Հյուսիսային համալսարանում ուսանողների պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչներին համապատասխան՝ պահպանելով կրթական գործընթացի անընդհատության հաջորդայնության և շարունակականության սկզբունքը և նպատակաուղղված է ուսումնառության ընթացքում ուսանողի ստացած գիտելիքների գործնական կիրառության հմտությունների զարգացմանը:
Համալսարանում կրթական աստիճանով պայմանավորված իրականացվում են պրակտիկայի հետևյալ տեսակները,
- ուսումնական պրակտիկա, որը, որպես կանոն, կազմակերպվում է տարբեր կազմակերպություններում և միտված է զարգացնելու բակալավրի ուսանողների գիտելքիներն ու կարողությունները իրենց մասնագիտական կամ հարակից ոլորտներում:
- մասնագիտական պրակտիկա. կազմակերպվում է տվյալ կամ հարակից ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում և միտված է զարգացնելու ուսանողների՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողություններն ու հմտությունները:
- գիտահետազոտական կամ հետազոտական պրակտիկա՝ կազմակերպվում է անհատական կարգով և բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից, բովանդակությունից և անհատական հետազոտական աշխատանքի պլանից:
- գիտամանկավարժական կամ մանկավարժահետազոտական պրակտիկա՝ մանկավարժական պրակտիկայի տեսակ է, որը կազմակերպվում է միջին, արհեստագործական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միտված է մագիստրատուրայի ուսանողի մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացմանը:
Հյուսիսային համալսարանում առկա ուսուցմամբ բակալավրի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ, իսկ հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական աստիճանում սովորողների համար պրակտիկան կազմակերպվում է մեկ անգամ:
Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ:
Յուրաքանչյուր պրակտիկայի տևողությունը 4 շաբաթ է:
Պրակտիկայի ժամանակացույց
Պրակտիկայի տեսակը, տևողությունը և ժամկետները սահմանվում են համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերով:
Պրակտիկան կազմակերպվում և վերահսկվում է համալսարանի ուսումնական վարչության կողմից՝ պրակտիկայի ծրագրի և ժամանակացույցի համաձայն, համապատասխան մասնագիտական կրթական ծրագիրն իրականացնող ֆակուլտետի պրակտիկայի պատասխանատու(ներ)ի հետ համատեղ:
Պրակտիկայի ավարտին համալսարանի համապատասխան ամբիոնը կազմակերպում է ուսանողի պրակտիկայի անցկացման արդյունքների վրա հիմնված հաշվետվության պաշտպանություն:
Պրակտիկայի ամբողջ ընթացքն ուսանողի կողմից արձանագրվում է պրակտիկայի օրագրում: Պրակտիկայի ավարտին այն իրականացնող հաստատության պատասխանատու անձը օրագրում ներկայացնում է բնութագիր և գնահատական: Օրագիրը կցվում է ուսանողի անձնական գործին:
Համալսարանն ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար պայմանագրեր է կնքել հետևյալ գործընկերներ-կազմակերպությունների հետ՝
- «Վեոն Արմենիա» ՓԲԸ
- «ԼԵԶՈՒՆԵՐԻ ՏՈՒՆ»լեզուների ուսուցման ինտենսիվ մեթոդների կենտրոն ՍՊԸ
- ՀՀ քաղաքացիական ծառայությանների խորհուրդ
- «Մալխասյան Քոնսսալթինգ»
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ
- Երևանի Ե. Չարենցի անվ. թիվ 67 հիմնական դպրոց
- Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ. թիվ 20 դպրոց
- «Հայ փորձագետների միություն»
- ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
- «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն
- «Ժեստ» հոգեբնական ծառայությունների կենտրոն
- «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»
- «Վան» բիզնես կենտրոն
- «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
- «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ
- Ք. Երևան, «Օկի Դոկի» մանկապարտեզ
- ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
- «ՀՐԱՇՔ ՏՆԱԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
- «ԶԻՐՔՈՆ ԴԵՆՏ» ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
- «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
- ԵՐԵՎԱՆԻ №2 ԲՈՒԺՄԻԱՎՈՐՈՒՄ
- «ԱՊԱԳԱ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
- ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
- ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
- ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Կոնտակտներ՝
Քրիստինե Գևորգյան
պրակտիկայի բաժնի ղեկավար
Հեռ:(+37410) 55-21-39
Էլ.փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։