Հյուսիսային համալսարանում կազմակերպվել ու անցկացվել են բազմաթիվ միջբուհական ու միջազգային գիտաժողովներ՝ նվիրված գիտական ու հասարակական հնչեղություն ունեցող տարբեր հիմնախնդիրների, մեր օրերում բարձրագույն կրթության առջև ծառացած կարևոր հարցերի: Դրանք են.
Ամենաթումանյանական կրթօջախն այսօր Թումանյանի օջախում էր։Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Թումանյանը ուսանողի աչքերով» միջբուհական ուսանողական աշխատաժողովը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծի մահվան 100-ամյա տարելիցին։ Աշխատաժողովին մասնակցում էին Հյուսիսային համալսարանի ռեկտոր Ռայա Ջանինյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, Հյուսիսային համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։ Հ․ Թումանյանի թանգարնի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում առանձնահատուկ արժևորեց այն մեծ սերը, որ տածում է Հյուսիսային համալսարանը հանճարեղ լոռեցու նկատմամբ և այն յուրօրինակ ակնածանքը, որի շնորհիվ տասնամյակների ընթացքում ձևավորվել են համալսարանի թումանյանական ավանդույթները։
- «Մրցունակ կրթության և գիտության հիմնախնդիրները հարափոփոխ աշխարհում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հյուսիսային համալսարանի հիմնադրման 25-ամյակին, անցկացվել է 2021 թ. դեկտեմբերի 1-ին:
- «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» ուսանողական գիտաժողովն անցկացվել է 2021 թ. փետրվարի 3-ին: Գիտաժողովի նյութերն առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 264 էջ ծավալով:
- «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» միջազգային գիտաժողովը անցկացվել է 2019 թ. մայիսի 15-16-ին (գիտաժողովի նյութերը առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 396 էջ ծավալով):
- ««Բուհ-բանակ» համագործակցության գերակայությունը «Ազգ-բանակ» հայեցակարգի համատեքստում» միջազգային գիտաժողովը անցկացվել է 2017 թ. նոյեմբերի 14-15-ին (գիտաժողովի նյութերը առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 388 էջ ծավալով):
- «Հայաստանը՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին, անցկացվել է 2016 թ. նոյեմբերի 22-23-ին (գիտաժողովի նյութերը առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 194 էջ ծավալով):
- «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը անցկացվել է 2015 թ. ապրիլի 21-22-ին, (գիտաժողովի նյութերը առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 532 էջ ծավալով):
- «Տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» միջազգային գիտաժողովը անցկացվել է 2014 թ. հունիսի 13-14-ին (գիտաժողովի նյութերը նույն թվականին առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 140 էջ ծավալով):
- «Բուհերի ակադեմիական ազատությունների և մրցակցային պայմանների ապահովումը՝ բարձրորակ կրթության գրավական» միջազգային գիտաժողովը անցկացվել է 2013 թվականի մայիսի 8-ին և 13-ին (գիտաժողովի նյութերը նույն թվականին առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 408 էջ ծավալով)։
- «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները» միջազգային գիտաժողովը անցկացվել է 2012 թվականի մայիսի 17-18-ը՝ հայաստանյան և արտասահմանյան մի շարք երկրների (Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ, Բելգորոդ, Սամարա, Սմոլենսկ քաղաքներ), ԱՄՆ, Ղրղզստան, Ուզբեկստան, Վրաստան, Իրան) բուհերի ու գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ (գիտաժողովի նյութերը նույն թվականին առանձին ժողովածուով տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից ՝ 700 էջ ծավալով):
- «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները» միջբուհական գիտաժողովը՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին, անցկացվել է 2011 թվականի դեկտեմբերի 16-17-ին (գիտաժողովի նյութերը նույն թվականին Հյուսիսային համալսարանի հրատարկչության կողմից տպագրվել են առանձին ժողովածուով՝ 208 էջ ծավալով)։
- «Ուսուցման բազմաձևության արդիականությունը և հեռանկարները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» խորագրով միջբուհական գիտագործնական կոնֆերանսը Հյուսիսային համալսարանում անցկացվել է2011 թվականի ապրիլի 15-ին:
- «Կրթական բարեփոխումներ. ազգային լավագույն ավանդույթները և միջազգային առաջավոր փորձը» խորագրով՝ անցկացվել է 2010 թվականի ապրիլի 21-22-ը, (նստաշրջանի նյութերը առանձին ժողովածուով նույն թվականին տպագրվել են Հյուսիսային համալսարանի հրատարակչության կողմից՝ 397 էջ ծավալով):
- «Թումանյանը և XXI դարը» խորագրով միջբուհական գիտական նստաշրջանը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 140-ամյակին, անցկացվել է 2009 թվականի փետրվարի 19-ին (նստաշրջանի նյութերը առանձին ժողովածուով նույն թվականին հրատարակվել են Հյուսիսային համալսարանի հրատարակչության կողմից՝ 108 էջ ծավալով):
- Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ 2008 թվականի հունվարի 17-ի գիտագործնական կոնֆերանսը՝նվիրված «Ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգի ներդրման հրատապ խնդիրները» թեմային:
- «Հայաստանը նոր հազարամյակի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով գիտական նստաշրջանը՝ անցկացված 2008 թվականի ապրիլի 4-6-ը (գիտական նստաշրջանի նյութերը առանձին ժողովածուով նույն թվականին լույս են տեսել Հյուսիսային համալսարանի հրատարակչության կողմից՝ 272 էջ ծավալով):
- «Հայ-ռուսական հարաբերությունները և արդիականությունը» թեմայով գիտական կոնֆերանսը՝ անցկացված 2000 թվականին (կոնֆերանսի նյութերը 2002 թվականին լույս են տեսել առանձին ժողովածուով՝131 էջ ծավալով):