Հասցե՝ |
ՀՀ. ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 15ա |
Հեռ. (+37410) 554052, 573317, 554135 |
E-mail info@northern.am |
Փորձի փոխանակում բանասիրության ու մանկավարժության ֆակուլտետում
«Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով սովորող հեռակա 4-րդ կուրսի համակազմը բավականին տարաբևեռ էր գիտելիքների, կարողությունների և հմտությունների առումով՝ մի մասը փորձառու դաստիարակներ էին, մյուսները՝ անփորձ, ոլորտում չաշխատած անձիք: Դասընթացը՝ «Տարրական բնագիտական պատկերացումների ձևավորում», երկու խմբին էլ հետաքրքիր դարձնելու համար որոշեցի ցուցաբերել հետևյալ մոտեցումը՝ ԽԻԿ համակարգին ծանոթացնելուց հետո լսարան տարած տարրական բնագիտական պատկերացումներ ձևավորող դասախոսության փաթեթից փորձառու ուսանողներին հանձնարարեցի ընտրել թեմաներ և 10 րոպեանոց պարապմունք ներկայացնել, որից հետո կազմակերպեցինք քննարկում և վերլուծեցինք ներկայացված բոլոր պարապմունքները: Հաջորդ դասին այլ թեմաներով պարապմունքներ պատրաստեցին և ներկայացրին անփորձ ուսանողները՝ փորձառուների օգնությամբ: Դրան հաջորդեց բուռն քննարկում և պարապմունքների վերլուծություն: Երրորդ դասին և՛ թեմաների ընտրությունը, և՛ պարապմունքների պատրաստումն ու ներկայացումն իրականացրին անփորձ ուսանողները, իսկ փորձառուներն արժևորեցին, վերլուծեցին և գնահատեցին նրանց վարած պարապմունքները: Հետաքրքիր և ուսանելի դասեր էին՝ գիտելիքների հաղորդման, կարողությունների ձևավորման և հմտությունների զարգացման առումովը: Ըստ էության, յուրօրինակ փորձի փոխանակման դասեր էին:
ԳԻՏԱԿԱՆ ԿՅԱՆՔ
Կարևորելով արտաքին շահակիցների հետ համագործակցության ակտիվացումը, ուսանողների պրակտիկայի պատշաճ մակարդակով կազմակերպումը, ինչպես նաև շրջանավարտների աշխատանքային աճին նպաստելու իր առաքելությունը՝ Հյուսիսային համալսարանը՝ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ, 2020-2021 ուսումնական տարում մի շարք գործատուների հետ՝ «AT Consulting Center» բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական կենտրոն, «Առթա» տուր տուրիստական գործակալություն, «ՆԵՎԸ ԳԻՎԱՓ» իրավաբանական ընկերություն, «Օրիգամի» մանկական զարգացման և ժամանցի կենտրոն, կնքել է համագործակցության հուշագրեր, որոնց շրջանակներում բուհի բոլոր երեք ֆակուլտետների ուսանողներին հնարավորություն կտրվի պրակտիկան անցկացնել մասնագիտական համապատասխան միջավայրում, մասնակցել գործընկերների կազմակերպած կլոր սեղաններին, սեմինարներին, դասախոսություններին, կատարել փոխայցելություններ: Ըստ հուշագրերում ամրագրված դրույթների՝ Հյուսիսային համալսարանի ուսանողներին կթույլատրվի օգտվել կազմակերպությունների նյութական բազայից, մասնակցել աշխատանքային գործընթացին՝ հմուտ ու փորձառու աշխատակիցների ուղղորդմամբ: Նախատեսվում է նաև թափուր աշխատատեղերի դեպքում դիտարկել համալսարանի սովորողների և շրջանավարտների թեկնածությունները:
Նշենք, որ այս գործընթացը կրում է շարունակական բնույթ: Առաջիկայում համալսարանը կամրապնդի կապերը նաև այլ շահակիցների հետ՝ ի նպաստ բուհի ուսանողների մասնագիտական աճի և գործընկերային հարաբերությունների սերտացման:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն