logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

Հարգելի՛ ուսանողներ

 Հյուսիսային համալսարանի ռեկտորատի և բուհի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվարի 25-26-ին կանցկացվի միջբուհական գիտաժողով՝ «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության ու լավագույն փորձի համադրմամբ» խորագրով:

  Գիտաժողովի բացումը և լիագումար նիստը տեղի կունենան ս.թ. փետրվարի 25-ին, համալսարանի մեծ դահլիճում: Մասնագիտական սեկցիաների նիստերը կանցկացվեն փետրվարի 26-ին՝ համապատասխան լսարաններում:

Գիտաժողովում կգործեն հետևյալ սեկցիաները՝ ըստ մասնագիտությունների.

  1. Տնտեսագիտություն, կառավարում և ինֆորմատիկա
  2. Իրավագիտություն և հասարակական գիտություններ
  3. Մանկավարժություն և հոգեբանություն
  4. Բանասիրություն և լրագրություն

Գիտաժողովին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել(հայտի ձևը՝ տե՛ս հավելված 1-ում) բուհերի ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսանողներ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել ոչ ուշ, քան մինչև ս.թ. փետրվարի 18-ը՝ Հյուսիսային համալսարանի էլեկտրոնային հասցեով՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

     Զեկուցումների էլեկտրոնային տարբերակները՝ մինչև 8 էջ ծավալով (A4 լուսանցքները՝ 2 սմ, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառաչափը 12, Sylfaen, ամփոփումները և բանալի բառերը՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով) անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. փետրվարի 24-ը՝ վերը նշված էլեկտրոնային հասցեով:

Գիտաժողովի մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

Լավագույն զեկուցումները համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ կտպագրվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

Հեռ. (+37410) 554052, 578488, 559776, էլ.հասցե՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

04.02.2020
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ֆիզկուլտուրայի դասախոսի  թափ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...