logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

kentronner

Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնը Հյուսիսային համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է:

Կենտրոնի նպատակը՝

  1. Գիտական աշխատանքի՝ որպես Համալսարանի գործունեության կարևոր բաղադրիչի դերի ուժեղացումն է, համալսարանում իրականացվող գիտահետազոտական և գիտամեթո-
    դական աշխատանքների ակտիվացումը, դրանց որակի ու արդյունավետության բարձրացումը,
  2. Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների գիտաստեղծագործական ներուժի բացահայտումը, դրա ռացիոնալ ու նպատակամետ օգտագործումը, համալսարանում իրականացվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներում այդ ներուժի ակտիվ ներգրավումը,
  3. Համալսարանի կառավարման տարբեր օղակների ու ստորաբաժանումների դեպարտամենտների (ֆակուլտետների) դեկանատների ու դրանց խորհուրդների, ամբիոնների, որակի
    ապահովման և ոււտւմնական վարչությունների, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ուսխորհրդի, ուսանողական գիտւսկաև ընկերության, համալսւսրանտկան մյուս
    օղակների առավել ակտիվ ներգրավումը բուհում գիտական աշխատանքների կազմակերպման ու իրականացման մեջ,
  4. Համալսարանում իրականացվող գիտական ուսումնասիրությունների պրոբլեմատիկայի հստակեցումն ու կոնկրետացումը, կատարվող հետազոտությունների խորացումը, դրանց
    ինչպես գիտատեսակւսև, այնպես էլ պրակտիկ ուղղվածության ուժեղացումը,
  5. կատարվող հետազոտությունների բարձր ելքային արդյունքների ապահովումը, այդ արդյունքների ռացիոնալ օգտագործումը,
  6. գիտահետազոտական, գիտամեթոդական և կրթական ծրագրերի միջև փոխկապակցվածության ապահովումը, կատարվող հետազոտությունների պրակտիկ արդյունքների ներդրումն
    ուսումնական գործընթացում:

                                                                          

Կենտրոնի խնդիրներն են`

  1. Համալսարանի գիտահետազոտական գործունեության ակտիվացումը, այդ գործունեության նպատակամետ կառավարման ապահովումը, գիտական հետազոտույթունների որակի և
    արդյունավետության բարձրացումը,
  2. Համալսարանի գիտահետազոտական ու գիտամեթոդական գործունեության ընթացիկ (տարեկան) ու հեռանկարային ծրագրերի մշակումը, քննարկումն ու սահմանված կարգով
    հաստատումը, դրանց պրակտիկ իրականացման կազմակերպումը,
  3. Համալսարանի ամբիոնների գիտահետազոտական և գիտամեթոդական գործունեության ուղղորդումն ու համակարգումը,
  4. ամբիոնների գիտահետազոտական աշխատանքի կոորդինացումը, նրանց գիտատեղծագործական համագործակցության ուժեղացումը, գիտական կարևոր պրոբլեմների համատեղ հետազոտությունների կազմակերպումը, միջառարկայական հետազոտությունների ձեռնարկումն ու իրականացումը,
  5. ուսումնական ու գիտահետազոտական ախատանքների մերձեցումն ու միահյուսումը,
  6. գիտահետազոտական աշխատանքի որակի արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտումն ու օգտագործումը,
  7. գիտական հետազոտություևևերի գործնական ուղղվածության ուժեղացումը, կատարվող հետազոտությունների արդյունքների առևտրայևացումն ու վաճառահանումը, համալսարանում գիտության իևքնաֆինանսավորմաև սկզբունքի ներդնումը,
  8. գիտահետազոտական գործունեության սոցիալ-տևտեսակաև արդյունավետության բարձրացումը,
  9. գրանտային ծրագրերի ձեռքբերումն ու հետազոտությունների կազմակերպումը,
  10. արտերկրի բուհերի, գիտահետազոտական կենտրոնների ու մյուս կազմակերպությունների իր գործընկերների հետ գիտական համագործակցության հաստատումն ու խորացումը,
  11. համալսարանում միջազգային, հանրապետական ու ներհամալսարաևական գիտաժողովների, սիմպոզիումների, կլոր սեղանների, գիտության ու պրակտիկայի առավել կարևոր ու
    հրատապ պրոբլեմներին նվիրված ստեղծագործական քննարկումների կազմակերպումը, գրանցում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների և
    ուսանողների ակտիվ մասնակցության ապահովումը,
  12. հետբուհական մասնագիտական կրթության օրինակելի իրականացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու կատարելագործումը, կրթության բովանդակության արդիականացումն ու հարստացումը, մատուցվող կրթական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացումը,հետբուհական մասնագիտական կրթության ասպարեզում միջազգային ու ներազգային և բուհական կապերի սերտացումն ու համագործակցության զարգացումը,
  13. Համալսարանի ուսանողական գիտական ընկերությանը անհրաժեշտ օգնության ապահովումը:

 

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հանդիսանում է Հյուսիսային համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, բուհ-գործատու հարաբերություների կանոնակարգմանը:

Կենտրոնի գործառույթներն են՝

  • Համալսարանի ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը Հյուսիսային համալսարանի ռեկտորատին, ինչպես նաև մասնակցությունը այդ ծրագրերի իրականացմանը,
  • պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը,
  • կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը,
  • տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկություններ էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը,
  • պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքումը, դրանց իրականացման ապահովումը,
  • շրջանավարտների և ուսանողների շրջանում սոցիոլոգիական հարցումների և այլ ուսումնասիրությունների, աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների, աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում համալսարանականների պահանջի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների կազմակերպումը,
  • Հյուսիսային համալսարանի ռեկտորատին և գիտական խորհրդին համապատասխան զեկույցների և առաջարկությունների ներկայացումը
  • Հյուսիսային համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող և կենտրոնի խնդիրներին առնչվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը, ընդհանուր համակարգված մոտեցումների և ծրագերի մշակումը,
  • շրջանավարտների և ուսանողների հանդիպումների ու կլոր սեղանների, շրջանավարտների հավաքների կազմակերպումը:

 

 Աշխատակազմ՝

 

Քրիստինե Գևորգյան

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար

Էլ.փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հեռ՝ (+374 10) 554862

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

16.10.2018
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի...

Գլխավոր նորություններ

Քարտեզ

map