logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

dproc2  dproc3  

Ավագ դպրոցի սաների հերթական բաց դասը

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի սաները հաճախ են կատարում հետազոտական աշխատանքներ: Այս անգամ հումանիտար հոսքի 10-րդ դասարանի աշակերտները ոչ միայն հաջողությամբ կատարեցին իրենց առաջադրանքները,այլ ներկայացրեցին իրենց աշխատանքների արդյունքները «Հայկական մշակույթի զարգացումը Ք.ա. 9-րդ դարից մինչև 3-րդ դար» խորագրով բաց դասի ժամանակ:
Երեխաները հիացրեցին հետազոտական աշխատանք կատարելու կարողունակությամբ, պատրաստած սահիկահանդեսով, գեղեցիկ և սահուն հայեցի խոսքով, ինչպես նաև հայկական մշակույթի գնահատման և արժևորման կարողությամբ: Նրանք հստակ ձևակերպեցին հայոց ազգային արժեհամակարգի և գաղափարախոսության կարևորագույն դրույթները, այն է՜ Հայրենիք, պետականություն, հավատք, աստվածընտրյալություն, և ազգի ազատության բացարձակ ըմբռնում:
Սա է մեր ժողովրդի փրկության ուղին և մեր սաները այդ արժեքների կրողներն են:
Շնորհակալություն ընկեր Սարգսյանին ուսուցողական, հետաքրքիր,հագեցած միջոցառման համար:

                                                                          cocacola1  cocacola2

Ուսումնասիրելով հաջող փորձը (այցելություն Coca-Cola ընկերություն)

Կարիերայի կենտրոնի նախաձեռնությունների շարքը համալրվեց ևս մեկով, կառավարում մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողները մարտի 2-ին այցելեցին աշխարհահռչակ Coca-Cola ընկերություն՝ ծանոթանալու բրենդի հաջողության գաղտնիքներին:
Մեղմ ասած՝ վերադարձել են տպավորված: Տասը ուսանող՝ կարիերայի կենտրոնի ղեկավար Նինա Ավագյանի հետ, շրջել են արտադրամասերում, ծանոթացել Coca-Cola ընկերության պատմությանը, հումքին, ականատես եղել շշալցման ողջ գործընթացին, շշերի փոփոխություններին ու դրա պատճառներին, ինչպես նաև Coca-Cola-ի ոչ պակաս հայտնի այլ ապրանքատեսակներին:
Էքսկուրսավարի՝ նյութը մատուցելու և հաղորդակցման հիանալի հմտությունները հնարավորություն են ընձեռել բուհի ուսանողներին առավել հանգամանալից ծանոթանալու ընկերության գործունեության առանձնահատկություններին և հաջողության գաղտնիքներին:
Կարիերայի կենտրոնի՝ մասնագիտական կողմնորոշմանն ուղղված այս նախաձեռնության ավարտին ուսանողները ստացել են օգտակար և հաճելի նվերներ Coca-Cola ընկերության կողմից:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

smart1  smart2  smart3

Ամփոփվեց «Smart Training» վերապատրաստման առաջին փուլը

Համալսարանի առաջնահերթություններից է դասախոսական անձնակազմի վերապատրաստումների կազմակերպումը տարբեր ուղղություններով: Այս անգամ կարևորվեց ուսուցման ժամանակակից ինտերակտիվ մեթոդների ուղղությամբ կազմակերպված «Smart Training» վերապատրաստումը: Շուրջ մեկ ամիս տևած բովանդակալից, հետաքրքիր և արդյունավետ «Smart Training» վերապատրաստման առաջին փուլին մասնակցել են բուհի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ՝ դասախոսներ և ուսանողներ:

«Smart Training» դասընթացը միտված էր բուհում ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրմանը:

2021-20221 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտին  կազմակերպված դասընթացին ներգրավված պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչները յուրաքանչյուր դասի ծանոթացան  նոր գործիքակազմի, սովորեցին գործնականում կիրառել դրանք իրենց մասնագիտական դասընթացներում:

Դասանթացի արդյունավետությունը պայմանավորված էր ժամանակի պահաջներին համապատասխան թեմայի ընտրությամբ, սեմինարավարների մասնագիտական պրոֆեսիոնալիզմով և տիրող համագործակցային ջերմ մթնոլորտով, որի համար շնորհակալություն ենք հայտնում կրթության ոլորտի նվիրյալներ Լուսինե Թոփչյանին և Մարիետա Նահապետյանին:

Շնորհավորում ենք դասընթացում ակտիվություն ցուցաբերած և ժամանակի ծայրահեղ զբաղվածության մեջ միշտ կատարելագործման ձգտող և հավաստագրեր վաստակած մասնակիցներին՝  Անահիտ Ալավերդյանին, Վարդուհի Դավթյանին,  Հարություն Խալաթյանին և  Նունե Մկրտչյանին: Վերջիններս սահիկահանդեսի միջոցով ներկայացրին իրենց մասնագիտական դասընթացից մեկ դասը՝ հաջողությամբ կիրառելով «Smart Training» վերապատրաստման ընթացքում ձեռք բերած հմտությունները:

Դասընթացի մյուս մասնակիցներին տրվեց հավելյալ ժամանակ՝ գործնական առաջադրանքները ավարտին հասցնելու համար:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...