Գլխավոր
Հյուսիսային համալսարանի «Իրավագիտություն և հասարակագիտական առարկաներ» ամբիոնի առաքելությունն է պատրաստել իրավաբանի մասնագիտության պատասխանատու և առաջատար կրողներ, ովքեր կտիրապետեն մասնագիտական էթիկայի և պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշներին:
Ամբիոնի գործունեության հիմնական առաջնահերթությունները՝
- իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի կրթական ծրագրերը նպատակաուղղել շրջանավարտների կարիերայի հնարավորությունների ընդլայնմանը:
- ուսանողների շրջանում զարգացնել իրավագիտության՝ որպես մասնագիտության արժևորման և մասնագիտության նկատմամբ պատասխանատվության զգացում:
- ընդլայնել ֆակուլտետի համագործակցության շրջանակները ակադեմիական ավելի լայն հանրության հետ:
- ապահովել կրթական միջավայր, որում խրախուսվում են գիտահետազոտությունը և նորարարությունը դասավանդման պրոցեսում
- խրախուսել իրավաբանական կրթության ներդրումային հնարավորությունները`ռեսուրսների արդյունավետ կառավարման և նոր ռեսուրսների ներգրավման միջոցով:
- բարձրացնել իրավագիտության ֆակուլտետի հեղինակությունը ներքին և արտաքին միջավայրում:
Ամբիոնն իրականացնում է հետևյալ առարկաների դասավանդումը՝
- Աշխատանքային իրավունք
- Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն
- Բնակարանային իրավունք
- Դատական ակտերի հարկադիր կատարում
- Դատական բժշկություն և հոգեբուժություն
- Եվրոպական իրավունք
- Ընտանեկան իրավունք
- Իրավաբանական հոգեբանություն
- Իրավագիտություն
- Իրավապահ մարմինները ՀՀ-ում
- Կրիմինալիստիկա (քրեագիտություն)
- Կրիմինալոգիա
- Հայաստանի պետության և իրավունքի պատմություն
- Հայոց պատմություն
- ՀՀ մունիցիպալ իրավունք
- ՀՀ սահմանադրական իրավունք
- Հողային իրավունք
- Հռետորական արվեստ և դատական ճառ
- Հռոմեական մասնավոր իրավունքի հիմունքներ
- Մարդու իրավունքների հիմունքներ
- Մաքսային իրավունք
- Միջազգային իրավունք
- Միջազգային մասնավոր իրավունք
- Ներքին վերահսկողություն
- Նոտարիատ
- Պետության և իրավունքի տեսություն
- Սոցիոլոգիա
- Վարչական դատավարական իրավունք
- Վարչական իրավունք
- Տրամաբանություն
- Փիլիսոփայություն
- Քաղաքագիտություն
- Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն
- Քաղաքացիական դատավարություն
- Քաղաքացիական իրավունք
- Քրեական դատավարություն
- Քրեական իրավունք
- Քրեակատարողական իրավունք
- Ֆինանսական իրավունք
- Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի հիմունքներ
Դասախոսական կազմ՝
Ամբիոնում դասավանդում են գիտությունների 2 դոկտոր, 2 պրոֆեսոր, 3 դոցենտ, 6 թեկնածու:
Ամբիոնի վարիչ՝
Խեչոյան Անի ի. գ. թ.
Ընդունելության ժամերը՝
Երկուշաբթի, Երեքշաբթի 12:00-14:00
Փաստաթղթեր
Փաստաթղթեր
Կրթություն
2002-2006թթ. ընդունվել և ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի «իրավաբանական» ֆակուլտետը:
2007թ. ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հանձնել է ոչ պետական ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար կազմակերպված պետական քննություններ, որի արդյունքում ստացել է պետական նմուշի դիպլոմ՝ «իրավագիտություն» մասնագիտացմամբ, «իրավաբանի» որակավորմամբ:
2013-2015թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի՝ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության մագիստրատուրան, պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ «Արդարադատության խորհուրդը Հայաստանի Հանրապետությունում, կառուցվածքը, լիազորությունները և գործունեությունը» թեմայով:
2016թ.-ից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի՝ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ:
2017թ. Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի խորհրդի որոշմամբ հաստատվել է թեկնածուական թեզի թեման՝ «Տարեցների` որպես խոցելի սոցիալական խմբի իրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում (իրավական ծերաբանություն)» վերտառությամբ:
2018-2019թթ. ընդունվել և ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
Գիտական աստիճանը, կոչումը և հրապարակումները
Մի շարք գիտական հրապարակումների (9 գիտական հոդվածներ, 1 մենագրություն (համահեղինակությամբ), ինչպես նաև 2 ուղեցույցների հեղինակ է:
Աշխատանքային փորձ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ (արդարադատության առաջին դասի խորհրդական գնդապետ)
Ակադեմիական գործունեություն.
