ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Որակի ապահովման վարչությունը համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է: Վարչության առաքելությունն է աջակցել համալսարանում որակի ապահովման մշակույթի ձևավորմանը, որակի ամբողջական կառավարման համակարգի ներդրմանը, բուհի ռազմավարական առաջնահերթությունների իրագործման նկատմամբ վերահսկելիության, գնահատման և բարելավման մեխանիզմների ապահովմանը, նպաստել մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:
Վարչության խնդիրներն են.
- որակի ապահովման ամբողջական համակարգի անցնելու համար նախադրյալների ստեղծում, համալսարանի ստորաբաժանումներում (ֆակուլտետներ, ամբիոններ) որակի ապահովման տեղական կառույցների ձևավորում,
- որակի կառավարման նորարարական տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ապահովում,
- բուհի առաքելության և ռազմավարական նպատակների իրագործման արդյունավետ վերահսկողություն, ծավալվող գործընթացների անընդհատ մշտադիտարկում, գնահատման մեխանիզմների և գործիքակազմի ստեղծում, բարելավման ծրագրերի առաջադրում,
- շուկայամետ ՄԿԾ-ների ստեղծման, դրանց համընթեռնելիության և նմանատիպ այլ համեմատելի ծրագրերի հետ համահունչության, ուսանողների շարժունության ապահովման վերահսկման և գնահատման արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
- գիտահետազոտական և նորարարական ծրագրերի մշակման, իրականացման, գնահատման և վերանայման համար արդյունավետ մեխանիզմների ձևավորում,
- բուհի արտաքին կապերի զարգացման և միջազգայնացման ծրագրերի և գործընթացների մշտադիտարկման և գնահատման գործիքների ստեղծում,
- բուհի գործունեության վերաբերյալ հաշվետվողականության ապահովում,
- արտաքին գնահատում իրականացնող կառույցների հետ համագործակցում,
- համալսարանի ինստիտուցիոնալ և ծրագրային ինքնավերլուծության աշխատանքների համադասում, արտաքին գնահատման և հավատարմագրման գործընթացներին օժանդակում:
Աշխատակազմը՝
Վարչության պետ՝ Հակոբ Քնաջյան
Վարչության մասնագետ՝ Ելենա Ասիլբեկյան
Կոնտակտներ՝
Հեռ. ` (+374 10) 554056
Էլ.փոստ` Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Ուսումնական վարչություն
Հյուսիսային համալսարանի ուսումնական վարչությունը ինքնուրույն կառուցվածքային ստորոբաժանում է:
Համալսարանի ուսումնական վարչությունն իր մեջ ներառում է`
ա) ուսումնամեթոդական բաժին
բ) պրակտիկայի բաժին
Համալսարանի ուսումնական վարչության խնդիրներն ու գործառույթները
- Բարձրագույն կրթության ոլորտի նորմատիվային փաստաթղթերի և մեթոդական երաշխավորությունների ուսումնասիրություն և վերլուծություն
- Երկաստիճան համակարգով կրթական գործընթացի /առկա և հեռակա/ պլանավորում և կազմակերպում
- Նոր մասնագիտություններին և չափորոշիչներին համապատասխան ուսումնական պլանների ստեղծում և կատարելագործում
- Համալսարանում դասավանդվող առարկաների առարկայական ծրագրերի մշակման, հաստատման, դրանց սիստեմատիկ թարմացման ու արդիականացման գործի կազմակերպում
- Ամբիոնների կողմից ուսումնական ծանրաբեռնվածությունների որոշման և դասաբաշխման կատարման աջակցություն
- Դեկանների կողմից յուրաքանչյուր կիսամյակի համար ուսումնական պարապմունքների դասացուցակի կազմման աշխատանքների աջակցություն
- Կիսամյակների կտրվածքով քննաշրջանների արդյունքների ամփոփում և վերլուծություն
- Ուսանողների գիտելիքների որակի միջանկյալ հսկողության ժամանակացույցի կազմում և վերահսկումը
- Բուհի մասնաճյուղի և բաժանմունքների աշխատանքների վերահսկում, միասնական համակարգի ապահովում
- Ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական գրականության ապահովվածության մակարդակի վերլուծություն և այդ ուղղությամբ բուհի ղեկավարությանը առաջարկների ներկայացում
- Համալսարանի կայք-էջում իր գործառույթների ուղղությամբ կատարվող աշխատանքի վերաբերյալ անընդհատ տեղեկատվության ապահովում
- Կազմակերպում է համալսարանի ուսանողների ուսումնական, արտադրական, եզրափակիչ պրակտիկաները «Ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման կանոնակարգին» համապատասխան:
Աշխատակազմը՝
Վարչության պետ՝ Վարուժան Հովսեփյան
Կոնտակտներ՝
Հեռ. ` (+374 10) 552139