Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Հյուսիսային համալսարանը հայտարարում է «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթը, որի նպատակն է խթանել Համալսարանի գիտական ստորաբաժանումների, անհատների նորարարական գիտահետազոտական գործունեության զարգացումը:
Դրամաշնորհային մրցույթն անցկացվում է հետևյալ ուղղություններով՝
- Իրավագիտություն և հասարակական գիտություններ
- Կառավարում և տնտեսագիտություն
- Մանկավարժություն, կրթության կառավարում, հայ գրականություն, մայրենիի և օտար լեզուների դասավանդում
- Համակարգչային գիտություններ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
- Հոգեբանություն
- Լրագրություն
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր, որոնց կազմում կարող են ընդգրկված լինել Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կամ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ և շրջանավարտներ: Թիմերի մասնակիցների քանակի սահմանափակում չկա:
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը:
Դրամաշնորհը կարող է պարունակել՝
- լրացուցիչ աշխատավարձ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու նպատակով.
- բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հոդվածի խմբագրական, թարգմանչական և տպագրության ծախսեր.
- մենագրության /գիտահետազոտական աշխատանքի/ տպագրություն Համալսարանի միջոցների հաշվին:
«Լավագույն գիտահետազոտական նախագիծ» դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Ծրագրի մանրամասն նկարագիր-առաջարկություն /ոչ ավել քան 5000 նիշ/(մոտավորապես 2.5-3 համակարգչային էջ) ծավալով,
- Ծրագրի ժամանակացույցը,
- Ծրագրի բյուջեն Excel տարբերակով,
- Ծրագրի մասնակիցների ինքնակենսագրությունները,
- Ծրագրի յուրաքաչյուր մասնակցի անձնագրի պատճենը և 1 լուսանկար 3x4 չափի,
- Հյուսիսային համալսարանի ուսանողական տոմսի պատճենը:
Ծրագրերի ներկայացման պահանջներ և ընթացակարգ
- Նախագծի առաջարկը հարկավոր է ներկայացնել .doc, .docx, կամ .pdf փաստաթղթերի ձևերով (բացառությամբ՝ բյուջեի նախահաշվի):
- Յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացնել 1 աշխատանք մեկ ուղղությամբ: Թիմի անդամները կարող են ընդգրկված լինել նաև այլ թիմերում:
- Նախագիծը տևողությամբ չպետք է գերազանցի 1 տարին:
Հյուսիսային համալսարանի ռեկտորատ
2020 թվականի հոկտեմբերի 30-ին լրանում է հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակը:
Ավետիք Իսահակյանի երևանյան տուն-թանգարանը հոկտեմբերի 21-22-ին կազմակերպում է գիտաժողով:
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու գիտաժողովին՝ Ձեր ընտրած զեկուցման թեմայով:
Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ժողովածուում:
Խնդրում ենք Ձեր մասնակցության և ընտրած թեմայի մասին տեղեկացնել էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Թեզիսների ուղարկման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:
Հարգանքով՝
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ,
Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի
տնօրեն՝ Անժելա Խորենյան
Հեռախոսներ՝ (+37410) 562424, (+37410) 587380
077 (096) 125-129
<Հյուսիսային համալսարանը պատրաստ է ներդնելու բոլոր ջանքերն ու ռեսուրսները…>
Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է նաև Հյուսիսային համալսարանում: Թեպետ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված այս ուսումնական տարին սկսվեց մի փոքր այլ ձևաչափով, սակայն դա չխանգարեց, որ խորհրդանշական այս օրը բուհը հավուր պատշաճի ընդունի առաջին կուրսեցիներին: Շնորհավորական խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը՝ կարևորելով կրթության դերն ու նշանակությունը զարգացած ու խելացի հասարակության կայացման գործում: Նա նշեց, որ Հյուսիսային համալսարանը պատրաստ է ներդնելու բոլոր ջանքերն ու ռեսուրսները՝ ուսանողների կրթությունն առավել որակյալ կազմակերպելու համար:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ուսխորհրդի նախագահ Անի Ալեքսանյանը՝ առաջին կուրսեցիներին մաղթելով հաջողություններ ուսման մեջ, ինչպես նաև կոչ արեց դրսևորել հասարակական ակտիվություն և ապրել ուսանողական լիարժեք կյանքով:
Տոնական այս օրը սիրելի դասախոսներին ու առաջին կուրսեցիներին ողջունելու էր եկել նաև համալսարանի լրագրության ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ, ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետ Քրիստինե Գևորգյանը: Նա երախտիքի ջերմ խոսքերով հիշեց բուհի հիմնադիր ռեկտոր, լուսահոգի Բորիս Մակիչյանին, կարևորեց բազմաթիվ շրջանավարտների ուսումնառության և աշխատանքային գործունեության մեջ նրա ունեցած մեծ ներդրումը:
Հանդիսության ավարտին առաջին կուրսեցիները երազանք պահեցին՝ օդ բարձրացնելով տոնական փուչիկներ, ինչպես նաև ստացան անականկալ փոքրիկ հուշանվերներ բուհի կողմից՝ ուսումնառության սկիզբն ավետող բարեմաղթանքներով:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին