logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

JURIST new rus

 

 

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

  • ԱՌԿԱ   ուսման տևողությունը՝  4 տարի
  • ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝  5 տարի

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

  • ԱՌԿԱ   ուսման տևողությունը՝  1.5  տարի
  • ՀԵՌԱԿԱ ուսման տևողությունը՝  2 տարի

 

Բուհի առաջատար ստորաբաժանումներից է, որը գործում է համալսարանի հիմնադրման օրվանից: Ֆակուլտետն իր կանոնադրությանը համապատասխան կրում է իրավունքներ և պարտականություններ, իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մասնագիտությամբ: Ֆակուլտետը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, իր կանոնադրությամբ, ինչպես նաև համալսարանի մարմինների, ֆակուլտետի կառավարման մարմինների՝ իրենց իրավասության շրջանակում ընդունած իրավական ակտերով: Ֆակուլտետի հիմնական ստորաբաժանումներն են ՝

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՄԲԻՈՆԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ 

Իրավագիտության ֆակուլտետի առաքելությունն է

  • պատրաստել իրավաբանի մասնագիտության պատասխանատու և առաջատար կրողներ, որոնք կտիրապետեն մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին:
  • պատրաստել բարձր մասնագիտական որակներով օժտված մասնագետներ, ովքեր ընդունակ կլինեն մասնագիտական գործունեություն իրականացնելու ազնվության, արդարության և մասնագիտական էթիկայի բարձր չափանիշներին համապատասխան,
  • զարգացնել ուսանողների մոտ գիտելիքներ և հմտություններ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը,
  • պատրաստել ուսանողներին` որպես հասարակությանը ծառայելուն պատրաստ անհատներ,
  • պատրաստել շրջանավարտներ, ովքեր կկարողանան ապրել և աշխատել բազմամշակույթ, գլոբալ միջավայրում,
  • պատրաստել իրավաբանի պրակտիկ, տեսական, հանրային և մասնավոր ոլորտների գերազանց մասնագետներ,
  • խրախուսել ուսանողների շրջանում իրավունքի և այլ դասընթացների ու մասնագիտությունների միջև կապի արժևորումը:

 Իրավագիտության ֆակուլտետը  իրականացնում է բարձրագույն մասնագիտական կրթություն  հետևյալ մասնագիտություններով՝

 ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ/ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

  • ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Ֆակուլտետի կառավարման մարմինն է ֆակուլտետի խորհուրդը : 

 Աշխատակազմ՝

Ֆակուլտետի դեկան՝

lianna hakobyan


Կրթություն

1984-1994թ.                                       Գավառի թիվ  1 միջնակարգ դպրոց

1994-1998թ.                                       Խ. Աբովյանի անվան հայկական պետական  

մանկավարժական ինստիտուտ, Պատմաաշխարհագրության ֆակուլտետ /պատմության 

                                                             ուսուցիչ/

2006-2008թ.                                       Հյուսիսային համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ /իրավագետ,

                                                            դիպլոմավորված մասնագետ/, որպես 2-րդ

                                                            մասնագիտություն

2020-2021                                           Հյուսիսային համալսարան, Կրթական գիտություններ /կրթության կառավարում / /կրթության մագիստրոս/

աշխատանքային փորձ          

1998-2004                                           Գավառի թիվ  1 միջնակարգ դպրոց

                                                            /համատեղությամբ/, պատմության ուսուցիչ

1998-01.09.2009թ.                             «Գավառի ակ. Ա. Թամամշևի

                                                            անվան գյուղատնտեսական պետական քոլեջ» ՊՈԱԿ

                                                            /քաղաքագիտություն, փիլիսոփայություն,              

                                                             իրավագիտություն, հայոց պատմություն

                                                             առարկաների դասախոս/

2006-01.09.2009թ.                             Նույն քոլեջում «Իրավագիտական առարկաների»          

