logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

GRADARAN 

 Հյուսիսային համալսարանի գրադարան

Հյուսիսային համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1996 թվականին և գործում է բուհի կանոնադրության համաձայն: Այն սպասարկում է ողջ ուսանողությանն ու դասախոսական կազմին: Գրադարանը տարիների ընթացքում համալրվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքերով (շուրջ 10.000 գիրք):  Առկա գրականությունը դասակարգված է ըստ բաժինների՝  իրավագիտական, տնտեսագիտական, մանկավարժական, ինֆորմատիկայի, գրականագիտական, լեզվաբանական, օտար լեզուների, գեղարվեստական գրքեր և դպրոցական դասագրքեր: Ընթերցողների՝ տարեցտարի աճող պահանջները բավարարելու համար կնքվել է միջգրադարանային  պայմանագիր Ազգային և Խնկո-Ապոր անվան գրադարանների հետ:

Գրադարանը պարբերաբար համալրվում է և՛ բուհի միջոցներով գնված գրքերով, և՛ ուսանողների ու դասախոսների նվիրատվությամբ:

Գրադարանավարը օգնում է ուսանողին գրականություն ընտրելիս, ինչպես նաև իրազեկում է  նորություններին:

gradaran 1

գրադարանի վարիչ՝  ՋՈՒԼԻԵՏԱ ՊՈՂՈՍՅԱՆ

հեռ. (37410) 55 97 76

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

14.01.2021
Առցանց վերապատրաստում Հյուսիսային համալսարանում

  Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ 15.01.2021...

Հայտարարություն

23.12.2020
Հայտարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամա...

Քարտեզ

map