Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 552139 |
E-mail info@northern.am |
Թումանյանի շունչն ու ոգին՝ Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ 2019 թվականը հայտարարվել է թումանյանական: Հյուսիսային համալսարանն ամբողջ տարվա ընթացքում հետաքրքիր ու բովանդակալից միջոցառումներ կնախաձեռնի նաև բուհի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղում՝ նպաստելով տարածաշրջանի մշակութային կյանքի աշխուժացմանը: Միջոցառումների մեկնարկը տրվեց «Թումանյան» բաժանմունքի մեծ դահլիճում մարտի 21-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված «Հյուսիսային համալսարանը՝ թումանյանական պատգամներին հավատարիմ» խորագրով հանդիսությամբ:Միջոցառմանը մասնակցելու համար ռեկտոր Բ. Մակիչյանի գլխավորությամբ բուհից Ալավերդի մեկնեց պատվիրակություն, որի կազմում էին դասախոսներ, վարչական աշխատակիցներ, ավագ դպրոցի սաները, տնօրենն ու ուսուցիչներ:
Լեհաստանի Շեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին դասախոսություններ կկարդա Հյուսիսային համալսարանում
«Erasmus+» Key Action 1 ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանը հյուընկալել է Լեհաստանի Շեցինի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկուն, որը մարտի 19-22 ընկած ժամանակահատվածում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների համար դասախոսություններ կկարդա «Միջազգային տրանսպորտային իրավունք»: առարկայից: Դասընթացի ընտրությունը կատարվել է հենց Շեցինի համալսարանի կողմից: Դասախոսությունները (8 ժամ՝ 4 մուտք ) լինելու են հետևյալ թեմաներով՝ «Միջազգային տրանսպորտային իրավունքի զարգացումը», «Իրավական համակարգում միջազգային տրանսպորտային իրավունքի վերաբերյալ կոնվենցիաների դերը», «Միջազգային տրանսպորտային իրավունքի վերաբերյալ կոնվենցիաների գործունեության կարգավորումը» և այլն: Անգլերեն լեզվով անցկացվող դասընթացը կթարգմանվի հայերենով:
Մարտի 19-ին Քրիստոֆ Վեսոլովսկին ջերմ ընդունելության արժանացավ համալսարանի ղեկավարության կողմից: Ռեկտոր Բ. Մակիչյանը նշեց, որ բարձր է գնահատում դասախոսների՝ միջհամալսարանական շրջանականերում տեղի ունեցող փոխանակումները, քանի որ դա հիանալի հնարավորություն է փորձելու մասնագիտական կարողությունները և հմտությունները բոլորովին նոր միջավայրում:
Համագործակցություն Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ
2018թ. ուսումնական տարվա սկիզբը կարևորվեց նոր համագործակցության առաջարկով: Հյուսիսային համալսարանը «Erasmus +» KAY Action 1 ծրագրի շրջանակներում նոր միջինստիտուցիոնալ պայմանագիր կնքեց Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ, որի համաձայն պետք է իրականացվեր դասախոսների և ուսանողների շարժունություն երկու բուհերի միջև: Համաձայնագրի շրջանակներում փետրվարի 18-22-ին իրականացվեց մեկ դասախոսի փոխանակում: Ռոմանագերմանական և ռուս բանասիրության ամբիոնի վարիչ, փոխանակման ծրագրի մասնակից Ք. Ռշտունին կիսեց իր տպավորությունները. «Erasmus+» Key Action 1 ծրագրի շրջանակներում փետրվարի 18-22 ընկած ժամանակահատվածում ինձ հնարավորություն ընձեռվեց «Գործնական անգլերեն» դասընթացի 8 ժամ (4 մուտք) պարապել Ժեշուվի համալսարանի անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի չորս խմբերի հետ (յուրաքանչյուր խմբում՝ 20 հոգի)։ Դասընթացի ընտրությունը կատարվել է հենց Ժեշուվի համալսարանի կողմից, այնուհետև ինքս պատրաստվել եմ համապատասխան նյութերը՝ «Արտաքին և բնավորություն», «Ավանդույթներ», «Կրթություն», «Կին և տղամարդ, մարդիկ և իշխանություն» թեմաներով և միջմշակութային հաղորդակցության բաղադրիչով, որոնք բաղկացած էին չորս մասից` ընթերցանություն, բանավոր խոսք/քննարկում, քերականություն և տեսահոլովակ/տեսանյութ, որի նպատակն էր ստուգել ուսանողների օտար լեզուն լսելու և ընկալելու կարողությունները։ Լսարանը կահավորված էր գրատախտակով, պրոյեկտորով, տրամադրվեց համակարգիչ՝ տեսանյութերի դիտումն ապահովելու համար։
Հարկ եմ համարում շեշտել, որ համալսարանի համապատասխան աշխատակիցների, դասախոսական կազմի կողմից արժանացել եմ ջերմ ընդունելության և ընկերական վերաբերմունքի, զգացել նրանց աջակցությունն ու օժանդակությունը բոլոր հարցերում: