logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

expo2024.1 expo2024.2 expo2024.3 Expo2024

Հյուսիսային համալսարանը «Կրթություն և կարիերա Expo 2024»-ում

Կրթական էքսպոներին Հյուսիսային համալսարանի մասնակցությունն արդեն ավանդույթ է դարձել: Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայացած «Կրթություն և կարիերա Expo 2024»-ը ևս մեզ համար համագործակցության նոր հնարավորությունների և հետաքրքիր գաղափարների առիթ էր: Մարշալ Ա․ Խանփերյանցի ռազմաօդային ուժերի ինստիտուտի ուսանողների կողմից բեմադրված արտակարգ իրավիՃակներում Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի ուսանողների ցուցաբերած առաջին բուժօգնությունը հետաքրքիր և արդյունավետ ձևաչափ էր՝ չափազանց կարևոր գիտելիքների ու փորձի փոխանակման համար: Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միաջազգայնացման գծով պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանի՝ «Կապի ուժը. Գիտելիքի փոխանակման դերը կրթական ցուցահանդեսներում» թեմայով դասախոսությունը ևս մեծ հետաքրքրություն առաջացրեց էքսպոյի մասնակիցների շրջանում: Էքսպոյի օրերին մեր տաղավարն աշխույժ էր և մարդաշատ՝ լի քննարկումներով, գիտելիքի փոխանակմամբ, նոր ծանոթություններով ու առաջարկներով։ Կրթական էքսպոները նպաստում են կրթական միջավայրի նոր հարաբերությունների ձևավորմանը՝ բարձրացնելով ուսումնական հաստատությունների ճանաչելիությունը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

lianna.exishyan

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻ ԻՄ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ԱՊԱԳԱՆ.

ԲԱՑ ՄԻ ԹՈՂ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԴ՝ ՀԱՋՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ

Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Լիաննա Եղիշյանն «Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակ սովորում է Լեհաստանի Շեցինի համալսարանում:
Լիաննայի խոսքով՝ ուսումնառության շեցինյան շրջանն իր համար կյանքի շրջադարձային փուլ է և առանցքային դեր է խաղացել իր մասնագիտական որակների, անձի ձևավորման, կենսափորձի ու ինքնաճանաչողության գործում:
«Հայաստանում սովորելուց հետո հետաքրքիր է սովորել նոր միջավայրում։ Շատ ուրախ եմ, որ ընդունվեցի Հյուսիսային համալսարան և ունեցա երկրից դուրս սովորելու այսպիսի հնարավորություն։ Բացի մասնագիտական առարկաներից, այստեղ հնարավորություն ունեցա ընտրել նաև ինձ հետաքրքրող այլ առարկաներ, ձեռք բերել նոր հմտություններ: Ի դեպ, Հյուսիսային համալսարանում ստացածս գիտելիքների շնորհիվ Լեհաստանում սովորում եմ գերազանց առաջադիմությամբ»։
«Էրազմուս +» ծրագրի կողմից սահմանված կրթաթոշակը թույլ է տվել Լիաննային իրականացնել իր բաղձալի երազանքներից ևս մեկը՝ շրջագայել եվրոպական տարբեր երկրներում, տեղում ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթներին: Իհարկե, առիթը բաց չի թողել իր օտարերկրացի ընկերներին ծանոթացնելու նաև մեր մշակույթին։
Լիաննան օրերս կավարտի իր ուսումնառությունը և կվերադառնա հարազատ բուհ՝ էստաֆետը հանձնելով եվրոպական կրթության մասին երազող մեր մյուս ուսանողներին:
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում ...
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

eph gitajoxov

Հյուսիսային համալսարանի կրթական գործընթացի կազմակերպման առաջնահերթությունների ցանկը կհամալրվի ևս մեկով

Հյուսիսային համալսարանի աշխատանքային խումբը մասնակցում էր «Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ KICK-OFF MEETINGին։ «Էրազմուս+» ծրագրի նախաձեռնությամբ մեկնարկած նախագծի նպատակն է խթանել ներառական, թվային և կանաչ կրթության կազմակերպմանն ու իրականացմանը՝ ԳԱՑԱՇ-ի ստեղծման միջոցով։
Ծրագիրը համակարգում է Երևանի պետական համալսարանը։ Մասնակից կառույցներն են ԿԳՄՍ նախարարությունը, ՈԱԱԿ-ը, Դրեզդենի տեխնիկական , Օլդենբերգի և Ջենովայի համալսարանները, հայաստանյան հինգ բուհեր։
Ծրագրի մեկնարկով ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կազմակերպումը կդառնա Հյուսիսային համալսարանի առաջնահերթություններից ևս մեկը։
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...