logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

elen.irav irav.elen

Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Էլեն Գասպարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ սովորել է Իսպանիայի Կաստիլիա –Լա Մանչայի համալսարանում:
Էլենն անկեղծորեն գրել է իր զգացողությունների, տպավորությունների և ուսումնառության արդյունքների մասին:
Ողջույն, ես Էլենն եմ` Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնի արդեն 3-րդ կուրսի ուսանողուհի։ 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակն անցկացրել եմ Իսպանիայում` Սյուդադ- Ռեալ քաղաքում` շնորհիվ Հյուսիսային համալսարանի և «Էրազմուս+» ծրագրի, որտեղ հինգ ամիս ուսումնասիրել եմ իրավագիտական առարկաներ, ճանաչել իսպաներենն և իսպանական մշակույթը։ Ապրել եմ բազում էմոցիաներ` հուսահատությունից մինչև էյֆորիա, քանի որ այդքան էլ հեշտ չէ առաջին անգամ ապրել միայնակ, այն էլ՝ օտար երկրում։ Ի սկզբանե փորձել եմ մեծ ակնկալիքներ չունենալ, որպեսզի չհիասթափվեմ, բայց, իհարկե, լավ եմ տրամադրված եղել։ Հիմա կարող եմ ասել, որ լիովին բավարարված եմ։ Համալսարանում ինձ շատ լավ ընդունեցին և բոլոր հարցերում օգնեցին՝ ուսման ամբողջ ընթացքում: Ընդհանրապես, իսպանացիները շատ ջերմ են ու բարեհամբույր, իհարկե բացառություններ ևս կան, բայց դա ամենուր է։ Ուսումն ընթանում էր իսպաներեն, քանզի ուսանողների գերակշռող մասն իսպանացիներ էին։ Սակայն, մեզ՝ օտարերկրյա ուսանողներիս դասավանդող դասախոսները խոսում էին անգլերեն. ոմանք էլ անգլերեն նյութեր էին տրամադրում, որոնցով սովորում էինք։ Առարկաներն ինքս եմ ընտրել հասանելի ցանկից։ Կարծում եմ` ընտրել եմ բավականին հետաքրքիր առարկաներ, որոնք առավել կարևոր է սովորել հենց արտերկրում: «Միջազգային մասնավոր իրավունք», «Զար¬¬գացման հարցերում միջազգային համագործակցության մասին օրենք»` շատ կարևոր առարկա, որի շրջանակում քննարկվել են աշխարհի արդի խնդիրները և միջազգային արձագանքերը դրանց շուրջ: Ի դեպ, դասախոսը շատ ջերմ կին էր, և նույնիսկ դասից դուրս զրույցներ էինք ունենում. իհարկե, լուրջ վերլուծությունների համար փոքր-ինչ լեզվական խնդիրներ էին առաջանում, բայց գտել էինք հարցի լուծումը. դիմում էինք համակարգչի օգնությանն ու ես կոտրտված իսպաներենով ներկայացնում էի Հայաստանը... հիմա այդ ամենն արդեն հիշում եմ լայն ժպիտով ։ Կարծում եմ գլխավոր ձեռքբերումս այս առարկայի ավարտական աշխատանքս է` անգլերենով, «Երեխաների շահագործում» թեմայով, որն ինձ հուզող ամենակարևոր հարցերից է, և կուզեի, որ խնդրի մասին ավելի շատ բարձրաձայնվեր: Ի դեպ, աշխատանքս գնահատվել է 8.5/10 միավորով։ Ընտրել էի նաև «Առևտրային իրավունք», «Տնտեսական հանրային իրավունք» դասընթացները, որոնց շրջանակում ուսումնասիրել ենք թե' «Եվրասիական միասնական շուկան», թե' «Իսպանիայի տնտեսական սահմանադրությունը», և թե՛ «Արժութային շուկան»: «Արգումենտացիա և ռազմավարական բանակցություններ» առարկայից ունեցել ենք ինտերակտիվ դասեր, որտեղ ուսանողները փորձում էին ճիշտ փաստարկներ ներկայացնել և բանակցություններ վարել։ Առաջին դասին շատ հուզված էի ու լարված, քանի որ ամեն ինչ շուրջս իսպաներեն էր ու օտար, ու երբ դասավերջին ծանոթացա կողքիս նստած աղջկա հետ, շատ էի ուրախացել, քանի որ վերջապես գտել էի մեկին, ով անգլերեն էր խոսում։ Շատ շնորհակալ եմ Ալբային, ով ուսման ամբողջ ընթացքում ինձ օգնում էր, բացատրում, և ում հետ ունեինք նաև համընկնող հետաքրքրություններ։ Ընդհանրապես, «Էրազմուս+» ծրագրով բազմաթիվ ուսանողներ կային՝ տարբեր երկրներց, սակայն իրավագիտության բաժնում շատ չէին։ Մի օր շատ հետաքրքիր մի բան պատահեց: «Տնտեսական հանրային իրավունք» առարկայի առաջին դասին, թեև ես արդեն ներկայացել էի, և դասախոսն էլ ասել էր, որ ինձ անգլերեն նյութեր կտրամադրի, ես շարունակում էի լարվել: Եվ ներս մտավ մի աղջիկ, ով պարզվեց Ռումինիայից է, ու ես, իմանալով, որ որպես օտարերկրյա ուսանողուհի այլևս մենակ չեմ, միանգամից հանգստացա: Բայց դա բավական չէր: Ինձ նաև մեծ շոկ էր սպասվում, իհարկե, շատ հաճելի շոկ: Ռումինացի աղջիկը կարդում էր Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը, նա շատ հետաքրքրված էր մեր երկրով ու հավանում էր Հայաստանը։ Ինչ խոսք, օտար միջավայրում դա չափազանց հաճելի էմոցիաներ է առաջացնում: Ընդհանրապես, ծրագրի ողջ ընթացքում ես ցանկացած պահ օգտագործում էի, որպեսզի ներկայացնեի Հայաստանն ու հայկականը: Ինձ հանդիպած մարդկանց պատմում էի Հայաստանի, մեր մշակույթի, պատմության, հայոց լեզվի գեղեցկության մասին։ Հուսամ՝ իմ պատմությունները տպավորիչ էին նրանց համար։
Իսպանիայում հասցրեցի լինել մայրաքաղաք Մադրիդում, մոդեռնիստական Բարսելոնայում, հանգստավետ Ալիկանտեում և պատմական Կորդոբայում: Կորդոբայում է գտնվում UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Կորդոբայի կամ Մեծ մզկիթը, որը մավրերի և կաթոլիկ եկեղեցու միաձուլումն է։ Իսպանական յուրաքանչյուր նահանգ, յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ շունչը, գույները, պատմությունը և իհարկե, բարբառը։ Գրեթե ամենուր մարդիկ շատ մարդամոտ են, պատրաստ օգնելու, նույնիսկ եթե դու օգնություն,չես խնդրում, բայց տեսնում են, որ շփոթված կանգնած ես։ Այսպիսով, Հյուսիսային համալսարանի և «Էրազմուս+» ծրագրի շնորհիվ ես հնարավորություն ունեցա ապրել մեկ այլ միջավայրում, ճանաչել մեկ այլ մշակույթ , ձեռք բերել նոր գիտելիքներ, տեսնել տարբեր քաղաքներ, երկրներ, սովորել ևս մի նոր լեզու և ձեռք բերել իսպաներենի իմացության B1 մակարդակի վկայական։ Ի դեպ ստանում էի հաճոյախոսություններ՝ կապված արտասանությանս և առոգանությանս հետ, և դա ոգևորում էր ինձ:
Իսպանիայում անցկացրած ժամանակահատվածն ինձ համար անձնական աճի և առաջընթացի շատ կարևոր շրջան էր, և եթե չլիներ Հյուսիսային համալսարանը, գուցե ես այդպես էլ չբացահայտեի ինքս ինձ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 