1) 2018թ. առ այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավաբանական դպրոցում դասախոս.
2) 30.09.2020թ. առ այսօր Հյուսիսային համալսարանի դասախոս.
3) 28.07.2021թ. առ այսօր Արդարադատության ակադեմիայի դասախոս.
Դասավանդվող առարկաներ
- Իրավաբանական գրագրություն.
- Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ.
- Դատական բժշկություն և հոգեբուժություն.
- Վարչական իրավունք.
- Վարչական դատավարական իրավունք.
- Մունիցիպալ իրավունք.
- Նախադեպային իրավունք.
- Այլընտրանքային պատժատեսակների հիմնախնդիրները.
- Պաշտպանության իրականացումը քրեական գործով.
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Հումանիտար գիտությունների ոլորտ
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Այլ
Մասնակցել է նաև ներպետական և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված մի շարք այլ դասընթացների, սեմինարների, հանդիպում-քննարկումների, այդ թվում՝
- «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում»ծրագրի շրջանակում ՀՀ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ կազմակերպված «Բռնություն կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության» թեմայով երեքամսյա HELP դասընթացներին՝ ստանալով հավաստագիր:
- ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի Թբիլիսիի գրասենյակի կողմից կազմակերպված «Փոխադարձ իրավական աջակցության հարցումներ» թեմայով դասընթացներին՝ ստանալով հավաստագիր:
- ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից կազմակերպված «Փողերի լվացում, տնտեսական հանցագործություններ, թաքնված ակտիվներ» թեմայով դացընթացին՝ ստանալով հավաստագիր՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարության կողմից:
- ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, Լաս Վեգաս քաղաքային ոստիկանության վարչության հետ համատեղ կազմակերպված «Ընտանեկան և սեռական բռնության գործերի քննությունը» թեմայով դասընթացներին՝ ստանալով հավաստագիր՝ Լաս Վեգաս քաղաքային ոստիկանության ղեկավարության կողմից:
- ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Հանդուրժողականության և խտրականության բացառման վարչության կողմից կազմակերպված «Ատելության շարժառիթով կատարված հանցագործություններ․ վերապատրաստում դատախազների համար» ծրագրին, ստանալով հավաստագիր:

Կրթություն
1995-2005 թթ. սովորել և ավարտել է ք. Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 միջնակարգ դպրոցը:
2005թ.-ին ընդունվել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2010թ.-ին գերազանցությամբ ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան:
2017թ.-ին ընդունվել է ՀՀ փաստաբանական դպրոց: 2018թ.-ին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:
2009-2017թթ. աշխատել է Հյուսիսային համալսարանում որպես մեթոդիստ:
2017-2018թթ. աշխատել է Հյուսիսային համալսարանում որպես Իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական:
2018-2021թթ. աշխատել է Հյուսիսային համալսարանում որպես Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար:
2021թ.-ից աշխատում է Հյուսիսային համալսարանում որպես Իրավաբանական կլինիկայի ղեկավար:
Մասնակցել է մի շարք սեմինարների և վերապատրաստումների՝ պարգևատրվել պատվոգրերով և հավաստագրերով:

Կրթություն
1965-75թթ սովորել և ավարտել է Երևան քաղաքի N°49 դպրոցը
1975-76թթ գերազանցությամբ ավարտել է թիվ համար 11 տեխնիկական ուսումնարանը և ստացել փականագործ-վերանորոգող մասնագիտությունը
1981 թվականին ընդունվել է համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտի իրավագիտություն բաժինը 1988-ին ստացել իրավագետի մասնագիտացում ։
Աշխատանքային փորձ
1979-80թթ աշխատել է <<Մասիս >>, այնուհետև<< կոշիկի մոդելների տուն >> կոշիկի ֆաբրիկայում ։
1981 -87թթ աշխատանքի է անցել Ուլյանովսկ քաղաքի <<Իսկրա>> գործարանում որպես վարպետ , ինժեներ-տեխնոլոգ , իրավախորհրդատու ։
1987-88թթ աշխատել է Կենցաղ սպասարկման նախարարության <<Հայ-կենցաղ նորոգշին >> տրեստում որպես իրավախորհրդատու ։
