logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

havatagrum1 havatagrum2

Հյուսիսային համալսարանը ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլում է

14.04.2022թ. ավարտվեց Հյուսիսային համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական գնահատում իրականացնող խմբի այցը: Չորսօրյա (11.04.-14.04.) հագեցած ու արդյունավետ աշխատանքի ընթացքում ՈԱԱԿ(«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ փորձագիտական խումբը հանդիպումներ անցկացրեց բուհի ղեկավար կազմի, համալսարանի մասնակիցների ժողովի անդամների, ինքնավերլուծությունն իրականացնող խմբի, ստորաբաժանումների ղեկավարների, դեկանների, գործատուների, շրջանավարտների, ամբիոնների վարիչների, մասնագիտական կրթական ծրագրերի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, տարբեր ֆակուլտետների ուսանողների, ՈւԽ և ՈՒԳԸ ներկայացուցիչների հետ:
Հանդիպում-քննարկումների ընթացքում խոսվեց բուհի՝ վերջին չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքների, նախորդ հավատարմագրումից (2018 թ.) ի վեր ռազմավարական ծրագրով նախատեսված չափանիշների կենսագործման, հանդիպած խոչընդոտների, ձեռքբերումների, փորձագիտական խմբի՝ բարելավման ծրագրով նախանշված գործընթացների կատարման մասին:
Հույզից ու գնահատականներից առավել կարևորվեց ՓԱՍՏԸ. ի՞նչ է արվել, ինչպե՞ս, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել բոլոր ուղղություններով՝ բավարար ցուցանիշներ գրանցելու համար..
Հանդիպումներն ընդմիջվել են փորձագիտական խմբի փակ քննարկումներով, փաստաթղթերի ուսումնասիրությամբ և համալսարանի ռեսուրսների ու ենթակառուցվածքների դիտարկմամբ:
Սպասենք ՈԱԱԿ փորձագիտական խմբի վերջնական եզրակացությանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
 havatagrum5 havatagrum havatagrum4

gitamank.praktik.porc gitamank.praktik.porc1

Գիտամանկավարժական պրակտիկայի հաջողված փորձ բանասիրության և մանկավարժության ֆակուլտետում

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով սովորող մագիստրատուրայի II կուրսի ուսանողները գիտամանկավարժական պրակտիկան իրականացնում են բակալավրիատի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Մասնագիտական մանկավարժություն» (անգլերեն լեզու և գրականություն) կրթական ծրագրերով ուսանող III կուրսերում՝ «Մանկավարժության պատմություն», «Մանկավարժական վարպետություն» և «Դպրոցի կառավարում» (Դպրոցավարություն) առարկաների շրջանակում (պրակտիկայի ղեկավար` դոցենտ Ն. Սարգսյան):
Պրակտիկայի ընթացքում ուսանողները փայլուն կերպով դրսևորեցին իրենց՝ կիրառելով ստացած տեսական և գործնական գիտելիքները, կատարելագործելով կարողությունները և նոր հմտություններ ձևավորելով: Մագիստրոսներն իրենց վարած դասերի ընթացքում հմտորեն կիրառեցին նաև բուհի կողմից կազմակերպված ”Smart” վերապատրաստման դասընթացում ստացած նոր տեխնոլոգիական գիտելիքները՝ դասերն ավելի հետաքրքիր, հագեցած և դինամիկ-ինտերակտիվ դարձնելով:
Յուրաքանչյուր դասից հետո իրականացվում էր դասի վերլուծություն-քննարկում, որին ակտիվորեն մասնակցում էին թե′ մագիստրատուրայի, թե′ բակալավրիատի ուսանողները: Քննարկման ժամանակ վեր էի հանվում դասի ուժեղ և թույլ կողմերը, կատարվում դիտարկումներ և առաջարկություններ: Ե′վ դասերը, և′ քննարկումները ընթանում էին անկաշկանդ, ջերմ կրթական միջավայրում՝ նպաստելով գիտելիքների և կարողությունների ձեռքբերմանը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

bacdas bacdas1 bacdas2

Պրոֆեսոր Դավրովսկին ներկայացրեց սպառողների իրավունքների պաշտպանության ԵՄ քաղաքականությունը

Ապրիլի 4-6-ը «Էրազմուս+» ծրագրի դասախոսական անձնակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը Եվրոպական միությունում» խորագրով բաց դասախոսություններով հանդես եկավ Շչեցինի համալսարանի պրոֆեսոր Դանիել Դավրովսկին: Եռօրյա դասախոսության ընթացքում լեհ դասախոսը ներկայացրեց Եվրամիության՝ սպառողների քաղաքականության առանցքային նպատակները, վնասված և վտանգավոր ապրանքների համար նախատեսված պատասխանատվության հիմնախնդիրները՝ զուգահեռներ անցկացնելով Միացյալ Նահանգների և Եվրամիության որդեգրած քաղաքականության ու պաշտպանության մեխանիզմների միջև:
Դասախոսության առաջին օրը տեսական հատվածի ներկայացմանը հաջորդեց ԱՄՆ ներպետական օրենսդրության համար նախադեպային իրավունքի համատեքստում կարևոր նշանակություն ունեցող «Գ. Էսքոլան ընդդեմ Կոկա-Կոլա շշալցման ընկերության», «Լիբեքն ընդդեմ ՄքԴոնալդսի ռեստորանների» և շրջադարձային դատական այլ գործերի, ինչպես նաև վնասի համար պատասխանատվություն կրող կողմերի առանձնահատկությունների քննարկումը: Երկրորդ և երրորդ օրերի ընթացքում պրոֆեսոր Դավրովսկին անդրադարձավ սպառողների պաշտպանության մեխանիզմում առանցքային համարվող տեղեկացված լինելու իրավունքի, կոմերցիոն հաղորդակցության, տվյալների պաշտպանության, պայմանագրերի խզման ու անազնիվ գովազդի հիմնահարցերին՝ բերելով «Դաննոն», «Ռեդ Բուլ», «Նյու Բալանս», «Օլայ» ընկերությունների մասնավոր օրինակները:
Դասընթացի ավարտին Դ. Դավրովսկին պատասխանեց մասնակիցների հարցերին, անցկացրեց գիտելիքները ստուգող առցանց թեստավորում, իսկ հաղթողներին պարգևատրեց գրքերով: 
Վ.Շերենց, արտաքին կապերի գլխավոր մասնագետ

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...