                                                             ամբիոնի վարիչ, ընդունող հանձնաժողովի  

                                                             պատասխանատու քարտուղար

01.09.2009-01.07.2011թ.                   Երևանում «Ֆրանսիական դպրոց» հիմնադրամ 

                                                             /համատեղությամբ/, պատմության ուսուցիչ

01.03.2009-01.09.2011թ.                   «Յու Էս Ի Էլ» համալսարան, ուսումնական

                                                             մասի աշխատանքների համակարգող և դասախոս

01.09.2011-01.09.2014թ.                   Հյուսիսային համալսարանի     

                                                             Իրավագիտության ֆակուլտետի մեթոդիստ

01.09.2014-01.09.2017թ.                   Հյուսիսային համալսարանի     

Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ,    Իրավագիտության և հասարակագիտական

                                                             առարկաների ամբիոնի դասախոս

01.10.2015-01.09.2017թ.                    Հյուսիսային համալսարանի ավագ դպրոց, պատմության ուսուցիչ

01.09.2017-31.01.2021թ.                    Հյուսիսային համալսարանի     

 Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Իրավագիտության և հասարակագիտական

                                                              առարկաների ամբիոնի դասախոս

01.02.2021թ.-ից առ այսօր                 Հյուսիսային համալսարանի     

 Իրավագիտության ֆակուլտետի դեկան, Իրավագիտության և հասարակագիտական

                                                             առարկաների ամբիոնի դասախոս

լեզուների  իմացություն                 հայերեն, ռուսերեն, գերմաներեն

համակարգչային իմացություն      MS-Office (Word, Internet, Excel)

Մասնակցել է Հայաստանում կազմակերպված տասնյակից ավելի սեմինարների, պարգևատրվել պատվոգրերով և հավաստագրերով:

Դեկանի տեղակալ՝

Մագդա


Կրթություն

2002-2010թթ.   Մ.Սարյանի   անվան թիվ 86 դպրոց,

2010-2014թթ.   Մշակույթի պետական քոլեջի «հեռուստալրագրության» բաժին,

2014-2017թթ. Հյուսիսային համալսարանի «լրագրության» մասնագիտության բակալավր,

2017-2020 թթ. Հյուսիսային համալսարանի «իրավագիտություն» մասնագիտության մագիստրոս:

Աշխատանքային փորձ

2018թ. մինչ օրս -Հյուսիսային համալսարանում, Իրավագիտության  ֆակուլտետի դեկանատի քարտուղար

Հմտություններ

տիրապետում է Word, Excel, PowerPoint ծրագրերին:

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Հեռ. ` (+374 10) 554195

 <<Հյուսիսային համալսարան>> ՍՊԸ-ի  Իրավաբանական կլինիկան  Համալսարանի իրավագիտության ֆակուլտետին կից գործող ուսումնախորհրդատվական կառուցվածքային ստորաբաժանում է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:

Կլինիկայի գործունեության նպատակն է ՝

ապահովել ուսանողներին պրակտիկ իրավաբանին անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով և հմտություններով ։
Կլինիկան իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • կլինիկական կրթության կազմակերպում և իրականացում,
  • իրավունքի բոլոր ճյուղերով անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում,
  • համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն  ուղղված խորհրդատվությունների, դասընթացների կազմակերպում։

Կլինիկայի առաքելությունն է՝

1. ուսանողներին իրավակիրառ պրակտիկայում ծագող իրավական խնդիրների լուծման գործընթացին ընդգրկելը։

2. Իրավաբանի մասնագիտության դերն ու նշանակությունը ճիշտ պատկերացնելուն և մասնագիտական վարքագծի կատարելագործմանն օժանդակելը։

3. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և շրջանավարտների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդատվությունների ապահովումը։

4. Համալսարանի աշխատակիցների, սովորողների և արտաքին շահակիցների իրավագիտակցության բարձրացման ապահովմանը նպաստելը։

5. ՀՀ սոցիալապես անապահով քաղաքացիներին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ապահովումը:

Կլինիկայի ղեկավար`

Թեհմինե Բաղդասարյան

Հասցե՝ Ք. Երևան, Ալեք Մանուկյան 15ա, 3-րդ հարկ
Էլ.փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հեռ. ` (+374 10) 554056

 

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Գնահատեք իրավագիտության ֆակուլտետի մատուցած կրթական ծառայությունների որակը