logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                                                                           DSC 1311       DSC 1314     

«Սիրո անհուն առեղծվածը»
(«բաց» դաս)

Հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում «բաց» դասի թեման էր «Բայը»: Համենայնդեպս, հրավիրատոմսի մեջ այդպես էր նշված: Սակայն հենց սկզբից ուսանողները հրաժարվեցին նախանշված թեմայից ու դասը տարան բոլորովին այլ ուղղությամբ՝ նվիրելով այն սիրուն: Ուսանողները ներկաներին պատմեցին ճանաչված մարդկանց սիրային պատմությունները, զրուցեցին նրանց մեծ սերերի, անհուն տառապանքի ու դրանից ծնված ստեղծագործությունների մասին: Դասի ընթացքում անցկացվեց նաև ասմունքի մրցույթ, որին մասնակցեցին հյուրերը: Հաղթող ճանաչվեց ռեկտորի օգնական տիկին Ջանինյանը: Նա, ոգեշնչվելով տիրող հուզական մթնոլորտով, պատմեց նաև Լոմոնոսովի սիրո մասին, անդրադարձավ Թումանյանի ու Իսահակյանի անձնական կյանքի մի քանի դրվագի:Ու թեպետ հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ամեն կերպ՝ ասմունքով, ճանաչված մարդկանց սիրային պատմությունները հիշելով, փորձեցին բացահայտել սիրո առեղծվածը, միևնուն է, այն մնաց ԱՌԵՂԾՎԱԾ:

Alaverdi1 Alaverdi3Alaverdi2

ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ

2018թ. նոյեմբեր ամսին Հյուսիսային համալսարանի  Ալավերդու մասնաճյուղի ուսանողների և դասախոսների հետ կայացավ ճանաչողական հանդիպում-դասընթաց հեռավար կրթության վերաբերյալ: Հանդիպման նպատակն էր Ալավերդու ուսանողներին ներկայացնել համալսարանի կողմից  Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում  իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի ընթացքում կատարված աշխատանքների և համալսարանի կողմից ստեղծված Moodle հեռաուսուցման հարթակի վերաբերյալ տեղեկատվություն:

Քանի որ ծրագրի նպատակն է խթանել ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, նպաստել կրթական ծառայությունների մատուցման տարածքային համաչափ զարգացմանն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) բարձրագույն կրթության հասանելիության ապահովմանը, հետևաբար Ալավերդու մասնաճյուղը, որպես ծրագրի լիիրավ շահառու չէր կարող անմասն մնալ իրականացվող գործընթացներից: Դասընթացն անցկացվեց դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ալավերդու մասնաճյուղում ստեղծված հեռավար կրթության լաբորատորիայում:

Ճանաչողական հանդիպում-դասընթացի ընթացքում համալսարանի գործընկեր Զ. Սողոմոնյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց Moodle ԷՈԻԿՀ-ի բնութագիրը, դրա առավելությունները, զարգացման միտումները, համալսարանի հեռաուսուցման Moodle հարթակից օգտվելու առանձնահատկություններն ու հնարավորությունները. ինչպե՟ս մուտք գործել հարթակ, ինչպե՟ս գրանցվել դասընթացներին, ինչպե՟ս օգտվել հարթակում զետեղված նյութերից և այլն:

                                    tntes1       tntes    tntes2

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ իրականացրեց Գերմանիայի խնայբանկերի հիմնադրամի կողմից ներկայացված «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» խորագիրը կրող ծրագիրը, որին մասնակցում էին տվյալ մասնագիտությունն ունեցող հետևյալ բուհերը` Մ. Մաշտոցի անվան համալսարան, Հյուսիսային համալսարան, Մ. Խորենացու անվան համալսարան, ԵԳՀ(Երևանի գյուղատնտեսական համալսարան)։ Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից։ Միջբուհական մրցույթում հաղթող ճանաչվեց Հյուսիսային համալսարանը ներկայացնող տնտեսագետների թիմը։ Մասնակիցները, պատմելով իրենց տպավորությունների մասին, նշեցին. «Շատ կարևոր է ունենալ համապատասխան ֆինանսական գիտելիքներ և ունակություններ՝ սեփական միջոցները արդյունավետ կառավարելու և տնօրինելու համար: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս լինել առավել մրցունակ, պատրաստված և բանիմաց։ Եվ, ամենակարևորը, յուրաքանչյուրս պետք է ճիշտ դասավորի իր քայլերի հաջորդականությունը»։
Շնորհավորում ենք մեր բանիմաց ուսանողներին:

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...