Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Анонс
Հյուսիսային համալսարանի «Իրավագիտություն և հասարակագիտական առարկաներ» ամբիոնի առաքելությունն է պատրաստել իրավաբանի մասնագիտության պատասխանատու և առաջատար կրողներ, ովքեր կտիրապետեն մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին:
Ամբիոնի գործունեության հիմնական առաջնահերթությունները՝
- իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի կրթական ծրագրերը նպատակաուղղել շրջանավարտների կարիերայի հնարավորությունների ընդլայնմանը:
- ուսանողների շրջանում զարգացնել իրավագիտության՝ որպես մասնագիտության արժևորման և մասնագիտության նկատմամբ պատասխանատվության զգացում:
- ընդլայնել ֆակուլտետի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:
- ապահովել կրթական միջավայր, որում խրախուսվում են գիտահետազոտությունը և նորարարությունը դասավանդման պրոցեսում
- խրախուսել իրավաբանական կրթության ներդրումային հնարավորությունները`ռեսուրսների արդյունավետ կառավարման և նոր ռեսուրսների ներգրավման միջոցով:
- բարձրացնել իրավագիտության ֆակուլտետի հեղինակությունը ներքին և արտաքին միջավայրում:
Ամբիոնն իրականացնում է հետևյալ առարկաների դասավանդումը՝
- Աշխատանքային իրավունք
- Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն
- Բնակարանային իրավունք
- Դատական ակտերի հարկադիր կատարում
- Դատական բժշկություն և հոգեբուժություն
- Եվրոպական իրավունք
- Ընտանեկան իրավունք
- Իրավաբանական հոգեբանություն
- Իրավագիտություն
- Իրավապահ մարմինները ՀՀ-ում
- Կրիմինալիստիկա (քրեագիտություն)
- Կրիմինալոգիա
- Հայաստանի պետության և իրավունքի պատմություն
- Հայոց պատմություն
- ՀՀ մունիցիպալ իրավունք
- ՀՀ սահմանադրական իրավունք
- Հողային իրավունք
- Հռետորական արվեստ և դատական ճառ
- Հռոմեական մասնավոր իրավունքի հիմունքներ
- Մարդու իրավունքների հիմունքներ
- Մաքսային իրավունք
- Միջազգային իրավունք
- Միջազգային մասնավոր իրավունք
- Ներքին վերահսկողություն
- Նոտարիատ
- Պետության և իրավունքի տեսություն
- Սոցիոլոգիա
- Վարչական դատավարական իրավունք
- Վարչական իրավունք
- Տրամաբանություն
- Փիլիսոփայություն
- Քաղաքագիտություն
- Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն
- Քաղաքացիական դատավարություն
- Քաղաքացիական իրավունք
- Քրեական դատավարություն
- Քրեական իրավունք
- Քրեակատարողական իրավունք
- Ֆինանսական իրավունք
- Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի հիմունքներ
Դասախոսական կազմ՝
Ամբիոնում դասավանդում են գիտությունների 2 դոկտոր, 2 պրոֆեսոր, 3 դոցենտ, 6 թեկնածու:
Ամբիոնի վարիչ՝ Գ.Ասատրյան
Ընդունելության ժամերը՝
Երկուշաբթի, Երեքշաբթի 12:00-14:00