logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Leszno8   Leszno9 

Լեշնոյի համալսարանի պատվիրակության ղեկավարը` ռեկտոր Մաչեյ Պիետշակը, կլոր սեղան-քննարկման ժամանակ նախ և առաջ ներկայացրեց իրենց համալսարանի պատմությունը: Նա նշեց, որ թեպետ  բուհն ունի քսան տարվա պատմություն, սակայն արդեն իսկ հասցրել է մեծ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերել և Լեհաստանում, և ողջ եվրոպական տարածաշրջանում: Դրան նպաստել է բուհի հարմար  դիրքը, բոլոր ենթակառուցվածքների մեկ վայրում ներդաշնակորեն տեղակայվելը, ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Ռեկտոր Մաչեյ Պիետշակը հավելեց նաև, որ համալսարանը հիմնադրելիս կարևորել են ֆինանսական քիչ հնարավորություններով ուսանողների կրթության կազմակերպումը հենց հայրենի քաղաքում, թեպետ բուհն ունի նաև տարբեր քաղաքներից ու երկրներից բազմաթիվ ուսանողներ:

Այնուհետև Մաչեյ Պիետշակը ներկայացրեց Հյուսիսային համալսարանի հետ համագործակցության չորս հիմնական ուղղությունները՝ Էրազմուսնոր ծրագրի շրջանակներում դասախոսների փոխանակում, կրկնակի դիպլոմների տրամադրում, տնտեսական կապերի ընդլայնում, գիտական համագործակցության ամրապնդում:

Կլոր սեղան-քննարկումից հետո հյուրերն ուղևորվեցին Գառնի-Գեղարդ: Վաղը նրանք հանդես կգան երեք դասախոսությամբ: Մուտքն ազատ է միայն ուսումնատենչների համար:

Leszno1  Leszno2


Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը Հյուսիսային համալսարանում

 ՕՐ ԱՌԱՋԻՆ

Ցանկալի հյուրերի հետ առաջին հանդիպումը տեղի ունեցավ ռեկտոր Բ. Մակիչյանի առանձնասենյակում: Օրակարգում նշված էր՝ հանդիպում-ծանոթություն: Դե, ինչպես լինում է նման դեպքերում, երկու կողմերի ներկայացուցիչները բարևում են իրար, ժպտում, հարցնում միմյանց որպիսությունը, մեկ բաժակ հայկական գինի կամ կոնյակ խմում, ապա նվերներ փոխանակում, եթե դրանք առկա են: Ամեն ինչը՝ ինչպես օրակարգում: Մնացյալը հայ-լեհական դարավոր բարեկամության համատեքստում էր՝ ջերմ զրույց, տպավորությունների փոխանակում, հիացմունքի խոսքեր մեր ժողովրդի մասին: Ծանոթությունից րոպեներ անց արդեն իսկ մտերմացած՝ մեր լեհ գործընկերները բարձրացան վերապատրաստումների սրահ՝ կլոր սեղան-քննարկում անցկացնելու:

 




INTERNATIONAL

Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, աշխատանքային այցով Հյուսիսային համալսարան կժամանի Լեհաստանի Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը՝ բուհի ռեկտորի ղեկավարությամբ:


Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պատվիրակության անդամները կհանդիպեն համալսարանի ղեկավարության, վարչական կազմի և ուսանողների հետ,  կքննարկեն հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք խնդիրներ: Մասնավորապես, <Էրազմուս> ծրագրի շրջանակներում կքննարկվեն երկու բուհերի միջև ուսանողների և դասախոսների փոխանակության, կրկնակի դիպլոմների տրամադրման հարցերը:

Եռօրյա այցի ընթացքում լեհ գործընկերները դասախոսություններ կկարդան ուսանողների և դասախոսների համար, կշրջեն բուհում, կծանոթանան համալսարանի ենթակառուցվածքներին: Խիստ գործնական այցելությունը կընդմիջվի էքսկուրսիայով Հայաստանի պատմամշակութային օջախներ: Լեհ գործընկերները մեծ ցանկություն են հայտնել այցելելու Սևան, Գառնի-Գեղարդ, ինչպես նաև Սանահինի համալսարան: Վերջին այցի ընթացքում Լեշնոյի համալսարանի պատվիրակությունը կայցելի նաև Հյուսիսային համալսարանի Ալավերդու Թումանյան բաժանմունք՝ հանդիպելու ուսանողների և դասախոսների հետ:
Մեզ մնում է ասել՝ բարի գալուստ լուսավոր Հայաստան:

Հայտարարություններ

Պայմանագրի շնորհման հայտարարություն

09.11.2018
Պայմանագրի շնորհման հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ի կողմից իրականացվող «Հեռակա ուսուց...

Թափուր աշխատատեղ

16.10.2018
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի...

Գլխավոր նորություններ