քայլերին:

Այս պահին ընթանում են քննարկումներ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Library 03

 Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Հյուսիսային համալսարանում մարտ ամսից բոլոր ֆակուլտետներում առկա ուսուցման դասերն անցկացվել են առցանց եղանակով: Օգտագործելով հեռավար ուսուցման բոլոր հնարավոր հարթակները՝ ոչ միայն հաջողությամբ կազմակերպվեցին դասերը, այլև ստուգարքներն ու քննությունները:  Իսկ ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի պաշտպանություններն անցնում են տեխնիկապես անթերի մակարդակով՝ հնարավորություն տալով ուսանողներին լավագույնս դրսևորելու իրենց գիտելիքները: Ավելորդ է ասելը, որ նման արդյունքը պայմանավորված է համալսարանի բոլոր ստորաբաժանումների համակցված աշխատանքով, երբ յուրաքանչյուր աշխատակից՝ տեխնիկական անձնակազմից մինչև դասախոս, դեկան ու ամբիոնի վարիչ, արդեն իսկ հմտորեն տիրապետում է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես հեռավար դասընթացներ անցկացնելու առանձնահատկություններին:

Նկատի ունենալով հանրապետությունում համաճարակով պայմանավորված արտակարգ դրության երկարաձգումը՝ հունիսի 15-ին Հյուսիսային համալսարանում անցկացված ռեկտորատի նիստում որոշում ընդունվեց շարունակել առցանց դասավանդումը նաև հեռակա ուսուցման համակարգում: Այսպիսով, տեղեկացնում ենք, որ բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման 1-4 կուրսերի և մագիստրոսի կրթական ծրագրի 1-2 կուրսերի երկրորդ կիսամյակի դասերը կանցկացվեն հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ը: Քննաշրջանը սահմանվել է հուլիսի 9-18-ը: Մինչ առցանց հանդիպում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

iravaban1      iravaban2

Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում այսօր  ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի առցանց պաշտպանության վերջին օրն էր: Այսինքն, բուհի մեկ ֆակուլտետ ևս հրաժեշտը տվեց իր ուսանողներին՝ նրանց կյանք ճանապարհելով գիտելիքների մեծ պաշարով, ինչը լիովին դրսևորվեց պաշտպանության ընթացքում:  Շնորհակալություն ենք հայտնում քննական հանձնաժողովի բոլոր անդամներին՝ անաչառության ու համբերատարության, ֆակուլտետի աշխատակիցներին ու տեխնիկական անձնակազմին՝ պաշտպանությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Իսկ մեր սիրելի ուսանողներին հաջողություններ ենք մաղթում իրենց հետագա մասնագիտական գործունեության մեջ՝ վստահ, որ նրանք համալրելու են Հայաստանի Հանրապետության անաչառ, գիտակից ու պրոֆեսիոնալ իրավաբանների շարքերը և աշխատելու են բացառապես օրենքի տառին համապատասխան: 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հայտարարություններ

Հայտարարություն համալսարանի ուսանողների և դասախոսների համար

14.10.2020
Հայտարարություն համալսարանի ուսանողների և դասախոսների համար

Հարգելի ուսանողներ և դասախոսներ,   Կրթության, գիտության, մշակույթի և սպորտ...

Թափուր աշխատատեղ/ Ֆակուլտետների դեկանների մրցույթ

13.10.2020
Թափուր աշխատատեղ/ Ֆակուլտետների դեկանների մրցույթ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է հետևյալ ֆակուլտետների դեկանների մրցույթ՝...

Գլխավոր նորություններ