Լույս է տեսել «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթի հերթական համարը, որում ներառված են բուհական անցուդարձն արտացոլող նյութեր, ուսանողական միջոցառումների, տարաբնույթ նախաձեռնությունների մասին պատմող հոդվածներ:
Այս ուսումնական տարին առանձնահատուկ էր Հյուսիսային համալսարանի համար, քանի որ մարտի 20-ին բուհը վերահավատարմագրվեց չորս տարի ժամկետով՝ թևակոխելով զարգացման նոր փուլ: Այս առիթով շնորհավորում ենք բոլորին՝ մաղթելով նոր հաջողություններ ու եռանդ՝ առաջիկա ծրագրային հավատարմագրմանը պատվով դիմակայելու համար:
2018 թ. հուլիսի 22–29-ը «Երիտասարդական ակումբների դաշնության» (FYCA) նախաձեռնությամբ և Եվրամիության Erasmus+ ծրագրի աջակցությամբ իրականացվող International Youth Studies («Միջազգային երիտասարդական հետազոտություններ», InYouS) երկարաժամկետ ծրագրի շրջանակում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել HTML (How to Make Lessons for Youth Workers, «Ինչպես ստեղծել դասընթացներ երիտասարդական աշխատողների համար») դասընթաց-ծրագիրը:
Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին
Վերջին զանգի արարողությունը ինչքան էլ սպասված, սիրված իրադարձություն է աշակերտների համար, միևնույն է, առանց հուզմունքի և արցունքների չի անցնում: Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի տաղանդաշատ սաները հրաժեշտ տվեցին դպրոցական նստարանին՝ մեծ աշխարհ դուրս գալով գեղեցիկ երգերով, պարային տպավորիչ համարներով:
Շնորհավորելով մեր շրջանավարտներին՝ մաղթում ենք պահպանել իրենց ուժերի հանդեպ ունեցած հավատը, ինչի շնորհիվ միայն հնարավոր է հասնել հաջողությունների: