Հյուսիսային համալսարանի շրջանավարտների կարիերայի և պրակտիկայի կենտրոնի կարևոր խնդիրներից է համալսարանի ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ տարվող աշխատանքները, ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը, համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների միջև արդյունավետ կապի ամրապնդումը:
Այդ նպատակով 2018-19 ուսումնական տարում կենտրոնը բավականին ընդլայնել է իր գործունեության շրջանակները՝ համագործակցություններ սկսելով մի շարք պետական և ոչ պետական ընկերությունների հետ՝
ՀՀ գլխավոր դատախազություն,
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ,
«Հրաշք տնակ» մանկապարտեզ,
«Թիկ-թակ» մանկական զարգացման կենտրոն,
«ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ունիվերսալ վարկային կազմակերպություն,
«ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություն
«Երիտասարդների հնարավորություններ» ՀԿ