logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

FOREIGN APPLICANTS rus

Դիմորդի ուղեցույց

Հյուսիսային համալսարան օտարերկրյա քաղաքացիների կրթության կազմակերպումն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարի 2017թ. մարտի 3-ի N 224-Ա/ղ՝ «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, մի շարք մասնագիտությունների գծով, օտար լեզվով /անգլերեն լեզու/ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման թույլտվություն տալու մասին հրամանի համաձայն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝

Բակալավրի կրթական ծրագրով՝

  • Տնտեսագիտություն
  • Կառավարում
  • Ծրագրային ճարտարագիտություն

Մագիստրոսի կրթական ծրագրով՝

  • Կառավարում

Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

Վարձավճարների, ընդունելության ժամկետների և կրթության կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար դիմորդները կարող են դիմել Հյուսիսային համալսարանի ընդունող հանձնաժողով կամ օտարերկրյա քաղաքացիների ընդունելությամբ զբաղվող ստորաբաժանում:

Հյուսիսային համալսարան ընդունված ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել հայերեն կամ անգլերեն լեզվով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է 50% զեղչով:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած հետևյալ երկրների՝ Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի և Սլովակիայի քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է անվճար:


Ներկայացվող
փաստաթղթեր՝

  • անձնագրի կամ ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի թարգմանությունը` նոտարով հաստատված,
  • կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարով հաստատված, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
  • բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից,
  • 6 լուսանկար (3x4 չափսի)
  • ինքնակենսագրություն (CV)` հայերենով, անգլերենով կամ ռուսերենով,
  • լրացված դիմում-հարցաթերթիկ (դիմորդը կարող է այն լրացնել փաստաթղթերը հանձնելիս կամ ներբեռնել ՀՀ ԿԳՆ կայքէջից)
  • դիմում ՀՀ ԿԳ նախարարի անունով (դիմորդը լրացնում է այն ՀՀ ԿԳՆ փաստաթղթերը հանձնելիս):

Ընդհանուր տեղեկատվություն

  • Վիզայի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կայքէջ հետևյալ հղումով`https://www.mfa.am/en/visa:
  • Հյուսիսային համալսարան ընդունված օտարերկրյա ուսանողները ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու համար պետք է դիմեն համալսարանի օտարերկրյա քաղաքացիների ընդունելությամբ զբաղվող ստորաբաժանում՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

- անձնագրի կամ ծննդյան վկայականի կամ մկրտության վկայականի թարգմանությունը` նոտարով հաստատված
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև   Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից
- 6 լուսանկար (3x4 չափսի)
- դիմում-հարցաթերթիկ (լրացվում է Համալսարանում)
- վիզայի պատճենը:

 

Քննությունների անցկացման կարգ

Քննությունների անցկացման կարգ

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

16.10.2018
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ ամբիոններում ամբիոնի...

Главные новости

Карта

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
moodle top4
Scool