logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

magistr RUS

Դիմորդի ուղեցույց

Հյուսիսային համալսարանում մագիստրոսի կրթական ծրագրով առկա/հեռական ուսուցման համակարգերում ընդունելությունն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի դրույթներին համապատասխան և Հյուսիսային համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կարգի համաձայն՝ հետևյալ մասնագիտությունների գծով՝


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԿԱ / ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ
2024 /2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հյուսիսային համալսարանի մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:

Մագիստրոսի կրթական ծրագրով առկա/հեռակա ուսուցման ընդունելությունը կազմակերպվում է Հյուսիսային համալսարանում. բազային մասնագիտական կրթությամբ դիմորդները իրենց մասնագիտության գծով մագիստրատուրա են ընդունվում հարցազրույցի միջոցով, այլ մասնագիտությունների հենքի վրա ընդունվողները քննություններ են հանձնում մագիստրատուրայում իրենց ընտրած մասնագիտության բակալավրիատի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման համար նախատեսված առարկաներից` նույն ծավալով:

Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Համալսարանի մագիստրատուրայում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով:

Մագիստրատուրայում ուսումնառության առաջին տարվա համար նախատեսված է՝
20% զեղչ Հյուսիսային համալսարանի շրջանավարտների համար
50% զեղչ՝ գերազանցության դիպլոմով շրջանավարտների համար

Մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման տևողությունը 1.5 տարի է, հեռակա ուսուցմանը՝ 2 տարի :
Բոլոր շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:

Մագիստրոսի կրթական ծրագրով շրջանավարտի ամփոփիչ ատեստավորումը՝ մագիստրանտի գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգումն իրականացվում է մագիստրոսական թեզի պաշտպանության միջոցով:

ԲՈՒՀԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով (լրացվում է բուհում),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ (ID CARD), զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական (բնօրինակը)։ Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ,
  • բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմը,
  • դիպլոմի միջուկը,
  • 4 լուսանկար (3x4 սմ չափսի):

Քննությունների անցկացման կարգ

Քննությունների անցկացման կարգ

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Карта

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
Scool
moodle top4