Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՆՈՐ ԴՌՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ
«Էրազմուս +» շարժունության ծրագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, անգլերեն բանասիրության մասնագետ Արուսյակ Իվանյանը Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչայի համալսարանում է: Արուսյակ Իվանյանի՝ կիրառական լեզվաբանության և լեզվի ինտեգրված ուսուցման վերաբերյալ դասախոսությունները մեծ հետաքրքրության են արժանացել Անգլերենի և գրականության ֆակուլտետի ուսանողների կողմից:
«Էրազմուս +» շարժունության ծրագիրը դասավանդման միջազգային փորձի փոխանակման, նորարարական մեթոդների տարածման և կիրառման, նաև՝ տարբեր երկրների համալսարանների փոխճանաչման և համագործակցության լավագույն հնարավորություններից է:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի և Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարը հագեցած էր հետաքրքիր տեղեկատվությամբ և խիստ արդիական հարցադրումներով:
Ի՞նչ է թրաֆիքինգը
Ի՞նչ դրսևորումներ կարող է այն ունենալ
Ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց
տիրույթի հարձակումներից
Ի՞նչ մեթոդներով են իրականացվում
կիբերհանցագործությունները…
Մարդու իրավունքների, ազատությունների, թրաֆիքինգից խուսափելու մեխանիզմների և բազմաթիվ այլ հարցերի շուրջ իրենց փորձագիտական վերլուծություններով ներկայացան «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի առողջապահական /կրթական/ թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան և կիբերանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ համաշխարհալին սարդոստայնը ամեն օր մարդկությանը նետում է նոր կիբերմարտահրավերներ, որոնց դիմակայելու ամենահուսալի միջոցը մեդիագրագետ լինելն է:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ հանդիպումները սովորաբար նախատեսվածից կրկնակի երկար են տևում: Գիտե՞ք ինչու. որովհետև բոլորս սպառող ենք , բոլորս ցանկանում ենք լինել իրազեկ և պաշտպանված և բոլորս ամեն օր և ամենուր առնչվում ենք այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնում է Բաբկեն Պիպոյանը:
Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի հետ ևս մեկ անգամ իրազեկ և պահանջատեր լինելու , մեր սպառողական իրավունքներին ծանոթանալու, նաև՝ պարենային ապրանքի գունային մակնշման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկացված լինելու առիթ էր: