logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

DSC 0938 Custom 















Փետրվարի 25-ին  Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության նախաձեռնությամբ իրականացվեց քննարկում համալսարանի 2016-2020 թթ.
զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի և արդյունքների գնահատման վերաբերյալ:  Քննարկման համար կիրառվեց որակական հարցազրույցների ֆոկուս խմբի մեթոդը, որին մասնակցեցին համալսարանի ներքին շահակիցներից  դասախոսներ՝ տարբեր ֆակուլտետներից:  Քննարկման ընթացքում մասնակիցները ցուցաբերեցին մեծ ակտիվություն՝ հանդես գալով նախաձեռնողական առաջարկներով: 
Մտքերի փոխանակման առողջ մթնոլորտը  հնարավորություն տվեց մասնակիցներին ազատորեն արտահայտվելու և իրենց տեսակետները ներկայացնելու: 
Նրանք ողջունեցին նման ձևաչափով քննարկումները և ցանկություն հայտնեցին ներգրավվելու հաջորդիվ կայանալիք 
նմանօրինակ հանդիպումներին:

KAZAXSTAN

Հյուսիսային համալսարանի միջազգային գործընկերների թիվը համալրվեց ևս մեկով. մեր բուհն այսուհետ կհամագործակցի նաև  «Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների  ղազախական ակադեմիայի» հետ:

Համագործակցությունն ուղղված է խթանելու երկկողմ հարբերությունները ակադեմիական և գիտական ոլորտներում, ինչպես նաև նախատեսվում է իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր:

Միջազգային գործընկերների շարքում «Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ղազախական ակադեմիան» առանձնահատուկ դեր ունի: Այս համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում եվրասիական տարածաշրջանում  Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, երիտասարդ հետազոտողների և ուսանողների համար: Առաջիկայում  նախատեսվում է առավել ընդլայնել համագործակցության շրջանակը՝ նոր ոլորտներ ընդգրկելով:

tearn1

Տեառնընդառաջի խորհուրդը բոլոր գիտեն, ուստի այստեղ զերծ կմնանք Վիքիպեդիային հղում անելուց: Նշենք միայն, որ Տրնդեզն ըստ էության խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը, ուստի համալսարանի աշխատակազմը, հավատարիմ տոնի խորհրդին, ցնծությամբ հրաժեշտ տվեց ձմռանը՝ թեժ կրակի վրա այրելով բոլոր հոգսերն ու տագնապները, բացելով սիրտը գարնանային տարամադրությունների, սիրո ու ջերմության առաջ: Դե, բնականաբար, տոնի խորհուրդը ամբողջական դարձրեցին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, որոնք հաճույքով վայելեցին Հյուսիսային համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները:
Նախաձեռնության ու կազմակերպչական աշխատանքների համար շնորհակալ ենք բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետին՝ դեկան Մերի Այվազյանի գլխավորությամբ:

tearn2 tearn3

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

22.03.2020
Հյուսիսային համալսարանում վերջին օրերին իրականացվող հեռավար ուսուցման մասին

  Մարտի 20-ին հրապարակվեց ռեկտոր Մհեր Մակիչյանի հանձնարարականը՝ Հյուսիսայի...

Գլխավոր նորություններ