logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu coloured

Հյուսիսային համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում կրթություն է իրականացնում հետևյալ մասնագիտությունների գծով(առկա և հեռակա ուսուցմամբ)՝

1. Կառավարում (ըստ ոլորտի)
2. Տնտեսագիտություն 
3. Հաշվապահական հաշվառում և հարկում
4. Ծրագրային ճարտարագիտություն
5. Լրագրություն
6. Ընդհանուր մանկավարժություն (տարրական մանկավարժություն և մեթոդիկա)
7. Նախադպրոցական մանկավարժություն (նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա)
8. Մասնագիտական մանկավարժություն (ռուսաց լեզու և գրականություն, ֆրանսերեն լեզու և գրականություն)
9. Իրավագիտություն
10. Օտար լեզու և գրականություն (անգլերեն լեզու և գրականություն, ֆրանսերեն լեզու և գրականություն)
11. Հոգեբանություն  (առկա)
Բուհում գործում է նաև ասպիրանտուրա
«Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»,«Հայ դասական գրականություն» և «Դատական իրավունք» մասնագիտությունների գծով: Բոլոր մասնագիտությունների գծով իրականացվում է հեռավար կրթություն:

avag dp

Հայաստանի Առաջին Հանրապետության  100-ամյակին ընդառաջ

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները և պատմության ուսուցչուհի Նազելի Սիմոնյանը Հայաստանի Առաջին Հանրապետության  100-ամյակին ընդառաջ ներկայացրեցին Մայիսյան հերոսամարտերի դրվագները, դրանց նշանակությունը հայոց պետականության ձեռքբերման գործում: Աշակերտները երգեցին հայրենասիրական երգեր, ներկայացրեցին ազգային հերոսներին և ընդգծեցին հայոց բանակի կազմավորման կարևորությունը: Նրանք հպարտությամբ զուգահեռներ անցկացրեցին ներկայիս իրողությունների և անցյալի փառավոր էջերի միջև:

havatarmagir1       

 Բուհին հանձնվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը

2018 թվականի մարտի 20-ին Հյուսիսային համալսարանը ՈԱԱկ-ի կողմից ստացավ ինստիտուցիոնալ հավատարմագրում չորս տարի ժամկետով, ինչը բուհի անցած ճանապարհի, կրթության ոլորտում ունեցած լուրջ ներդրման, բնագավառի զարգացմանը միտված գործունեության լավագույն գնահատականն է:Մայիսի 7-ին Հյուսիսային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից բուհին հանձնվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:

Փաստենք, որ բուհն այս պահի դրությամբ հանրապետությունում միակ կրթօջախն է, որն արժանացել է երեք հավատարմագրման (2001թ.՝անժամկետ, 2015 թ.՝2 տարով պայմանական, 2018 թ. մարտին՝ լիիրավ ինստիտուցիոնալ հավատարմագրում)` միաժամանակ նպաստելով հավատարմագրման գաղափարի արժևորմանն ու գործընթացի զարգացմանը ողջ հանրապետությունում:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

18.03.2025
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

      ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հյուսիսային համալս...

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...