1988-91թթ ծառայության է անցել Ներքին գործերի նախարարության Գորիսի բաժանմունքում որպես տեղամասային տեսուչ և ստացել ավագ-լեյտենատի կոչումը ։
1992-94թթ ընդունվել է աշխատանքի Ժող տնտեսական ինստիտուտում որպես իրավախորհրդատու։
2000-2003թթ աշխատել է Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջում որպես իրավաբանական առարկաների դասախոս ։
2003-2009թթ աշխատել է Գավառի պետական համալսարանի իրավունքի ամբիոնում որպես ավագ դասախոս, այնուհետև որպես դոցենտ ։
2003թ հայցորդ է ձևակերպվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։
2008թ-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ' ի իրավագիտության ԺԲ 004 մասնագիտական խորհրդում պաշտպանել է <<Մրցակցության սկզբունքը քաղաքացիական դատավարությունում >> վերտառությամբ ատենախոսությունը ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ։
2013-2020 թթ աշխատել է Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմություն ամբիոնում որպես դոցենտ ։
2013-2017թթ աշխատել է Հայ-ռուսական <<Սլավոնական >> համալսարանի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում որպես դոցենտ ։
Համարվում է 15-ից ավելի հոդվածների 1 մենագրության և 1 ուսումնա-մեթոդական ծրագրի հեղինակ ։
1994 թ-ից համարվում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ ։

Կրթություն
1989-1999թթ..-ին բարձր առաջադիմությամբ սովորել և ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի միջնակարգ դպրոցը:
1999 թվականին ընդունվել է Երևանի Ինդուստրիալ մանկավարժական պետական տեխնիկումի իրավագիտության ֆակուլտետը:
2002 թվականին տեղափոխվել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
2003 Թվականին ընտրվել է Հյուսիսային համալսարանի ուսանողական խորհրդի իրավաբանական ֆակուլտետի նախագահ:
2004 թվականին ընդունվել է Հյուսիսային համալսարանի <<իրավաբանական կլինիկա>> և գերազանցությամբ ավարտելով տեսական դասընթացները ստացել է <<ուսանող-իրավախորհրդատու>> որակավորում:
2005 Թվականին գերազանցությամբ ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ բակալավրի կրթական ծրագրով՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ :
2012-13 ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը մագիստրատրոսի կրթական ծրագրով՝ ստանալով «Մանկավարժի» մագիստրոսի աստիճան՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
2007թ.-ից մինչև այսօր աշխատում է Հյուսիսային համալսարանի Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնում որպես դասախոս:
2016 թվականից աշխատում է ՝ ՀՀ Արագածոտնի մարզի հանրային պաշտպան:
2007-2020թթ.-ը աշխատել է Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցում և վարժարանում որպես <<Իրավունքի պատմություն>> և <<Քաղաքացիական կրթություն>> առարկաների ուսուցիչ:
2015-2016թթ.-ին նշանակվել է Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության պետի պաշտոնակատարր:
2015-2019թթ.-ին աշխատել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական կլինիկայի տնօրեն:
2011 թվկանի հոկտեմբերի 16-ից ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2011-2016թթ..-ին աշխատել է Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչությունում որպես տեխնիկական հանձնաժողովի ավագ մասնագետ:
2009-2015թթ.-ին աշխատել է որպես Հյուսիսային համալսարանի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ:
2012 թվականին <<Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիա>> ՀԿ-ի նախաձեռնությամբ ձևաորված խմբի կազմում Գերմանիայի Դաշնության կողմից ֆինանսավորվող GTZ ծրագրի շրջանակներում որպես փորձագետ իրականացրել է հետազոտություն գենդերային ասպեկտով պայմանավորված ՓՄՁ-ների խոչընդոտող հանգամանքները բացահայտելու նպատակով:
Այլ
Համահեղինակ է՝
- <<2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրիր և որակի ապահովման մեթոդաիկան>> ուղեցոեւյցի /ՀՏԴ 378 (03), ԳՄԴ 74.58ց2, Զ431, տպագրվրվել է Հյուսիսային համալսարանի կողմից 2011թ./:
- <<Հյուսիսային համալսարանի որակի ապահովման ձեռնարկ>> գրքի /ՀՏԴ 378 (07), ԳՄԴ 74.58y7, Զ 431, տպագրվել է Հյուսիսային համալսարանի կողմից 2014 թվականին Համաշխարհային բանկի և ԿԳ ԾԻԳ-ի աջակցությամբ/:
2012 թվականի դեկտեմբեր ամսին <<Համալսարանական կրթությամբ կանայք>> լրատու ամսագրում /թիվ 39/ հրապարակել է գիտական հոդված՝ <<Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ բնակիչների բարօրության նպատակով լուծելու տեղական նշանակության հարցերը>> վերտառությամբ վերնագրով:
Գիտաժողովների մասնակցությունը և հեղինակած հոդվածներ՝
- Մասնակցել է 2015 թվականի ապրիլի 21-ին և 22-ին Հյուսիսային համալսարանի կողմից կազմակերպված <<Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները>> թեմայով միջազգային գիտաժողովին և հեղինակել է <<Ընտրական իրավունքի իրականացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում>> վերտառությամբ վերնագրով /հոդվածը 2016 թվականին Հյուսիսային համալսարանի կողմից <<Հայոց Ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները>> միջազգային գիտաժողովի նյութերում: ՀՏԴ 94 (479.25):06, ԳՄԴ 63.3 (5Հ), Հ 283/:
- 2013 թվականի մայիս ամսին մասնակցել է Հյուսիսային համալսարանի կողմից կազմակերպված <<Բուհերի ակադեմիական ազատությունների և մրցակցային պայմանների ապահովումը՝ բարձրորակ կրթության գրավական>> թեմայով միջազգային գիտաժողովին և հեղինակաել է <<Իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության օրինաչափությունները>> վերտառությամբ գիտական հոդվածը /տպագրվել է 2013 թվականին Հյուսիսային համալսարանի կողմից <<Բուհերի ակադեմիական ազատությունների և մրցակցային պայմանների ապահովումը՝ բարձրորակ կրթության գրավական>> միջազգային գիտաժողովի նյութերում: ՀՏԴ 378:06, ԳՄԴ 74.58, Բ 956/:
- 17-18.05.2012թ.-ին մասնակվցել է Հյուսիսային համալսարանի կողմից կազմակերպված <<Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները>> թեմայով միջազգային գիտաժողովին և հեղինակել է <<Միջազգային մասնավոր իրավունքի աղբյուրները>> վերտառությամբ գիտական հոդվածը /տպագրվել է 2012 թվականին Հյուսիսային համալսարանի կողմից Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները>> միջազգային գիտաժողովի նյութերում: ՀՏԴ 377, ԳՄԴ 74.5, Մ 315/:
- 2010 թվականին մասնակցել է Հյուսիսային համալսարանի կողմից կազմակերպված <<Կրթական բարեփոխումներ ազգային լավագույն ավանդույթները և միջազգային առաջավոր փորձը>> թեմայով գիտաժողովին և հեղինակել է <<Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը (Օմբուտսմեն)>> վերտառությամբ գիտական հոդվածը /տպագրվել է 2010 թվականին Հյուսիսային համալսարանի կողմից << Կրթական բարեփոխումներ ազգային լավագույն ավանդույթները և միջազգային առաջավոր փորձը>> գիտաժողովի նյութերում: ՀՏԴ 378:06, ԳՄԴ 74.58, Հ 200/:
2012-2021թթ.-ին մասնակցել է ՀՀ Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված տարբեր թեմաներով փաստաբանների վերապատրաստման դասընթացներին:
2016-2019 թթ.-ին մասնակցել է Հյուսիսային համալսարանի կողմից Դասախոսների վերապատրաստման դասընթացներին :
05.05.2014 թվականին մասնակցել է <<Կրթության որակ և համապատասխանություն 2-րդ ծրագիր>> վերապատրաստման դասընթացին:
03.12.2014 թվականին մասնակցել է Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգի մշակման և բարելավման թեմայով եռափուլ դասընթացներին:
Որպես փաստաբան /հանրային պաշտպան/ մասնակցել է ավելի քան 500 դատական նիստերի /քրեական, քաղաքացիական, վարչական գործերով/ ինչպես նաև բազմաթիվ նախաքննության փուլերի (ներկայացրել է տարբեր դատավարական կարգավիճակի անձանց շահեր), ունի բազմաթիվ շահած (հաղթած դատական գործեր ):
Լեզուներ
- Ռուսերեն լավ
- Գերմաներեն բավարար
Համակարգչային հմտություններ - Տիրապետում է MS Windows XP, MS Word, Excel
Կրթություն
2002-2012 թվականներին սովորել է Երևանի Բ․ Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում։
2012 թվականին ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և ավարտել այն 2016 թվականին՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2016 թվականին ընդունվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժինը և գերազանցությամբ ավարտել այն 2018 թվականին՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան։
2016 թվականին ընդունվել և 2017 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը։ Հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբանական գործունեության արտոնագիր՝ N0 2320:
2012 թվականին ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ և ավարտել այն 2017 թվականին՝ ստանալով կառավարման բակալավրի աստիճան։
2018 թվականին ընդունվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենետրոն և ավարտել այն 2020 թվականին՝ ստանալով եվրոպագետի մագիստրոսի աստիճան։
2018-2021 թվականներին սովորել է Եվրոպական համալսարանի ասպիրանտուրայում։
2021 թվականի հուլիսի 19-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ ԲՈԿ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «Վնասի հատուցման սահմանադրական իրավունքը․ համեմատական իրավական վերլուծություն և եվրոպական իրավական չափորոշիչները» վերտառությամբ ատենախոսությունը՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ( գիտական ղեկավար՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյան)։
2017 թվականի Մարտ-Դեկտեմբեր ամիսներին պրակտիկա է անցել փաստաբանական գրասենյակում։
2018-2019 թվականներին աշխատել է մասնավոր կազմակերպություններում՝ որպես իրավաբան։
2020 թ․-ից մինչ օրս աշխատում է «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության իրավաբանական վարչությունում՝ որպես իրավաբան։
ՀՀ ԲՈԿ ցանկում ներառված գիտական հանդեսներում տպագրված 10 գիտական հոդվածների հեղինակ է, 1 հոդվածի համահեղինակ։

Կրթությունը
- 2005թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.` մագիստրատուրան:
- 2007 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա (Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարակության և կրիմինալիստիկայի ամբիոն):
- 2008-2009թթ. հրավիրվել է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի իրավագիտության և քրեական գիտությունների ֆակուլտետ` թեկնածուական ատենախոսության թեմայով գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
- 2010թ. ԵՊՀ խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (թեմա՝ «Հայոց լեզվով կատարված տեքստերի կրիմինալիստիկական հետազոտումը՝ հեղինակին պարզելու նպատակով»):
- 2011-2012թթ. օգոստոսին հրավիրվել է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի իրավագիտության և քրեական գիտությունների ֆակուլտետի Դատական փորձագիտության ինստիտուտ` որպես հրավիրված դասախոս գիտական հետազոտությունները շարունակելու նպատակով:
Աշխատանքային և մասնագիտական գործունեություն
- 2019թ. հուլիսից հանդիսանում է «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի գործընկեր փաստաբան։
- 2017 սեպտեմբերից 2018 մարտ – ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ
- 2016 –2017 – «Քեթրին Գրուպ» ՍՊԸի գլխավոր իրավախորհրդատու
- 2014 թվականից առ այսօր՝ Երևանի հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դասախոս
- 2014-2016թթ. – Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Գլխավոր իրավախորհրդատու
- 2012-2014 թթ. – ««Ֆեմիդա» իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն
- 2011-2012թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի դասախոս
- 2010-2011թթ. – ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդական` իրավական հարցերով
- 2007-2009 – ՀՀ կենտրոնական բանկի եվրոպական ինտեգրացման բաժնի իրավախորհրդատու
- 2012թ. hուլիսից - ՀՀ փաստաբանների պալատի անդամ
- 2012 թվականից - Շվեյցարաիայի Համեմատական իրավագիտության ինստիտուտի փորձագետ:
- 2014 թվականից - ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։
- 2014 թվականից - ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող։
Մասնակցություն ներպետական և միջազգային ծրագրերին և դասընթացներին
- 2017թ. մարտ-ապրիլ – Ապացույցների թույլատրելիությունը քրեական դատավարությունում, Եվրոպական կրթական ծրագիր, ԵՄ, ԵԽ, Երևան, Հայաստան
- 2017թ. հուլիս – Դատական ակտերի հարկադիր կատարման 7-րդ միջազգային գիտապրակտիկ գիտաժողով, Ուֆա, Ռուսաստան
- 2014 սեպտեմբեր – Եվրոպական առևտրային քրեական իրավունք, Գերմանա-Կովկասյան ամառային դպրոց, DAAD, Բաթումի, Վրաստան
Լյուդվիկ Դավթանը մի շարք գիտական հոդվածների, ձեռնարկների և այլ գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:
Լեզուներ Ռուսերեն, անգլերեն
Կրթություն
1968-1973թթ. Երևանի Պետական Համալսարան Բանասիրական ֆակուլտետ, ժուռնալիստիկայի բաժին
1986-1987թթ ՀՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա
Գիտական աստիճան
Փիլիսոփայական գիտւթյունների թեկնածու, դոցենտ,
1989թ Ատենախոսության պաշտպանություն Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայության և գեղագիտության ամբիոնում՝,,Դանիել Վարուժանի սոցիալ- գեղագիտական հայացքները,, թեմայով
2003թ. ԲՈՀ-ի կողմից՝ դոցենտի կոչում։
Աշխատանքային փորձ
1973-1974թթ.Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների կոմիտեի,,Կիրովականյան կյանք,,խմբագրություն՝խմբագ
1974-2018թթ-ին՝ Վանաձորի Հ. Թումանյանի ավան պետական համալսարան փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոն՝ Լաբորանտ,ժամավճարանային դասախոս/1974-1983/
Դասախոս/1983-1989թթ.
Ավագ դասախոս/1989-2003թթ./
Դոցենտ/2003թ./
Դասավանդել է մշակութաբանություն, փիլիսոփայություն, տրամաբանություն ՎՊՀՓիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում՝ 1 դրույքաչափով,
2017-2018 թթ. համատեղությամբ՝ Երևանի պետհամալսարանի փիլ.և տրամաբանության ամբիոն՝ ժամավճարային հիմունքներով:
2018-2019թթ Եվրոպական համալսարանի քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնում՝ ժամավճարային հիմունքներով
2020-ից մինչև այսօր Հյուսիսային համալսարանի իրավունքի և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ
Կարդացվող դասընթացներ
փիլիսոփայություն, տրամաբանություն, իրավունքի սոցիոլոգիա
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Իմացաբանություն, սոցիալական փիլիսոփայություն, արվեստի փիլիսոփայություն, տրամաբանություն
Լեզուներ
Հայերեն,ռուսերեն,ֆրանսերեն
Պարգևներ
«Orange» 2014թ. գրքի մրցանակաբաշխության առաջին մրցանակ ,,լավագույն բանաստեղծությունների շարք,, անվանակարգում ,2017թ.. ,ՀՀ մշակույթի նախարարության առաջին կարգի մրցանակ, YerevanBook Fest,, մանկապատանեկան գրականություն,, անվանակարգում
Գիտամանկավարժական գործունեության համսր մի շարք շնորհակալագրեր և պատվոգրեր:
Հրատարակած գիտական աշխատանքներ
37 գիտական հոդված և 1 մենագրություն՝ ՀՀ ԳԱ իրավունքի և փիլիսոփայության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ

Կրթություն
1987-1997թթ- սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցը:
1997-1999թթ- սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումի իրավագիտություն մասնագիտության լրիվ դասընթացը և ստացել է իրավաբանի որակավորում:
2001-2006թթ- սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտություն մասնագիտության լրիվ դասընթացը և ստացել է <<Իրավագիտության>> դիպլոմավորված մասնագետի որակավորում:
2010-2012թթ- սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտություն մասնագիտության մագիստրոսի լրիվ դասընթացը և պաշտպանելով մագիստրոսական թեզ ստացել է մագիստրոսի աստիճան <<Իրավագիտության>> մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
1999-2000թթ-ը աշխատել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում, որպես նիստերի քարտուղար,
07.01.2008-ից ընդունվել է աշխատանքի Հյուսիսային համալսարանում իրավագիտության ամբիոնի դասախոսի պաշտոնում
01.10.2008թ.միաժամանակ կատարել է գործադիր տնօրենի տեղակալի Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի տնօրենի պարտականությունները
01.09.2009թ.ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել դեպարտամենտի դեկան ՝ հեռակա ուսուցման գծով միաժամանակ թողնվել է իրավագիտության ամբիոնի դասախոսի պարտականությունները:
01.09.2010թ.ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել իրավագիտության ֆակուլտետի դեկան և իրավագիտության ամբիոնի դասախոս:
01.09.2012թ. լրացուցիչ դրվել է նաև համալսարանի ավագ դպրոցի <<Իրավունքի պատմություն >> առարկայի ուսուցչուհու պարտականությունները
2012-2014թթ համատեղության կարգով աշխատել է , որպես <<Դար 21>> հեռուստաընկերություն ՓԲԸ-ի իրավաբան
09.01.2014թ.ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել իրավագիտության ամբիոնի դասախոս՝ համատեղության կարգով:
Փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստացել է 16.10.2010 թվ-ին և համատեղությամբ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
08.01.2014թ-ից ընդունվել է աշխատանքի, որպես ՀՀ փաստաբանների պալատի հանրային

Կրթություն
1997-2005թթ. սովորել Իրինդի ակադեմիկոս Միքայել Քոթանյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա 2005-2007թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի վարժարանի հումանիտար բաժինը:
2007-2012թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013-2015թթ. սովորել է և գերազանցությամբ ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության մասնագիտության մագիստրատուրան՝ գերազանցությամբ պաշտպանել է «Տեղական հանրաքվեի ինստիոտւտի հետ կապված հիմնախնդիրները ՀՀ-ում» վերտառությամբ մագիստրոսական թեզը` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2016-2021թթ. սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի ասպիրանտուրայում՝ ԺԲ.00.04.-«Դատական իրավունք» մասնագիտացմամբ, ատենախոսության թեման՝ «Համայնքների իրավունքների դատական պաշտպանության հիմնախնդիրները ՀՀ-ում», հաստատված Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի կողմից (գիտական ղեկավար՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Վաստակավոր իրավաբան Ռաֆիկ Պետրոսյան):
2018-2021թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտացման մագիստրատուրան, գերազանցությամբ պաշտպանել է «ՀՀ համայնքների կողմից մատուցվող ծառայությունների կատարելագործման ուղղությունները» վերտառությամբ մագիստրոսական թեզը` ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան:
2014-2015թթ. սովորել և հաջողությամբ ավարտել է Եվրոպայի Խորհրդի (Ստրասբուրգի) Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի վերապատրաստումների միջազգային դասընթացները, ստանալով տեղական ինքնակառավարման հարցերով միջազգային վերապատրաստման մասին վկայական:
Աշխատանքային փորձ
2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2010-2011թթ. աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում, որպես աշխատակազմի ընդհանուր բաժնի ռեֆերենտ:
2011-2012թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ում որպես իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ:
2012-2013թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունում, որպես դատական ներկայացուցչության բաժնի առաջատար մասնագետ:
2013-2014թթ. աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Counterpart Armenia միջազգային կազմակերպությունում, որպես տեղական ինքնակառավարման հարցերով իրավական փորձագետ:
2014-2016թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում նախ որպես համայնքային ծառայության վարչության առաջատար մասնագետ, ապա տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերով բաժնի առաջատար մասնագետ:
2015 թվականից մինչ օրս՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով հանդիսանում է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ:
2016-2017թթ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիմքով՝ հանդիսացել է Եվրոպայի խորհրդի Մոլդովայի (Քիշնև) գրասենյակի տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ:
2018 թվականից մինչ օրս՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով հանդիսանում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության երևանյան գրասենյակի տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ:
