logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

erazmus erazmusnor

«Erasmus+ շարժունության ծրագիրը փոխում է կյանքը…»

Մարտի 31-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Erasmus+ շարժունության ծրագրի մասնակից Սոֆյա Բարսեղյանի հետ :
Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» (անգլերեն լեզու և գրականություն) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյան Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակներում մեկ կիսամյակ ուսանել է Լեհաստանի Շեցինի համալսարանում և հաճույքով կիսեց իր փորձը ուսանողների հետ: Նա սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց ծրագրի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես պատմեց, թե՝
• ի՞նչ է իրենից ներկայացնում Էրազմուս+ ծրագիրը,
• ինչպե՞ս դիմել ծրագրին,
• որքա՞ն է Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի տևողությունը,
• ֆինանսավորումը,
• ծրագրի առավելությունները ուսանողների համար,
• առավելությունները բուհերի համար,
• ի՞նչ տվեց ինձ այս ծրագիրը:
Սոֆյան նշեց նաև, որ Էրազմուս+ ծրագիրը փոխում է ուսանողի կյանքը և ընդլայնում մտահորիզոնը: Նա խոսեց նաև մի շարք քաղաքներ կատարած իր ճամփորդությունների, դրանցից ստացած հաճելի տպավորությունների, նոր ու հետաքրքիր ընկերների մասին և կոչ արեց ուսանողներին՝ մասնակցել առաջիկա շարժունության ծրագրերի մրցույթներին:
Հանդիպմանը բուհի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը մասնակիցներին ներկայացրեց նաև Erasmus+ շարժունության ծրագրին ուսանողների ներգրավվածության դրական կողմերի մասին, նշեց, որ Հյուսիսային համալսարանը համագործակցում է արտերկրի հեղինակավոր մի շարք բուհերի հետ, ինչի շնորհիվ հնարավորություն է տրվում ուսանողներին՝ մասնակցելու շարժունության ամենատարբեր ծրագրերի: Տիկին Ֆլջայանը կարևորեց ուսանողների ակտիվությունն այս հարցում, օտար լեզվի, մասնավորապես անգլերենի իմացությունը, և նշեց, որ բուհի ղեկավարությունը պատրաստակամ է լրացուցիչ դասընթացներ կազմակերպել անգլերենը կատարելագործել ցանկացող ուսանողների համար: Պրոռեկտորը նաև հավելեց, որ առաջիկայում բուհը կնքելու է համագործակցության այլ հուշագրեր եվրոպական մի շարք բուհերի հետ, ինչի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրվեն:
Հանդիպմանը բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի դեկան Մ. Այվազյանը  նշեց, որ վերջին տարիներին շարժունության ծրագրերում հաղթող են ճանաչվում իրենց ֆակուլտետի ուսանողները, ինչը ուրախալի է, բայց միաժամանակ ցանկալի է, որ այլ մասնագիտություններով սովորող ուսանողները ևս ներգրավված լինեն ծրագրերում: Տիկին Այվազյանը նաև հավելեց, որ իրենք ամեն կերպ նպաստում են, որ վերադառնալիս ուսանողը ժամանակին հանձնի համալսարանի ստուգարքներն ու քննությունները:
Ամփոփելով հանդիպումը՝ արտաքին կապերի գլխավոր մասնագետ Վ. Շերենցը  հիշեցրեց, որ «Էրազմուս+» ծրագրի դասախոսական անձնակազմի շարժունության շրջանակում Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում բաց դասախոսությամբ ապրիլի 4-6-ը հանդես է գալու Լեհական Շչեցինի համալսարանի դասախոս Դանիել Դավրովսկին: Դասախոսությունների շարքը նվիրված է սպառնողների շահերի պաշտպանության մեխանիզմներին ու եվրոպական փորձին:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրո

alaverdi alaverdi1 alaverdi2 alaverdi3

Պրակտիկան համալսարանի Ալավերդու բաժանմունքում

Հյուսիսային համալսարանի Ալավերդու բաժանմունքում մշտապես կարևորվել է ուսանողների ուսումնագործնական պրակտիկայի անցկացման պատշաճ մակարդակը: Բաժանմունքը համագործակցում է մասնագիտական տարբեր կազմակերպությունների հետ՝ հետամուտ լինելով ուսանողների մասնագիտական աճին:
Մասնագիտական նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցին բժշկական քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները Ալավերդու ԲԿ-ում անցկացված վեցշաբաթյա պրակտիկայի ընթացքում:Իսկ ատամնատեխնիկները դեռ շարունակում են հմտանալ և գործնական գիտելիքներն ամրապնդել իրենց նախավարտական արտադրական պրակտիկայի ընթացքում: Շնորհակալություն ենք հայտնում բժիշկ-ստոմատոլոգ Ս. Ավետիքյանին համագործակցության համար:
Իսկ մանկավարժության ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» (տարրական մանկավարժություն և մեթոդիկա) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները այս կիսամյակում մասնագիտական պրակտիկան անցկացրին Բագրատաշենի թիվ 2 և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցներում:
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության և մեր ուսանողների գործնական հմտությունները բարելավելու համար:

 

sofiyabarsexyan

Հանդիպում-քննարկում Erasmus+ շարժունության ծրագրի մասնակից Ս. Բարսեղյանի հետ

Սույն թվականի մարտի 31-ին, ժամը 12:00, Հյուսիսային համալսարանի հեռավար ուսուցման լաբորատորիայում տեղի կունենա հանդիպում Erasmus+ շարժունության ծրագրի շրջանակներում Լեհաստանի Շեցինի համալսարանում մեկ կիսամյակ ուսանած՝ բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» (անգլերեն լեզու և գրականություն) մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Բարսեղյանի  հետ:
Հանդիպում-քննարկման ընթացքում Սոֆյա Բարսեղյանը ուսանողներին կփոխանցի Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրով Շեցինի համալսարանում կուտակած փորձն ու կպատմի ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին:
Հրավիրվում են շարժունության ծրագրերով հետաքրքրված բոլոր ուսանողները:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...