logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                                    tntes1       tntes    tntes2

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ իրականացրեց Գերմանիայի խնայբանկերի հիմնադրամի կողմից ներկայացված «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում» խորագիրը կրող ծրագիրը, որին մասնակցում էին տվյալ մասնագիտությունն ունեցող հետևյալ բուհերը` Մ. Մաշտոցի անվան համալսարան, Հյուսիսային համալսարան, Մ. Խորենացու անվան համալսարան, ԵԳՀ(Երևանի գյուղատնտեսական համալսարան)։ Ծրագիրը բաղկացած էր երկու փուլից։ Միջբուհական մրցույթում հաղթող ճանաչվեց Հյուսիսային համալսարանը ներկայացնող տնտեսագետների թիմը։ Մասնակիցները, պատմելով իրենց տպավորությունների մասին, նշեցին. «Շատ կարևոր է ունենալ համապատասխան ֆինանսական գիտելիքներ և ունակություններ՝ սեփական միջոցները արդյունավետ կառավարելու և տնօրինելու համար: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս լինել առավել մրցունակ, պատրաստված և բանիմաց։ Եվ, ամենակարևորը, յուրաքանչյուրս պետք է ճիշտ դասավորի իր քայլերի հաջորդականությունը»։
Շնորհավորում ենք մեր բանիմաց ուսանողներին:

 

                                                               dproc tumanyan     dproc tumanyan1

2019 թվականի փետրվարի 19-ին համայն հայությունը կնշի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը:Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նոնա Պողոսյանն իր սաների հետ նոյեմբերի 21-ին կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին:Միջոցառման ընթացքում հնչեցին ասույթներ`նվիրված մեծանուն գրողին, բանաստեղծություններ, ներկայացվեց Թումանյանի կյանքն ու գրական գործունեությունը, անդրադարձ եղավ քառյակի ժանրին, պոեմներին, հնչեցին քառյակներ, «Թմկաբերդի առումը» պոեմից հատվածներ, երգ, պար, երաժշտություն:

  MOODLE1   MOODLE2   MOODLE3

Շարունակվում են հեռավար ուսուցման Moodle ծրագրի վերապատրաստումները



Հյուսիսային համալսարանում շարունակվում են Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի դասընթացները, որի շրջանակներում համալսարանի դասախոսական և ադմինիստրատիվ անձնակազմի համար իրականացվում են հեռավար ուսուցման Moodle ծրագրի վերաբերյալ վերապատրաստումներ:

Ծրագրի նպատակն այն է, որ մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացները դասավանդվեն հեռավար կրթության մեթոդաբանությամբ, դրանով իսկ կրթական ծառայությունների մատուցման որակի հավասարազոր հարթակ ստեղծելով մայրաքաղաքում և հանրապետության հեռավոր շրջաններում:

Վերապատրաստման դասընթացները միտված են մասնակից-դասավանդողներին ծանոթացնելու հեռավար կրթության տեխնոլոգիաներին, հեռավար դասընթացի ստեղծման առանձնահատկություններին և առցանց հաղորդակցման կանոններին, ինչպես նաև ուղղորդելու Moodle-ի օգտագործման հիմնական քայլերի միջոցով ստեղծելու ճկուն դասընթացներ՝ ներդնելով գործունեության բոլոր տեսակները, կրթական բովանդակությունը և մուլտիմեդիա պաշարները: Հավելենք, որ Moodle-ը կարող է օգտագործվել առցանց դասընթացների համար, ինչպես նաև խառը տիպի ուսուցման ժամանակ, որտեղ լսարանային աշխատանքը լրացվում է թվային նյութերի լայն հնարավորություններով:

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...