Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Анонс
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել Հյուսիսային համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ.փոստի հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Հյուսիսային համալսարանի շրջանավարտների կարիերայի և պրակտիկայի կենտրոնի կարևոր խնդիրներից է համալսարանի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքները, ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը, համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ամրապնդումը:
Այդ նպատակով 2018-19 ուսումնական տարում կենտրոնը բավականին ընդլայնել է իր գործունեության շրջանակները՝ համագործակցություններ սկսելով մի շարք պետական և ոչ պետական ընկերությունների հետ՝
ՀՀ գլխավոր դատախազություն,
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ,
«Հրաշք տնակ» մանկապարտեզ,
«Թիկ-թակ» մանկական զարգացման կենտրոն,
«ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ունիվերսալ վարկային կազմակերպություն,
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն
«Երիտասարդների հնարավորություններ» ՀԿ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հանդիսանում Հյուսիսային համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, բուհ-գործատու հարաբերություների կանոնակարգմանը:
Այսօր Հյուսիսային համլսարանի բազմաթիվ շրջանավարտներ կարևոր պաշտոններ են զբաղեցնում մանկավարժության, մարքեթինգի, կառավարման, հաշվապահության և իրավաբանական ոլորտներում Հայաստանի ամենադինամիկ ձեռնարկություններում, որտեղ հաճախ աշխատանքի են ընդունվում անգամ ուսումնառության ընթացքում: