logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

evolution789 evolution1456

Evolution կամ միջազգային ընկերությունում կարիերա սկսելու հնարավորություն

Հյուսիսային համալսարանի կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ Evolution (Evolution Armenia) շվեդական առաջատար ընկերության ներկայացուցիչները աշխատանքային ամենատարբեր առաջարկներով հանդիպեցին համալսարանի ուսանողների հետ:
Ջերմ ու անմիջական մթնոլորտում անցկացված հանդիպման ընթացքում Evolution ընկերության աշխատակիցները իրազեկեցին թափուր աշխատատեղերի մասին։
Նրանք ուսանողներին ներկայացրին յուրաքանչյուր աշխատանքի համար պահանջվող հմտությունները, դրա առանձնահատկություններն ու աշխատանքային պայմանները: Ի դեպ, բուհի որոշ ուսանողներ արդեն իսկ աշխատանքի են անցել ընկերությունում, մի քանի ուսանող ներկայումս փորձաշրջան է անցնում:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

verapatrastum456 verapatrastum12365

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱն ԲՆՈՒՅԹ ԿԿՐԵՆ

Հյուսիսային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև 2021 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում ս.թ. ապրիլի 18-22-ը Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից իրականացվեցին վերապատրաստումներ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնավորապես «Ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնես»-ի ամբիոնի դասախոսների համար: Վերապատրաստման դասընթացներին դասախոսությամբ հանդես եկան Հյուսիսային համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լ․Ֆլջյանը՝ «Հետազոտական բաղադրիչի կիրառումը ուսումնառության գործընթացում», իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Ա. Հարությունյանը՝ «Գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանություն», տնտեսագիտության և կառավարման ամբիոն վարիչ, պրոֆեսոր Ա.Ճուղուրյանը՝ «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ» և Գ. Խաչատրյանը՝ «Ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ» թեմաներով։
Վերապատրաստման ավարտին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մ․ Մակիչյանը մասնակիցներին հանձնեց վկայագրեր։
Կարևորելով ինքնակրթման և փոխկրթման առանցքային դերակատարումը գրագետ և հզոր հասարակության ձևավորման գործընթացներում՝ նմանատիպ փոխհամագործակցությունները կլինեն շարունակական և առավել ընդգրկուն:
Շնորհակալ ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կառավարման մարմիններին՝ վստահության և համագործակցության համար:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
   avag dp             avag dp1
 
Ամեն անգամ առանձնահատուկ սիրով ենք ընդունում Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտների հրավերը՝ մասնակցելու որևէ միջոցառման՝ գրական դատ, բաց դաս, գրական-երաժշտական կոմպոզիցիա և այլն: Մեր սպասելիքները միշտ արդարանում են, քանի որ ականատեսն ու մասնակիցն ենք լինում բովանդակալից, հագեցած ու հետաքրքիր միջոցառումների:
18.04.2022 թ. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակներում(ուսուցիչ՝ Ն. Սիմոնյան) ներկա գտնվեցինք 11-րդ դասարանի կազմակերպած «Հայկական մշակույթ: Եկեղեցական տոներ, Զատիկ» բաց դասին:
Տոնին բնորոշ կահավորանքը, զատկական գեղեցիկ սեղանը՝ ախորժելի ուտեստներով, մոռացնել չտվեց դասի բուն նպատակը՝
1. հաղորդակից լինել ազգային սովորույթներին,
2. ձևավորել քրիստոնեական-ազգային արժեհամակարգ,
3. գնահատել մշակութայի ժառանգությունը,
4. լինել կրողը քրիստոնեական բարոյական արժեքների:
Ավագ դպրոցի սաները ներկայացրին հայկական մշակույթի զարգացման նախադրյալներն ու պայմանները, տարբեր ժամանակաշրջաններում հայկական ծեսերի առանձնահատկությունները, վեր հանեցին հայ կյանքի ու կենցաղի բազմաթիվ հարցեր՝ հիացնելով ներկաներին թեմայի խոր իմացությամբ: Դասի ընթացքում առավելապես կարևորվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Զատիկին նվիրված տոնը՝ իր բոլոր առանձնահատկություններով ու անժխշտելի նշանակությամբ:
Բաց դասն ամփոփվեց հարց ու պատասխանով: Շնորհակալություն ենք հայտնում ավագ դպրոցի, մասնավորապես 11-րդ դասարանի աշակերտներին՝ հետաքրքիր ու բովանդակալից դասի համար: Իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ն. Սիմոնյանին՝ նաև դասը մասնագիտական-մեթոդական առումով գրագետ կազմակերպելու և ակնկալվող վերջնարդյունքները ապահովելու համար:
 
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...