Հյուսիսային համալսարանի քոլեջի հարգելի՛ դիմորդներ, շուտով կսկսվի 2024-2025 ուստարվա ընդունելության առցանց հայտագրումը:

Դիմումների ընդունման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով https://dimord.emis.am/ կայք կամ զանգահարելով 094146412, 010552139 հեռախոսահամարներով:

Հայտագրման կանոններին կարող եք ծանոթանալ https://dimord.emis.am/ կայքի ուղեցույցի միջոցով:

Syuzanna Khachatryan

Հյուսիսային համալսարանի «Տնտեսագիտության կառավարում և ինֆորմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողի Սյուզաննա Խաչատրյանը «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում հնարավորություն է ունեցել մեկ կիսամյակ ուսումը շարունակելու Ռումինիայի Սիբիուի Լուչիան Բլագա համալսարանում:

Սյուզաննայի հետ զրուցել ենք ուսումնառության ընթացքի, տպավորությունների, զգացողությունների, մի խոսքով՝ այն ամենի մասին, ինչ իր հետ բերել է մեր ուսանողուհին:

-Ի՞նչ տվեց ուսումնառության այս մեկ կիսամյակը:

-Այնպես ստացվեց, որ իմ ընտրած առարկաներից մի քանիսը Լուչիան Բլագա համալսարանում անցնում էին մագիստրոսական ծրագրով, և ես բախտ ունեցա ուսումնառությունս անցկացնել առավել լուրջ և պատասխանատու միջավայրում, որտեղ դասավանդում էին հետաքրքիր մեթոդներով: Շատ սիրեցի խմբային աշխատանքները, որոնք դասախոսի կողմից տրվում էին նյութը մատուցելուց անմիջապես հետո, ինչն օգնում էր տեղում յուրացնել օրվա ստացած ինֆորմացիան: Մեր աշխատանքը գնահատվում էր տեղում, իսկ քննության ժամանակ հավաքված միավորները գումարվում էին քննական գնահատականին:

-Այնտեղ ստացած գիտելիքը որքանո՞վ կարող եք կիրառել այստեղ: Կկարողանա՞ք լավ աշխատանք գտնել:

-Կարծում եմ՝ այո: Այս ընթացքում ես ձեռք բերեցի կառավարման ոլորտում աշխատելու կարողություններ՝ թվային մարքեթինգ, մարդկային ռեսուրսների ճիշտ ընտրություն, առցանց մարքեթինգի կազմակերպում, բիզնես էջերի ստեղծում, սոցցանցերի միջոցով մարքեթինգի կառավարում և այլն: Սրանք հմտություններ են, որոնք շատ արդիական են նաև Հայաստանում և մեծ պահանջարկ ունեն:

- Ինչպիսի՞ն էր ուսանողական կյանքն, ընդհանապես: Հասցրեցի՞ք ընկերներ ձեռք բերել:

-Մեր ուսանողական միջավայրը շատ հետաքրքիր էր և բազմազան: Ունեինք ուսանողներ՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Թունիսից. ինձ հետ ապրում էր մի աղջիկ, ով Հորդանանից էր: Շատ հետաքրքիր է ապրել այլ մշակույթի, դավանանքի, սովորույթների տեր մարդկանց հետ: Դա տալիս է առավել ինքնուրույն դառնալու, դիմացինին հասկանալու, ճանաչելու, ինքդ քեզ ճանաչել տալու, նաև՝ լեզուներ սովորելու հնարավորություն:

-Հասցրեցի՞ք ռումիներեն սովորել:

-Մի քիչ: Քանի որ եկել էինք տարբեր երկրներից, մեր շփման հիմնական լեզուն անգլերենն էր:

-Ինչո՞վ էիք զբաղվում դասերից հետո:

- Գնում էինք զբոսնելու, այցելում թանգարաններ: Ի դեպ, քաղաքը շատ հարմարավետ և ապահով էր: Այնտեղ կարող էիր շրջել մինչ ուշ երեկո՝ առանց վախի կամ անհանգստության: Հնարավորություն ունեցանք նաև շրջագայելու Ռումինիայի տարբեր քաղաքներով, ծանոթանալու իրենց պատմությանը:

Հաճախ առիթներ էինք ստեղծում նաև միմյանց ներկայացնելու ազգային ավանդույթներն ու մշակույթը: Հավաքվում էինք, պատրաստում մեր ազգային ճաշատեսակները, բնականաբար, օգնում էինք մեկմեկու՝ այդ ընթացքում յուրացնելով միմյանց խոհանոցների գաղտնիքները:

-Կկարոտե՞ք Ձեր ընկերներին, կպահպանե՞ք կապն իրենց հետ:

-Իհարկե: Բոլորին հրավիրել եմ Հայաստան: Ընկերուհիս արցունքներով է հրաժեշտ տվել ինձ, բայց խոստացել եմ, որ կրկին հանդիպելու ենք:

-Եթե կրկին ունենաք արտերկրում կրթություն ստանալու հնարավորություն, կօգտվե՞ք:

- Անպայման: Նոր երկիր, նոր կրթական միջավայր, նոր կենսակերպ. սա առաջին հերթին ինքդ քեզ ճանաչելու, բացահայտելու, և, իհարկե, մասնագիտական կարողություններ ձևավորելու հրաշալի հնարավորություն է, որից, անշուշտ, պետք է օգտվել:

Եթե չլիներ Հյուսիսային համալսարանը, գուցե ես երբեք չունենայի այս հրաշալի հնարավորությունը: Շնորհակալ եմ իմ բուհին այս դռներն իմ առջև բացելու համար:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...