Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Анонс
Ամփոփվեցին Էրազմուս+KA 107 ծրագրի շրջանակում 1 կիսամյակ Լեհաստանում սովորելու մրցույթի արդյունքները: Մրցույթին դիմած թեկնածուներից հաղթող ճանաչվեց բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Բարսեղյանը: Հանձաժողովի անդամներն ընտրությունը կատարելիս հաշվի են առել թեկնածու-ուսանողների առաջադիմությունը և անգլերենի իմացության մակարդակը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի մեկ ուսանողի հնարավորություն էր տրվել 2021-2022 ուսումնական տարվա մեկ կիսամյակ սովորել վերոնշյալ բուհում:
Հաջողություն ենք մաղթում Սոֆյային:
Շնորհավորում ենք...
Մանկավարժության և բանասիրության ֆակուլտետում այսօր ավարտական աշխատանքների պաշտպանության վերջին օրն էր: Ֆակուլտետը, որը կրթություն է իրականացնում մի շարք մասնագիտությունների գծով՝ հոգեբանություն, օտար լեզուներ և գրականություն, լրագրություն, մանկավարժություն և մեթոդիկա, հայ բանասիրություն, պատվով հաղթահարեց առցանց պաշտպանության տեխնիկական ու հոգեբանական դժվարությունները: Ավելորդ է ասելը, որ յուրաքանչյուր քննություն կամ ավարտական աշխատանքների ու թեզերի պաշտպանություն ինքնին հուզական մեծ լարում է պահանջում: Իսկ առցանց եղանակով այդ ամենը լավագույնս կազմակերպելն արդեն խոսում է համալսարանում ձևավորված թիմային, փոխկապակցված, սրտացավ աշխատանքի մասին, որտեղ բոլորը մեկ նպատակ ունեին՝ անխափան տեխնիկական ապահովմամբ նպաստել ուսանողների գիտելիքների ու հմտությունների հնարավորինս անկաշկանդ ու անթերի դրսևորմանը, ինչի մասին վկայում են և ուսանողները, և հանձնաժողովի անդամները, և ամբիոնի վարիչներն ու ավարտական աշխատանքների ու մագիստրական թեզերի ղեկավարները: Ուստի մեկ անգամ ևս շնորհավորում ենք մանկավարժության և բանասիրության ֆակուլտետի ուսանողներին՝ հաջող պաշտպանության առթիվ, շնորհակալություն ենք հայտնում ֆակուլտետի դեկան Մերի Այվազյանին՝ կազմակերպչական աշխատանքները անթերի կերպով իրականացնելու և որպես հանձնաժողովի անդամ դրսևորած անաչառության համար, ամբիոնի վարիչներ և գիտական ղեկավարներ Նաիրուհի Սարգսյանին ու Նունե Մկրտչյանին, մյուս բոլոր գիտական ղեկավարներին՝ դիպլոմնիկների հետ տարված ջանասեր, պարտաճանաչ ու բծախնդիր աշխատանքի և բարձր արդյունք ապահովելու համար: Ավարտական աշխատանքների հաջող ընթացքը ապահովեցին նաև ուսվարչության պետ Անուշ Սարգսյանը, դեկանի օգնական Ամալյա Այվազյանը, տեխնիկական անձնակազմի աշխատակից Արտյոմ Ազարյանը, որոնց ևս ուղղում ենք մեր շնորհակալանքի ջերմ խոսքերը: Մեկ շաբաթ շարունակ ավարտական աշխատանքների պաշտպանության առցանց հարթակը դարձավ բոլորիս տունը, ուշադրության կենտրոնը՝ արթնացնելով ամենատարբեր հույզերն ու զգացմունքները՝ հպարտություն, հրճվանք և ...ափսոսանք, որ գուցե հնարավոր էր ավելին անել:
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև բուհի ղեկավարությանը՝ ռեկտոր Մհեր Մակիչյանի գլխավորությամբ, որը չխնայեց ոչինչ՝ բուհի ենթակառուցվածքներն անհրաժեշտ տեխնիկական սպասարկմամբ ապահովելու և լավագույն արդյունք ստանալու համար:
Իսկ մեր՝ մանկավարժության ու բանասիրության ֆակուլտետի արդեն շրջանավարտ ուսանողներին մաղթում ենք հաղթական վերելքներ իրենց մասնագիտության մեջ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Հյուսիսային համալսարանի գիտական խորհուրդը համալսարանի ուսումնամեթոդական, գիտահետազոտական և գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող, կարգավորող կոլեգիալ մարմին է, որը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների (ուսանողներ, ասպիրանտներ) և մասնակիցների ներկայացուցիչներից:
Գիտական խորհուրդը
- հաստատում է իր կանոնակարգը,
- քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը,
- քննարկում է ուսումնական պրոցեսի կազմակերպման բարելավման և նրա արդյունավետության բարձրացման հետ կապված կարևոր հարցեր,
- քննության է առնում և հաստատում համալսարանի հեռանկարային զարգացման պլանները,
- հաստատում է համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները,
- հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ընտրությունների ընթացակարգերը,
- քննարկում է ուսումնական աշխատանքի, ուսանողների ուսումնական, մասնագիտական, եզրափակիչ պրակտիկայի արդյունքներն ու առաջարկություններ է մշակում դրանց բարելավման ուղղությամբ,
- ռեկտորի ներկայացմամբ հաստատում է ուսման վարձի չափը,
- մշակում ու իրականացնում է միջոցառումներ ուղղված համալսարանի ուսումնանյութական բազայի ամրապնդմանն ու զարգացմանը,
- լսում է ֆակուլտետների, ամբիոնների և համալսարանական մյուս ստորաբաժանումների ղեկավարների հաղորդումներն ու հաշվետվությունները ուսումնական և գաղափարադաստիարակչական աշխատանքների և դրանց բարելավման միջոցառումների մասին,
- քննարկում է համալսարանի գիտահետազոտական աշխատանքների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավարի և ամբիոնների վարիչների հաղորդումները բուհում իրականացվող զիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին,
- լսում է ֆակուլտետների դեկանների և համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավարի հաղորդումները շրջանավարտների հետ կապերի մասին և միջոցառումներ է մշակում մասնագետների պատրաստման գործի հետագա բարելավման ուղղությամբ,
- քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր,
- շնորհում է պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ, և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատմանը, ընդունում է պատվավոր կոչումներ, «համալսարանի լավագույն բարեկամ» կոչում շնորհելու, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ սահմանելու, համալսարանի հուշամեդալով պարգևատրելու մասին որոշումներ: