logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

yerevan1    yerevan2                                                                                                          

Հոկտեմբերի 22-ին Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի ուսուցչական անձնակազմն ու սաները մեծ շուքով ու ոգեվորությամբ տոնեցին աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանի հոբելյանական 2800-ամյակը:
Արևի քաղաք Երևանը մեր տունն է, մեր հարազատ օջախը, մեր զավակների հանգրվանը:Մասնակիցները սեր, ջանք,եռանդ,տրամադրության , հոգեվիճակ ներդրեցին տոնակատարության կայացման գործում: Օրը վերածվեց իսկական տոնախմբության: Գունառատ միջոցառումը հագեցած էր հոգեպարար խոսքով, հնչեց երգ, պար, երաժշտություն: Սաները սիով, բարությամբ, ջերմությամբ ու նվիրվածությամբ ներկայացրին Երևանի հիմնադրման պատմությունը, մեր վարդագույն գեղեցկուհուն ձոնեցին գեղեցիկ բանաստեղծություններ, որը հաճույք ու մեծ բավականություն պատճառեց ներկաներին :
Մաղթենք համայն հայության մայրաքաղաք Երևանին խաղաղություն, շենացում, հզորացում և բարգավաճում:
                                  

teyaxmutyun  
Նոյեմբերի 2֊ին Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի 1֊ին կուրսի ուսանողները (կուրսղեկ Ալլա Մկրտչյան) ռուսաց լեզվի դասախոս Քնարիկ Ջիլավյանի գլխավորությամբ «Հայաստանում ռուսական օրերի»շրջանակներում կազմակերպել էին թեյախմության արարողություն։ Ուսանողները ներկայացրին, թե ինչ ավանդույթներ կան թեյախմության հետ կապված, այնուհետև ռուսական ժողովրդալան երաժշտության հնչյունների ներքո սկսեցին պարել։ Թեյախմությունն ավարտվեց ներկաների՝ գեղեցիկ կազմակերպված հյուրասիրությամբ, որի ժամանակ հատկապես տպավորիչ էր ինքնաեռի առկայությունը, ինչը ավանդական թեյախմության խորհրդանիշն է։

  franc3   franc2   franc1


Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի համատեքստում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին կազմակերպվեց «Հայ–ֆրանսիական բարեկամության ուշագրավ դրվագները» խորագրով հրապարակային զեկուցում, որը կարդաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Ողջունելով ներկաներին՝ Բ. Մակիչյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել աշխարհահռչակ շանսոնյե, մեծագույն հայ Շառլ Ազնավուրի հիշատակը, այնուհետև անդրադարձավ միջոցառումը կազմակերպելու անհրաժեշտությանը: «Հայ ժողովուրդը առանձնահատուկ սեր ունի Ֆրանսիայի ժողովրդի հանդեպ, երկու երկրների միջև մշտապես տիրել է փոխըմբռնման ու համերաշխության մթնոլորտ, և այսօր մենք չէինք կարող չօգտագործել առիթը՝ հայ երիտասարդներին, մասնավորապես ուսանողներին ներկայացնելու հայ-ֆրանսիական բարեկամության ուշագրավ էջերը»:

           Leszno 17 1  leszno16  leszno15

 

Հյուսիսային համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան ստանալու եվրոպական դիպլոմներ

 Համագործակցության հեռանկարներ

Հյուսիսային համալսարանը կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է եվրոպական մի շարք բուհերի հետ, իսկ Լեհաստանի հետ սկսված գործընկերային հարաբերություններն առավել ակտիվ են ու արդյունավետ: Վերջին վեց տարվա ընթացքում ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերով Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանում ուսանել են բուհի մի շարք ուսանողներ, դասախոսություններով հանդես են եկել լավագույն մասնագետները: Միաժամանակ, Հյուսիսային համալսարանը բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ուսումնառություն է իրականացրել լեհ ուսանողների համար: Այժմ էլ բուհի հերթական  նախաձեռնությանը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանատների աշխատակիցների համար կազմակերպել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ, առաջինն արձագանքել է Լեհաստանի դեսպանատունը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերից կմեկնարկի հայերենի ուսուցման առաջին փուլը:

Բոլորովին վերջերս Լեհաստանի Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ցանկություն հայտնեց համագործակցել Հյուսիսային համալսարանի հետ, և բուհի պատվիրակությունը՝ ռեկտոր, պրոֆեսոր Մաչեյ Պիետշակի գլխավորությամբ սեպտեմբերի 11-ին քառօրյա այցով հյուրընկալվեց Հյուսիսային համալսարանում: Ռեկտոր Բորիս Մակիչյանը, ջերմորեն ողջունելով հյուրերին, նշեց, որ ընդհանուր շատ բան կա երկու բուհերի միջև. երկուսն էլ նորաստեղծ են և կարճ ժամանակահատվածում հասցրել են հեղինակություն վայելել ոչ միայն իրենց երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս: Ռեկտորը իր գոհունակությունը հայտնեց որ հայաստանյան ավանդական բազմաթիվ բուհերից Լեշնոյի համալսարանի ղեկավարությունը ընտրել է հատկապես իրենց բուհը, ինչը պարտավորեցնող է: Նա նաև նշեց, որ իրենք բոլոր պայմանները կստեղծեն լեհ ուսանողների կրթության համար՝ տրամադրելով կացարաններ, ապահովելով հայկական միջավայրում արագ  հարմարվելու բոլոր  միջոցները:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...