2019 թվականից մինչ օրս՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի հիմքով, աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում, որպես տեղական ինքնակառավարման հարցերով իրավական խորհրդատու:
2013-2018թթ. դասավանդել է Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի իրավագիտության ամբիոնում, երկու տարի լինելով նաև իրավագիտության ամբիոնի վարիչ:
2017 թվականից մինչ օրս դասավանդում է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2018 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում:
7 գիտական գիտական հոդվածների հեղինակ է, 3 ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակն է, «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքների և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համահեղինակն է:
15-ից ավելի մեթոդական ուղեցույցների և մեթոդական ցուցումների հեղինակ է, մշակված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների համար:
Տեղական ինքնակառավարման բնագավառին վերաբերող հարցերի շուրջ մասնակցել է 70-ից ավելի գիտաժողովների, կոնֆերանսների, բրիֆինգային այցերի, փորձի փոխանակման նպատակով կազմակերպված միջազգային և տեղական քննարկումների և այլն:
2016 թվականից պետական և միջազգային ծրագրերով վերապատրաստման դասընթացներ է անցկացնում մարզպետարանների քաղաքացիական ծառայողների, համայնքապետարանների համայնքային ծառայողների, համայնքների ղեկավարների և համայնքների ավագանիների հետ:
Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Իտալիայի Հանրապետության Վենետիկի տեղական ինքնակառավարման փորձագիտական կենտրոնում, Շվեյցարիայի Ցյուրիխի և Բեռնի համալսարանների գիտական կենտրոններում, ապա նաև Գերմանիայի Բոննի մունիցիպալ կառավարման փորձագիտական կենտրոնում:

Կրթություն
2005 թվականին ավարտել է Երևան քաղաքի Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2011 թվականին ավարտել է ՀՊՄ համալսարանի Կենսաբանա-քիմիական ֆակուլտետը բնապահպան մասնագիտությամբ: Ստացել է բակալավրի աստիճան:
2014 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտություն ֆակուլտետը իրավագետ մասնագիտությամբ: Ստացել է բակալավրի աստիճան:
2014 թվականին ավարտել է ՀՊՄ համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետը իրավագետ (մանկավարժ) մասնագիտությամբ: Հաջողությամբ պաշտպանել է մագիստրոսական թեզը և ստացել է մագիստրոսի կոչում:
Աշխատանքային փորձ
2013 թվականից մինչ 2016 թվականները աշխատել է «Յունիբանկ» ԲԲԸ-ում տարբեր պաշտոններում:
2016 թվականին աշխատել է ներպետական արբիտրաժային դատարանում որպես դատավոր-արբիտր:
2016-2017 թթ աշխատել է «Եվրոպա» ՍՊ ընկերությունում որպես իրավաբան-խորհրդատու:
2017 թվականին մինչ օրս ՀՈՒԲ հիմնադրամում զբաղեցնում է գործադիր տնօրենի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համատեղությամբ նաև ֆինանսաբանկային և Իրավաբանական անվճար խորհրդատվությունների բաժնի պետի պաշտոնը (անվճար հիմունքներով):
2018 թվականից մինչ օրս «Էդգար Վահրադյան Ալեքսանդրի» Ա/Ձ <<TRUST CONSORTIUM>> ապրանքային նշանի ներքո հանդես եկող իրավաբանական անձանց միավորման հիմնադիր-տնօրենն է:
2019-2020թթ «Էդգար Վահրադյան Ալեքսանդրի» Ա/Ձ <<CSC>> ապրանքային նշանի ներքո հանդես եկող Հյուրատնային ցանցի հիմնադիր-տնօրենն է եղել:
2019 թվականից մինչ օրս զբաղեցնում է Երևանի Միջազգային արբիտրաժային դատարանի նախագահի պաշտոնը:
2020 թվականին զբաղեցրել է «ՔՈՄՄՈՆ ՍԵՐՎԻՍ ՔՈՄՓԸՆԻ» ՍՊ ընկերության փոխտնօրենի պաշտոնը:
2019 թվականից մինչ օրս դասավանդում է Արբիտրների բարձրագույն դպրոցում (տարբեր առարկաներ)։
2020 թվականից մինչ օրս դասավանդում է Հյուսիսային համալսարանում (տարբեր առարկաներ):
2020 թվականից հանդիսանում է Եվրոպական արբիտրաժային պալատի ասոցիացված անդամ, դատավոր-արբիտր /Բելգիայի Թագավորություն/:
Գիտական հոդվածների հեղինակ է:
Մասնակցել է միջազգային և ներպետական բազմաթիվ գիտաժողովների, վեբինարների: