Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
Միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակալի ժամանակավոր թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 13.03.2023թ.
Պարտադիր պահանջներ
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և(կամ) կրթական ոլորտի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
- Բուհի կանոնադրության, ներքին կարգապահական և էթիկայի կանոնների և իր լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն[1].
- Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 (B1) մակարդակին համապատասխան):
- Կարողանա բանավոր և գրավոր գերազանց հաղորդակցվել մայրենի (հայերեն) լեզվով:
Դեկանի տեղակալի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դեկանի տեղակալի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:
Պահանջվող հմտություններ
- բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
- տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
- կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
- թիմային աշխատանքի ունակություն
- նախաձեռնողականություն:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։